Հա

Օրակարգ

21/12/2016

Յանո՛ւն երկկողմ եւ տարածաշրջանային շահերի...

Այսօր վերջապէս կայացաւ ԻԻՀ նախագահի պաշտօնական այցը Հայաստանի Հանրապետութիւն: Ասում ենք վերջապէս, որովհետեւ նախագահ Ռոհանիի նախագահական երդմնակալութիւնից յետոյ, որին եւ մասնակցել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, բազմիցս՝ թէ՛ իրանական, եւ թէ՛ Հայաստանեան դիւանագիտական-քաղաքական շրջանակների կողմից, խօսւում ու բարձրաձայնւում էր Ռոհանիի՝ Հայաստան պատասխան-այցի մօտալուտ լինելու մասին:

Դ. Մ.


Այսօր վերջապէս կայացաւ ԻԻՀ նախագահի պաշտօնական այցը Հայաստանի Հանրապետութիւն: Ասում ենք վերջապէս, որովհետեւ նախագահ Ռոհանիի նախագահական երդմնակալութիւնից յետոյ, որին եւ մասնակցել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, բազմիցս՝ թէ՛ իրանական, եւ թէ՛ Հայաստանեան դիւանագիտական-քաղաքական շրջանակների կողմից, խօսւում ու բարձրաձայնւում էր Ռոհանիի՝ Հայաստան պատասխան-այցի մօտալուտ լինելու մասին: Այսպէս, թէ այնպէս, նախագահի մակարդակով այս այցին նախորդում է 2011 թւականի (ի դէպ՝ նոյն դեկտ. ամսի 23-ին) նախկին նախագահ Ահմադինեժադի մէկօրեայ այցը, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրով:
Ինչեւէ, դոկտ. Ռոհանիի պաշտօնական այցի շրջանակներում, ինչ խօսք՝ աւելիով են ամրապնդւելու երկու հարեւան ու բարեկամ երկրների բազմոլորտ կապերի ու փոխյարաբերութիւնների գործադրական փուլ թեւակոխելու երաշխիքները, որոնց առնչակից ենթահողերը առկայ են եղել ինչպէս վերջին երկու տասնամեակներում, այնպէս էլ եւ յատկապէս՝ անցնող տարւայ ողջ ընթացքում, երբ Իրանը գտնւում էր միջազգային պատժամիջոցների յաղթահարման նպաստաւոր փուլում, լայն հնարաւորութիւններ ստեղծելով մանաւանդ հարեւան երկրների առջեւ:
Եւ իրաւամբ, հակառակ Իրանի միւս հարեւաններ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնք լոկ սեփական շահերից ելնելով նոյնիսկ հակաիրան կեցւածք են որդեգրել (Սիրիայի ճգնաժամի եւ Իսրայէլի հետ կապերի շրջագծում), Հայաստանի Հանրապետութիւնը, որպէս քրիստոնեայ միակ հարեւան երկիր, առաջնորդւել է երկկողմ շահերին ծառայող քաղաքականութեամբ եւ մինչեւ իսկ սեփական շահերը ուրւագծել է իր դարաւոր հարեւան Իրանի սեփական շահերին համահունչ ու համընթաց, թէ՛ տնտեսական եւ թէ՛ մանաւանդ աշխարհագրա-քաղաքական բարդ պայմաններում, որոնց դէմ-յանդիման է այսօր ողջ տարածաշրջանը:
Ահաւասիկ, թւում է, թէ վերոգրեալ իրողութեան լոյսի տակ էլ, այսօր, Երեւանում, Իրան-Հայաստան ամենաբարձր մակարդակով հանդիպում-քննարկումները համարժէք արդիւնաւորմամբ նոր շրջադարձ են առաջ բերելու թէ՛ երկկողմ յարաբերութիւններում ու թէ՛ այդ ճամբով՝ համատեղ շահերի գիտակցմամբ, դիմագըրաւելու են տարածաշրջանի հաշւին աշխարհագրա-քաղաքական յայտնի ու անյայտ չարաշահումները...:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Ներքին արդարութիւն-արտաքին անվտանգութիւն բանաձեւը
    Ակնարկ. Ներքին արդարութիւն-արտաքին անվտանգութիւն բանաձեւը

    Մեր երկրին մէջ տիրող յետյեղափոխական իրավիճակը բեկումնային պահեր ստեղծելու նախադրեալներ կը պարզէ: Արտաքին առումով եթէ յատկապէս նկատի ունենանք կառավարութեան ծրագիրը, վարչապետի ուղերձն ու տարբեր առիթներով կատարած յայտարարութիւնները, արտաքին գործոց նախարարի պատասխանները արտաքին քաղաքականութեան վերաբերող հարցումներուն, հիմնականին մէջ շրջադարձեր չեն նկատուիր. երանգային տարբերութեամբ մը Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի անմիջականութեան մասին առաջադրանքներ կը բարձրաձայնուին:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Սթափւե՛նք
    «Ապառաժ»-ի խմբագրական. Սթափւե՛նք

    Վերջին 15 օրերին Արցախի ներքաղաքական դաշտն ապրեց վայրիվերումներով լի օրեր: Թերեւս, ապրիլից սկսած՝ Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցած իրադարձութիւններից յետոյ ակնյայտ էր, որ հասարակական պահանջի իրավիճակի ալիքը կը հասնի նաեւ Արցախ: Սակայն, ըստ ամենայնի, ակնկալիքը իրականութիւն դառնալու ճանապարհին բախւեց անսպասելի արձագանգի:

  • ԱՄՆ-ի 25 կոնգրեսական պետքարտուղար Պոմպէոյին կոչ են արել զգալի աջակցել Հայաստանին
    ԱՄՆ-ի 25 կոնգրեսական պետքարտուղար Պոմպէոյին կոչ են արել զգալի աջակցել Հայաստանին

    «Կոչ ենք անում ձեզ աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին»,- այսպէս են սկսել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպէոյին ուղղւած իրենց նամակը Միացեալ Նահանգների կոնգրեսականները: 

  • Իրանում ասել են` ինչքան գազ է նախատեսւում մատակարարել Հայաստան
    Իրանում ասել են` ինչքան գազ է նախատեսւում մատակարարել Հայաստան

    Թեհրանը կաւելացնի Հայաստան մատակարարւող գազի ծաւալներն ու փոխարէնը հայկական կողմից աւելի շատ էլեկտրաէներգիա կը ստանայ։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է Եւրոպական խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի պատւիրակութեանը: 
    Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է Եւրոպական խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի պատւիրակութեանը: 

    Վարչապետը ողջունել է ԵԽ պատգամաւորների այցը Հայաստան եւ կարեւորել համագործակցութեան ակտիւացումն ու հետագայ զարգացումը: Նիկոլ Փաշինեանը ԵԽ պատգամաւորներին է ներկայացրել մեր երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների ընթացքն ու ընդգծել, որ ՀՀ կառավարութեան առաջնահերթութիւններից մէկն է ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացումը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։