Հա

Օրակարգ

Կիրակի, 25 Դեկտեմբերի 2016 13:30

Արմէն Ռուստամեան.- «Եթէ Տէր-Պետրոսեանի հայեցակարգը գործէր, մենք այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ Հայաստան»

Այն ինչ առաջարկում է Լեւոն Տէր-Պետրոսեանը, ՀՅԴ-ի համար նորութիւն չէ, եթէ այդ հայեցակարգը գործէր, մենք այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ՝ Հայաստան: Ինչպէս տեղեկանում ենք «1in.am»-ից, այս մասին դեկտեմբերի 22-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանն՝ անդրադառնալով ՀԱԿ համագումարում Լեւոն Տէր-Պետրոսեանի ելոյթին:

Այն ինչ առաջարկում է Լեւոն Տէր-Պետրոսեանը, ՀՅԴ-ի համար նորութիւն չէ, եթէ այդ հայեցակարգը գործէր, մենք այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ՝ Հայաստան: Ինչպէս տեղեկանում ենք «1in.am»-ից, այս մասին դեկտեմբերի 22-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանն՝ անդրադառնալով ՀԱԿ համագումարում Լեւոն Տէր-Պետրոսեանի ելոյթին:
«Այդ պլատֆորմը եթէ կարճ ձեւակերպենք, դա խաղաղութիւն մուրալու պլատֆորմ է, իսկ մենք բոլորս՝ նկատի ունենալով մեր երկու հարեւանների նկրտումներն ու ռազմավարական շահերը, նրանցից խաղաղութիւն չենք մուրում: Խաղաղութիւնը նւաճում են եւ պարտադրում են, այն ինչ-որ կատարել է հայ ժողովուրդը: Այս պարզ ճշմարտութիւնը պարոն Տէր-Պետրոսեանը շարունակում է չընդունել, եւ իրեն թւում է՝ 18 տարին բաւարար էր, որ վերահաստատէր իր նախկին թէզերը: Լաւ է, որ ինքն ամփոփ նշել է, որ մենք ոչինչ չենք ստանում սկուտեղի վրայ, մեր արեան գնով ձեռք բերւած բոլոր տարածքները յետ ենք վերադարձնում եւ կարգավիճակի հարցը թողնում ենք ապագային»,- ասաց Արմէն Ռուստամեանը:
«Տէր-Պետրոսեանը շատ է խօսում փոխզիջումների մասին: Ո՞րն է Ադրբեջանի զիջումը… Ո՞րն է 97 թւականի փուլային տարբերակում Ադրբեջանի զիջումը:
Միջանկեալ ճանաչումը ոչ մի պարտաւորութիւն չի նշանակում, որ Ադրբեջանը ճանաչելու է Ղարաբաղի անկախութիւնը: Իսկ խաղաղապահների տեղադրումը միշտ էլ պիտի լինի, կապ չունի դրա հետ մեր պայքարն այն էր, որ խաղաղապահնե՞ր տեղադրւէին այստեղ: Ակնյայտ է, որ բոլորովին այլ հայեցակարգերի վրայ ենք գտնւում: Զարմանալի է, որ Տէր-Պետրոսեանը չի էլ հետեւում, թէ մինչեւ հիմա ժողովուրդը, հէնց Ղարաբաղի ժողովուրդը ինչպէս է պատկերացնում հարցի լուծումը: Ղարաբաղի ժողովուրդը 2006 թւականին յստակ արտայայտել է, թէ ինչպէս է պատկերացնում հարցի լուծումը, որի վրայ էլ յենւած է Դաշնակցութեան մօտեցումը… Թող վերցնեն կարդան գործող Սահմանադրութեան 142-րդ յօդւածը»,- նշեց Արմէն Ռուստամեանը:

«yerkir.am»

Յարակից Հրապարակումներ

  • Հակաիրանական նոր ցասում Ադրբեջանում՝ դարձեալ Արցախի պատճառով
    Հակաիրանական նոր ցասում Ադրբեջանում՝ դարձեալ Արցախի պատճառով

    Նախօրէին ադրբեջանական իշխանամէտ լրատւամիջոցներից մէկում հրապարակւել է «Իրանական մամուլի՝ մեր կուրծքը խրած հերթական դանակը. նորից հայկական սէր...» վերտառութեամբ ընդգծւած հակաիրանական բովանդակութեամբ ընդարձակ վերլուծութիւն, որի առանցքային թեման հերթական անգամ եղել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի՝ իրանական ազդեցիկ «Շարղ» օրաթերթին տւած հարցազրոյցը։

  • ԱՀ խորհրդարանի փոխխօսնակ. «Կը գայ մի օր, երբ Արցախը կը դառնայ ՄԱԿ-ի անդամ»
    ԱՀ խորհրդարանի փոխխօսնակ. «Կը գայ մի օր, երբ Արցախը կը դառնայ ՄԱԿ-ի անդամ»

    Օրերից մի օր Ադրբեջանը համակերպւելու է, որ Արցախն անկախ է: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը: Նա նշեց, որ Ադրբեջանը չի կարող պայքարել այն տենդենցի դէմ, որը կայ աշխարհում` ճանաչել Արցախը: Ըստ նրա` Ադրբեջանը չունի այն հնարաւորութիւնները պայքարել ամբողջի դէմ, ժողովրդավարական երկրները չեն կարող անտեսել արցախցիների անկախութեան պահանջը:

  • Բաքու-Թբիլիսի-Կարս թւաբանութիւնը. ինչպէս Ադրբեջանը ճանապարհ գործարկեց ուրւական-գնացքների համար
    Բաքու-Թբիլիսի-Կարս թւաբանութիւնը. ինչպէս Ադրբեջանը ճանապարհ գործարկեց ուրւական-գնացքների համար

    Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարելի է համարել 826 կմ. երկարութեամբ ձգւող քաղաքական ատրակցիոն։

    Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի եւ Թուրքիայի առաջնորդները հանդիսաւորութեամբ բացեցին Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս (ԲԹԿ) երկաթգիծը, որի վրայ աւելի քան մէկ միլիարդ դոլար է ծախսւել։

  • Կոռուպցիոն սկանդալ. Ադրբեջանը հիմա էլ գնել է «The West Australian» պարբերականը
    Կոռուպցիոն սկանդալ. Ադրբեջանը հիմա էլ գնել է «The West Australian» պարբերականը

    Աւստրալական «ABC» հեռուստաալիքով հեռարձակւող «Media Watch» հաղորդման ժամանակ հաղորդավար Փօլ Բերրին ծաղրել է «West Australian» պարբերականում տպագրւած յօդւածը, որտեղ Ադրբեջանը անւանւում է «ժողովրդավար երկիր»: Հաղորդավարը համոզմունք է յայտնել, որ Ադրբեջանի հիւպատոսութիւնը կաշառել է «The West Australian» պարբերականին նման յօդւած տպելու համար։

  • Ա. Ռուստամեան. «Նոր Հայաստանում լինելու են վերահսկող ու պատժող մարմիններ, որեւէ մէկը չի կարող նախագահի, մարզպետի միջոցով «փրկւել»»
    Ա. Ռուստամեան. «Նոր Հայաստանում լինելու են վերահսկող ու պատժող մարմիններ, որեւէ մէկը չի կարող նախագահի, մարզպետի միջոցով «փրկւել»»

    Նախագահը, բնականաբար, պէտք է գործի ըստ գործող կարգի, քանի որ խորհրդարանական համակարգի մէջ չենք դեռեւս ամբողջովին. նրա յորդորն ուղղւած էր նրան, որ ժամանակ առ ժամանակ բոլորը ձգւած աշխատեն, սա այդ կոնտեքստի մէջ պէտք է դիտարկել: Այսօր՝ դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ ճեպազրոյցների ժամին նման յայտարարութեամբ հանդէս եկաւ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի՝ համայնքապետերի վերաբերեալ ելոյթին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։