Հա

Օրակարգ

Կիրակի, 18 Դեկտեմբերի 2016 13:40

ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի դերն Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ յարաբերութիւնների գործընթացում

Արտաքին գործերի նախարարի՝ Ասիայի, Ովկիանիայի եւ ԱՊՀ երկրների հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրն այցելել է Ղազախստան, Կիրգիզստան եւ Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ԻՍՆԱ գործակալութիւնը:
Երեւանում, Էբրահիմ Ռահիմփուրը հանդիպել է հայաստանցի իր գործընկերոջ՝ Շաւարշ Քոչարեանի հետ:

«ԱԼԻՔ» - Արտաքին գործերի նախարարի՝ Ասիայի, Ովկիանիայի եւ ԱՊՀ երկրների հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրն այցելել է Ղազախստան, Կիրգիզստան եւ Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ԻՍՆԱ գործակալութիւնը:
Երեւանում, Էբրահիմ Ռահիմփուրը հանդիպել է հայաստանցի իր գործընկերոջ՝ Շաւարշ Քոչարեանի հետ:
Հանդիպմանը, կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւնները՝ կարեւորելով երկու երկրների բարեկամական յարաբերութիւնների խորացումը: Նրանք դրական են գնահատել քաղաքական, տնտեսական ոլորտներում, ինչպէս նաեւ՝ տարածաշրջանային հարցերում հայ-իրանական համագործակցութիւնը:
Էբրահիմ Ռահիմփուրն անդրադառնալով առաջիկայում սպասւող կարեւոր այցերին, համոզմունք է յայտնել, որ դրանք կը նպաստեն երկու երկրների յարաբերութիւնների է՛լ աւելի ամրապնդմանն ու խորացմանը:
Նա բարձր է գնահատել Հայաստանի դերակատարութիւնը Իրանի՝ Եւրասիական տնտեսական միութեան միջեւ յարաբերութիւնների գործընթացում:
Շաւարշ Քոչարեանն էլ իր հերթին ողջունել է Հայաստանում իրականացւող նախագծերին իրանական ընկերութիւնների մասնակցութիւնը:
Գործընկերներն ընդգծել են, որ ԼՂ-ի հակամարտութեան միակ լուծումը կողմերի միջեւ քաղաքական բանակցութիւններն են:

Յարակից Հրապարակումներ

  • Թրամփը հանդէս է եկել հակաիրանական հերթական անհեթեթ յայտարարութեամբ
    Թրամփը հանդէս է եկել հակաիրանական հերթական անհեթեթ յայտարարութեամբ

    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդէս է եկել հակաիրանական հերթական չհիմնաւորւած յայտարարութեամբ

  • Իրանը խստօրէն դատապարտել է ԱՄՆ-ի թշնամական եւ լարւածութիւն առաջացնող դիրքորոշումները
    Իրանը խստօրէն դատապարտել է ԱՄՆ-ի թշնամական եւ լարւածութիւն առաջացնող դիրքորոշումները

    «ԱՄՆ-ը եւ նրա տարածաշրջանային դաշնակիցները պէտք է գիտակցեն , որ այսօր, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, որպէս ժողովրդավար, հզօր ու կայուն մի համակարգ, որը վայելում է սեփական ժողովրդի հովանաւորութիւնը, տարածաշրջանում եւ աշխարհում համարւում է խաղաղութեան, կայունութեան, բարի դրացիական յարաբերութիւնների եւ բռնութեան ու ծայրայեղականութեան դէմ պայքարի ճատագովը, եւ նման յայտարարութիւնները չեն կարող ստիպել նրան շեղւելու ընտրած ուղուց»,- ասել է Բահրամ Ղասեմին:

  • Դեսպան Սաջջադին բարձր է գնհատել ընտրութիւններին ՀՀ-ում բնակւող իրանցիների մասնակցութիւնը
    Դեսպան Սաջջադին բարձր է գնհատել ընտրութիւններին ՀՀ-ում բնակւող իրանցիների մասնակցութիւնը

    ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին բարձր է գնահատել Հայաստանում բնակւող իրանցիների մասնակցութիւնն Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւններին

  • Արմէն Բադալեան. «Արտախորհրդարանական ուժերը հիմա կիսամահացած վիճակում են»
    Արմէն Բադալեան. «Արտախորհրդարանական ուժերը հիմա կիսամահացած վիճակում են»

    «Հայաստանում արտախորհրդարանական ուժերը, որոնք որոշակի ակտիւութիւն նախկինում ցուցաբերել էին, հիմա՝ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, գտնւում են կիսամահացած վիճակում»,- ասաց Արմէն Բադալեանը:

  • «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս
    «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս

    ԼՂ-ի կարգաւորման հարցում իշխանութիւնը չի առաջնորդւում շուտափոյթ, խուճապային լուծումների տրամաբանութեամբ: Իսկ դա «հողեր յանձնելու» հետ ոչ մի առնչութիւն չունի:

    Ըստ ամենայնի, հէնց սա է հիմք ընդունել ՀՅԴ-ն, թէ՛ բանացկային գործըթնացը եւ թէ՛ «կազանեան փաստաթուղթը» գնահատելով, որպէս ԼՂ-ի փաստացի կարգավիճակը պահպանելու մարտավարական-դիւանագիտական գործիքներ: Ահա թէ ինչու է ՀՀԿ-ՀՅԴ կոալցիոն յուշագրում ամրագրւել կարճ, սակայն ամէն ինչ ասող հետեւեալ ռազմավարական նպատակը. «Երաշխաւորել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան ընդհանուր անվտանգութիւնը»: Այլ իրականութիւն, քան Արցախի Հանրապետութեան գոյութիւնն է, ՀՅԴ-ի համար չկայ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։