Հա

Օրակարգ

Շաբաթ, 24 Դեկտեմբերի 2016 12:30

ԻրանագԷտը՝ Ռոհանիի այցի մասին.- «Այս այցն արդարացրեց այն բոլոր սպասելիքները, որոնք մեզանում առկայ էին»

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան չափազանց կարեւոր է հայ-իրանական յարաբերութիւններին նոր որակ տալու տեսանկիւնից: Այս մասին «Արմէնպրես»-ի մամուլի սրահում հրաւիրւած ասուլիսում նշեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան չափազանց կարեւոր է հայ-իրանական յարաբերութիւններին նոր որակ տալու տեսանկիւնից: Այս մասին «Արմէնպրես»-ի մամուլի սրահում հրաւիրւած ասուլիսում նշեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը:
«Այս այցն արդարացրեց այն բոլոր սպասելիքները, որոնք մեզանում առկայ էին: Եթէ դիտարկելու լինենք այցի ընթացքում քննարկւելիք հարցերի ընդհանուր շրջանակը, ապա այն իր մէջ ներառում է թէ՛ քաղաքական, թէ՛ տնտեսական եւ թէ՛ մշակութային բաղադրիչներ: Ակնյայտ դարձաւ գլոբալ առումով տարածաշրջանային մեծ նշանակութիւն ունեցող մի այնպիսի ծրագիր, ինչպիսին Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցք ստեղծելն է: Երկու կողմերը բանակցեցին այս հարցի շուրջ եւ այդ միջանցքի ստեղծման վերաբերեալ պատրաստակամութիւն յայտնեցին: Նման պատրաստակամութիւն մի քանի անգամ յայտնեց հէնց Իրանի նախագահը»,- ասաց Վարդան Ոսկանեանը:
Իրանագէտը նշեց, որ նման միջանցքի ստեղծումը մեզ համար կարող է ունենալ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական նշանակութիւն: Աշխարհաքաղաքական իմաստով Հայաստանը կը բարելաւի իր դիրքերը: Նման տարածաշրջանային ծրագիրը կեանքի կոչելը կը նպաստի, որ մեր երկիրը յաջողութեամբ յաղթահարի ադրբեջանա-թուրքական շրջափակումը:
«Ուշագրաւ է, որ այս համատեքստում արձագանգներ եղան Ադրբեջանից, մասամբ, Թուրքիայից: Նոյնիսկ Ադրբեջանի արտգործնախարարութեան պաշտօնեան հանդէս եկաւ յատուկ մեկնաբանութեամբ այս հարցի կապակցութեամբ, ինչն առնւազն տարօրինակ կարող էր լինել, եթէ մենք հաշւի չառնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանը մրցակցում է Հայաստանի հետ, Իրանի հետ յարաբերութիւնները զարգացնելու առումով: Այդ տեսանկիւնից նման կարեւորագոյն այցով եւ այդ այցի շրջանակում քննարկւած հարցերի շրջանակով կարողացանք ինչ-որ առումով դուրս թողնել տարածաշրջանային մրցակիցներին: Իրանը փաստեց, որ Հայաստանն է այն կայուն ու վստահելի ճանապարհը, որն իրանական կողմը ձգտելու է օգտագործել դէպի Հիւսիս սեփական ելքն ապահովելու համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թէ Իրանի նախագահի այցը հակակշիռ էր Բաքու կատարած Իսրայէլի վարչապետի այցին, իրանագէտը նշեց, որ այցերի ժամկէտները համընկան, սակայն մէկը միւսի հետ անմիջականօրէն կապելը սխալ է: Հայաստանն ու Իրանն ունեն սեփական օրակարգը եւ առաջնորդւում են դրանով: «Իրանն ու Հայաստանն իրենց յարաբերութիւնները կառուցում են ոչ թէ ի հեճուկս ինչ-որ երկրի, այլ ի շահ երկու երկրների»,- յաւելեց նա:

«168.am»

Related items

  • Ամենապահպանողականը կամ ընտրութիւններին ընդառաջ
    Ամենապահպանողականը կամ ընտրութիւններին ընդառաջ

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի 9-րդ մամլոյ ասուլիսը կարելի է բնութագրել մէկ նախադասութեամբ. Նախագահական ընտրութիւններին ընդառաջ:

  • Հանրապետութեան նախագահն ընդունել է Սիրիայի վարչապետին
    Հանրապետութեան նախագահն ընդունել է Սիրիայի վարչապետին

    Սիրայում, կայունութեան եւ անվտանգութեան հաստատման գործում Հանրապետութեան նախագահը կարեւորել է Հալէպի ազատագրումն ու հրադադարի ռեժիմի հաստատումը: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի՝ Սիրայի վարչապետ Էմադ Խամիսի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է դոկտ. Հասան Ռոհանին:

  • Ահաբեկչութեան թիրախը Թաքսիմն էր, ոչ թէ «Reina» ակումբը
    Ահաբեկչութեան թիրախը Թաքսիմն էր, ոչ թէ «Reina» ակումբը

    Ամանորի գիշերը Ստամբուլում յայտնի «Reina» ժամանցի վայրում ահաբեկչութիւն իրականացրած 34-ամեայ ուզբեկ Աբդուլղադիր Մաշարիպովը, որը թուրքական յատուկ ծառայութիւնների կողմից յայտնաբերւել եւ ձերբակալւել է նախորդ գիշեր, իր ցուցմունքում յայտնել է, որ Ամանորի գիշերն իր թիրախը ոչ թէ «Reina» ակումբն էր, այլ Թաքսիմի հրապարակը, որտեղ նա չի կարողացել իրականացնել նախատեսւած յարձակումը՝ անվտանգութեան ուժեղացւած միջոցառումների պատճառով:

  • Իրաքից բաւականին մեծ թւով գրոհայիններ են անցել Թուրքիա
    Իրաքից բաւականին մեծ թւով գրոհայիններ են անցել Թուրքիա

    Թուրքիայում Իրաքի դեսպան Հիշամ Ալի Աքբար Իբրահիմ ալ-Ալեւին յայտարարել է, որ Իրաքից բաւականին մեծ թւով ահաբեկիչ գրոհայիններ են անցել Թուրքիա, մի մասն էլ ուղիներ է փնտրում Թուրքիա ներթափանցելու համար:

  • Դոկտ. Ռոհանի.- «Միջուկային համապարփակ համաձայնագիրը Իրանի մեծ ժողովրդի յաղթանակն է»
    Դոկտ. Ռոհանի.- «Միջուկային համապարփակ համաձայնագիրը Իրանի մեծ ժողովրդի յաղթանակն է»

    Երէկ՝ յունւարի 17-ին տեղի ունեցաւ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հերթական՝ 9-րդ մամլոյ ասուլիսը, որը ընթացքում նա պատասխանելով իրանցի եւ արտասհմանցի լրագրողների հարցերին պաշտպանել է իր գլխաւորած կառավարութեան գործունէութիւնը՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի հարցում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։