Հա

Օրակարգ

Հինգշաբթի, 22 Դեկտեմբերի 2016 11:30

«Կարօ Փայլանը՝ մահւան սպառնալիքի դէմ-յանդիման». Ֆրանսիայի Հայ Դատը ստորագրահաւաք է սկսել

Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախումբը հաղորդագրութեամբ տեղեկացրել է, որ Թուրքիայում քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան՝ ազգութեամբ հայ պատգամաւոր Կարօ Փայլանը գտնւում է մահւան սպառնալիքի դէմ-յանդիման, յատկապէս՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի վարչակարգի քաջալերանքով՝ նրա դէմ հալածանքները սաստկացել են: Այդ կապակցութեամբ յանձնախումբը ստորագրահաւաք (https://www.change.org/p/france-sosgaropaylan/u/18831827) է սկսել:

Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախումբը հաղորդագրութեամբ տեղեկացրել է, որ Թուրքիայում քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան՝ ազգութեամբ հայ պատգամաւոր Կարօ Փայլանը գտնւում է մահւան սպառնալիքի դէմ-յանդիման, յատկապէս՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի վարչակարգի քաջալերանքով՝ նրա դէմ հալածանքները սաստկացել են: Այդ կապակցութեամբ յանձնախումբը ստորագրահաւաք (https://www.change.org/p/france-sosgaropaylan/u/18831827) է սկսել:
«Նոր յառաջ»-ի տեղեկացմամբ՝ հաղորդագրութեան մէջ նշւել է, որ ԺԴԿ-ի անդամների ձերբակալութիւնների ալիքից յետոյ Էրդողանի վարչակարգի եւ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան սանձարձակ յարձակումների հերթը հասել է Կարօ Փայլանին:
«Իր կուսակիցներու ձերբակալութեան վաղորդայնին, մինչ ան (Կարօ Փայլան) խորհրդարանին մէջ կը կատարէր անոնց պաշտպանողականը եւ կը յայտնէր ժողովրդավարութեան ի խնդիր պայքարը շարունակելու իր վճռակամութիւնը, իշխող կուսակցութեան քաղաքական պատասխանատուներուն կողմէ հասարակական ցանցերու մէջ շրջանառութեան դրւեցան անոր դէմ ատելութիւն հրահրող տեսանիւթեր, պատգամներ եւ քարոզչութիւն: Իշխող կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան նախագահը խոստովանեցաւ, որ ինք նախաձեռնած եւ շրջանառութեան մէջ դրած է լուսանկարներ, որոնք կը պախարակեն Փայլանը եւ որոնց հետապնդած միակ նպատակը յայտնապէս թուրք ժողովուրդի ազգայնական մէկ հատւածին ատելութիւնը սրելն է՝ հայ պատգամաւորին հանդէպ»,- նշւել է յայտարարութեան մէջ:
Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախումբը զգուշացրել է, որ այս սպառնալիքները չպէտք է թերագնահատել՝ յիշեցնելով Հրանտ Դինքի սպանութիւնը:
Հայ Դատի յանձնախումբը նաեւ կոչ է ուղղել Ֆրանսիայի եւ եւրոպացի քաղաքական դէմքերին, որ լաւ գնահատեն վերջին զարգացումները:
«Կը մերժենք, որ 10 տարի առաջ Հրանտ Դինքին վիճակւած ճակատագիրը բաժին իյնայ նաեւ Կարօ Փայլանին: Քաղաքական մեր պատասխանատուներէն եւ ղեկավարներէն կը պահանջենք, որ հրապարակաւ դիրք որոշւեն եւ ամէն միջոց գործի լծեն՝ Կարօ Փայլանի ապահովութիւնը երաշխաւորելու համար, որպէսզի ան կարենայ Թուրքիոյ խորհրդարանին մէջ շարունակել թուրք ժողովուրդին ներկայացուցիչի իր պաշտօնը՝ ապահով պայմաններու մէջ: Միացէ՛ք ստորագրահաւաքին եւ ստորագրել տւէք ուրիշներուն»,- ասւել է յայտարարութեան մէջ:

«yerkir.am»

Related items

  • Ահաբեկչութեան թիրախը Թաքսիմն էր, ոչ թէ «Reina» ակումբը
    Ահաբեկչութեան թիրախը Թաքսիմն էր, ոչ թէ «Reina» ակումբը

    Ամանորի գիշերը Ստամբուլում յայտնի «Reina» ժամանցի վայրում ահաբեկչութիւն իրականացրած 34-ամեայ ուզբեկ Աբդուլղադիր Մաշարիպովը, որը թուրքական յատուկ ծառայութիւնների կողմից յայտնաբերւել եւ ձերբակալւել է նախորդ գիշեր, իր ցուցմունքում յայտնել է, որ Ամանորի գիշերն իր թիրախը ոչ թէ «Reina» ակումբն էր, այլ Թաքսիմի հրապարակը, որտեղ նա չի կարողացել իրականացնել նախատեսւած յարձակումը՝ անվտանգութեան ուժեղացւած միջոցառումների պատճառով:

  • Իրաքից բաւականին մեծ թւով գրոհայիններ են անցել Թուրքիա
    Իրաքից բաւականին մեծ թւով գրոհայիններ են անցել Թուրքիա

    Թուրքիայում Իրաքի դեսպան Հիշամ Ալի Աքբար Իբրահիմ ալ-Ալեւին յայտարարել է, որ Իրաքից բաւականին մեծ թւով ահաբեկիչ գրոհայիններ են անցել Թուրքիա, մի մասն էլ ուղիներ է փնտրում Թուրքիա ներթափանցելու համար:

  • Կասկածեալ.- «Դինքի սպանութեան հետ կապւած բոլոր մանրամասները ջրի երես են հանւել դէպքից 3-5 օր անց»
    Կասկածեալ.- «Դինքի սպանութեան հետ կապւած բոլոր մանրամասները ջրի երես են հանւել դէպքից 3-5 օր անց»

    Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր եւ նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանութեան գործով նախօրէին կայացած դատական նիստի ընթացքում կրկին պաշտպանական ճառով հանդէս է եկել կասկածեալներից Ստամբուլի ոստիկանութեան հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Եըլմազերը:

  • «Մենք քեզ հետ ենք, Կարօ». Սերժ Թանգեանը՝ Կարօ Փայլանին
    «Մենք քեզ հետ ենք, Կարօ». Սերժ Թանգեանը՝ Կարօ Փայլանին

    Ամերիկահայ յայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանգեանը յաջակցութիւն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի գրառում է արել Facebook-ի իր էջում: Իր գրառման մէջ նա Փայլանին իրական հերոս է անւանել եւ կիսւել նրան խորհրդարանի առաջիկայ 3 նիստից հեռացնելու մասին լուրով: 

  • Մաշարիպովան յատուկ պատրաստութիւն է անցել Աֆղանսատնում
    Մաշարիպովան յատուկ պատրաստութիւն է անցել Աֆղանսատնում

    Ստամբուլի կուսակալը տեղեկացրել է, որ Ստամբուլի ահաբեկչութեան գլխաւոր կասկածեալ Աբդուլղադիր Մաշարիպովն յատուկ պատրաստութիւն է անցել Աֆղանստանում տեղակայւած ահաբեկիչների ճամբարներում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։