Հա

Օրակարգ

Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2016 13:30

Հալէպը՝ ազատագրւած

Սիրիական զանազան աղբիւրներ դեկտեմբերի 12-ին հաստատել են սիրիական բանակի եւ նրա դաշնակիցների կողմից Հալէպ քաղաքի ամբողջական ազատագրումն ու միացումը: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրութիւնից, ժողովուրդը ցնծութեամբ է տօնում բազմաչարչար Հալէպի ազատագրումը, Հալէպի յաղթանակը:

«Հալէպի եւ ողջ Սիրիոյ համար պատմական օր է այսօր: Յարգա՜նք բոլոր նահատակներին: Պատի՛ւ սիրիական բանակին ու Հալէպի տոկացող ժողովրդին»,- ընդգծել է թերթը:
Քաղաքապետարանը աշխոյժ թափով մաքրում է եւ վերականգնում ազատագրւած թաղամասերը, վերացնում անցարգելները, բանուկ է դարձնում ճամբաներն ու կարգաւորում քաղաքի երթեւեկութիւնը:
Աշխատանքները շարունակւում են ականազերծելու ազատագրւած շրջանները, բարելաւելու ջրի եւ էլեկտրականութեան մատակարարման աշխատանքները ու մանաւանդ աշխուժացնելու քաղաքի արդիւնաբերական գործունէութիւնը:
Հալէպի միջազգային օդանաւակայանի տնօրէնը «Սամա» հեռուստակայանին տւած հարցազրոյցի ընթացքում հաստատեց, թէ օդանաւակայանը մօտ օրերս գործարկւելու է: Ներկայիս վերանորոգման աշխատանքներ են տարւում օդանաւակայանում»,- նշւում է «Գանձասար»-ի հաղորդագրութեան մէջ:

«lragir.am»

Related items

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։