Հա

Օրակարգ

Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2016 11:50

Վարդան Ոսկանեան.- «Իսրայէլական սպառազինութիւնն օգտագործւում է ոչ միայն հայկական կողմի դէմ, այլ նաեւ՝ Իրանի»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը, վերլուծելով Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուի այցը Բաքու, նկատեց, որ իրանական կողմից դրա հետ կապւած կը լինեն լուրջ արձագանգներ: Միաժամանակ, «tert.am»-ի հետ զրոյցում նա նշեց, որ արդէն իսկ իրանական կողմից կան չափազանց խիստ արձագանգներ, որոնք ընդգրկում են թէ՛ այդ երկրի հոգեւորական շերտը, թէ՛ քաղաքական վերնախաւի ներկայացուցիչներին, թէ՛ Իրանի հասարակական հատւածը:

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը, վերլուծելով Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուի այցը Բաքու, նկատեց, որ իրանական կողմից դրա հետ կապւած կը լինեն լուրջ արձագանգներ: Միաժամանակ, «tert.am»-ի հետ զրոյցում նա նշեց, որ արդէն իսկ իրանական կողմից կան չափազանց խիստ արձագանգներ, որոնք ընդգրկում են թէ՛ այդ երկրի հոգեւորական շերտը, թէ՛ քաղաքական վերնախաւի ներկայացուցիչներին, թէ՛ Իրանի հասարակական հատւածը:
«Բայց, հաշւի առնելով իրանական գործելաոճը, քայլերը շատ կարճաժամկէտ կտրւածքով չեն ծրագրաւորւի, այլ կունենան հեռագնայ բնոյթ»,- նշեց իրանագէտը:
Վարդան Ոսկանեանը մատնանշեց, որ իրանցի շատ գործիչներ սպառնացել են Ադրբեջանի ղեկավարութեանը՝ վերանայել տարածաշրջանային ծրագրերում Ադրբեջանի հետ համագործակցութեան հեռանկարները: «Կարծում եմ՝ դա բաւական վտանգաւոր կարող է դիտարկւել ադրբեջանական կողմից, քանի որ Ադրբեջանը բաւականին մեծ յոյսեր էր կապում Իրանի հետ՝ համագործակցութեան իմիտացիայի միջոցով ստեղծելու այնպիսի պայմաններ, որ Հայաստանը յայտնւի մեկուսացման մէջ: Փաստացի, իրանական կողմն արդէն իսկ յստակ գիտակցել է, որ Ադրբեջանի հետ երկարաժամկէտ որեւէ համագործակցութիւն դատապարտւած է անյաջողութեան»,- ասաց Վարդան Ոսկանեանը:
Նա նորից մատնանշեց Իսրայէլի հետ Ադրբեջանի յարաբերութիւնները եւ դրա հետ կապւած Իրանի անհանգստութիւնները: Նրա ասութեամբ՝ վերջին հանդիպման ընթացքում անպայմանօրէն շօշափւել է հակաիրանական գործողութիւնների ծրագիրը: «Որեւէ իմաստութիւն պէտք չէ հասկանալու համար, որ Իսրայէլի վարչապետի՝ Բաքու այցի օրակարգում պէտք է ներառւէին հակաիրանական գործողութիւններ»,- նշեց Վարդան Ոսկանեանը:
Նա նաեւ յիշատակեց, որ Ադրբեջանի եւ Իսրայէլի միջեւ եղած յարաբերութիւնները մշտապէս շատ սերտ են եղել եւ տարածւել են բոլոր ոլորտների վրայ՝ այդ թւում ռազմական եւ անվտանգութեան: «Կէս-կէս յարաբերակցութեամբ, դա մի կողմից կապւած է մեզ հետ, չմոռանանք իսրայէլական անօդաչու թռչող սարքերը, որն Ադրբեջանը կիրառեց Արցախում, միւս կողմից Իրանի հետ: Իսրայէլական սպառազինութիւնն օգտագործւում է ոչ միայն հայկական կողմի դէմ, այլ նաեւ՝ Իրանի, եւ գրեթէ հաւասարապէս է այդ վտանգն անհանգստացնում թէ՛ մեզ, թէ՛ իրանցիներին»,- ասաց Վարդան Ոսկանեանը:
Ըստ այդմ՝ նա նկատեց, որ վերջին զարգացումների ֆոնին հայ-իրանական յարաբերութիւնները կարիք ունեն աւելի սերտացման: «Որոշ ոլորտներում, որոնցում մինչ այժմ, միգուցէ երկու կողմերը՝ Հայաստանը եւ Իրանը, չէին դիտարկում համագործակցութեան հնարաւորութիւններ, օրինակ՝ անվտանգութեան դէպքում, պէտք է մօտեցումներ վերանայւեն: Կարծում եմ՝ երկու երկրների օրակարգում պէտք է ներառւի դա, որովհետեւ սպառնալիքները, որոնք բխում են Ադրբեջանից, որքան Հայաստանի, նոյնքան էլ իրանական կողմի համար են վտանգաւոր»,- ասաց նա՝ յաւելելով, որ հայկական կողմն Իրանին պէտք է ինչ-որ ձեւով զգացնել տայ, որ Հայաստանն ու Արցախը Հարաւային Կովկասում զսպելով Ադրբեջանին՝ նպաստում են նաեւ Իրանի հիւսիսի անվտանգութեանը:

Յարակից Հրապարակումներ

  • Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
    Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ

    Կարեն Կարապետեանն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծւող ազատ տնտեսական գօտում իրանական կապիտալի ներգրաւումը եւս նոր թափ կը հաղորդի երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարութիւնը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակութիւն՝ Հայաստանում գործունէութիւն ծաւալելու նպատակով՝ վստահութիւն յայտնելով, որ դա թոյլ կը տայ իրանական կողմին բարենպաստ պայմաններով մուտք գործել ԵԱՏՄ, ինչպէս նաեւ «GSP+» համակարգով եւրոպական շուկայ:

  • ՀՀ-ում Իրանի դեսպան. «Թեհրան-Երեւան համագործակցութիւնը գործնական փուլ է թեւակոխել»
    ՀՀ-ում Իրանի դեսպան. «Թեհրան-Երեւան համագործակցութիւնը գործնական փուլ է թեւակոխել»

    «Վերջին տարիներին իրականցւած համատեղ նախաձեռնութիւնների շրջանակում, նոր հեռանկարներ են բացւել տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացման համար»,- ասել է դեսպան Սաջջադին:

  • Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին
    Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին

    Ռոհանիի վերընտրութիւնը նշանակում է, որ շարունակելու են ուժի մէջ մնալ հայ-իրանական՝ օր օրի աւելի կոնկրետացող եւ հաւակնոտ դարձող օրակարգի մաս կազմող քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային կոմունիկացիոն եւ էներգետիկ բոլոր նախագծերն ու ծրագրերը:

  • Թրամփի վարչակազմը նախատեսում է 67 տոկոսով նւազեցնել Հայաստանին տրամադրւող օգնութիւնը
    Թրամփի վարչակազմը նախատեսում է 67 տոկոսով նւազեցնել Հայաստանին տրամադրւող օգնութիւնը

    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսի համար հրապարակել է 2018 ֆինանսական տարւայ բիւջէի վերաբերեալ յանձնարարականները, որոնցով նախատեսվում են զգալի բիւջէտային կրճատումներ:

  • Բահրամ Ղասեմի. «Իրանը ծուղակը չի ընկնի. Անվտանգութիւնն անհնար է գնել»
    Բահրամ Ղասեմի. «Իրանը ծուղակը չի ընկնի. Անվտանգութիւնն անհնար է գնել»

    «Շարունակելով իր խելամիտ քաղաքականութիւնն Իրանի Իսլական Հանրապետութիւնը տարածարջանային եւ արտատարածաշրջանային ծայարայեղականների լարած ծուղակը չի ընկնի եւ միջազգային ասպարէզում, յատկապսէս՝ հարեւանների հետ յարաբերութիւններում կը շարունակի խաղաղութեան վրայ խարսխւած գործակցութեան քաղաքականութիւնը»,- ասել է Բահրամ Ղասեմին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։