Հա

Օրակարգ

Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2016 13:20

Գագիկ Մակարեան.- «Թէեւ Հայաստանը փոքր է, բայց կարող է խելամիտ լուծումներ տալ Իրանին միջազգային շուկաներ ինտեգրելու ուղղութեամբ»

ՀՀ Գործատուների հանրապետական միութեան նախագահ Գագիկ Մակարեանը «tert.am»-ի հետ զրոյցում անդրադարձաւ հայ-իրանական յարաբերութիւններին եւ Հայաստան կատարած Իրանի նախագահի այցին:
Ըստ նրա՝ Իրանը հսկայական ներուժ ունի եւ Իրանի համախառն ներքին արդիւնքը 1,3 տրիլիոնից աւելի է:

ՀՀ Գործատուների հանրապետական միութեան նախագահ Գագիկ Մակարեանը «tert.am»-ի հետ զրոյցում անդրադարձաւ հայ-իրանական յարաբերութիւններին եւ Հայաստան կատարած Իրանի նախագահի այցին:
Ըստ նրա՝ Իրանը հսկայական ներուժ ունի եւ Իրանի համախառն ներքին արդիւնքը 1,3 տրիլիոնից աւելի է: «Դա այնքան է, որքան Ռուսաստանինը, սակայն Իրանը Ռուսաստանի բնակչութեան կէսն ունի: Փաստօրէն, Իրանի արտահանման ծաւալները, նաւթի, գազի ծաւալները, արդիւնաբերութեան հզօր ներուժն այնպիսին է, որ Ռուսաստանի չափ ՀՆԱ ունի եւ մէկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանից 1.5 անգամ բարձր է: Այսինքն՝ Իրանում այդքան աւելի լաւ են ապրում, քան Հայաստանում»,- ասաց նա:
Գագիկ Մակարեանը նշեց, որ թէեւ Հայաստանը փոքր է, բայց կարող է խելամիտ լուծումներ տալ Իրանին միջազգային շուկաներ ինտեգրելու ուղղութեամբ: «Հայաստանի տնտեսութիւնը կարող է Իրանի մեծ տնտեսութիւնը գնացքի վագոնների նման կապելով լոկոմոտիւի պէս տանել միջազգային շուկաներ, որովհետեւ այսօր Հայաստանը շատ լաւ կանոնակարգւած արտաքին առեւտրի արտօնութիւններ ունի, մասնաւորապէս «GSP+» համակարգ ունի»,- ասաց նա:
Գագիկ Մակարեանը կարեւորեց Իրանի նախագահի՝ ազատ ռեժիմներ թոյլ տալու գաղափարը, որն, ըստ նրա, թոյլ կը տայ հայկական ապրանքներին ներթափանցել Իրան: Ըստ նրա՝ մեծ դեր ունի նաեւ զբօսաշրջութեան զարգացումը, որովհետեւ զբօսաշրջիկը բազմաթիւ ծառայութիւններից է օգտւում, ինչը կարող է խթանել էկոնոմիկան:
Գագիկ Մակարեանի ասութեամբ՝ վերջին շրջանում ինտենսիւ պատւիրակութիւններ են գալիս Հայաստան եւ դեսպանատունը շատ լաւ աշխատում է: «Իրանից գալիս են լուրջ ու խոշոր ընկերութիւններ՝ ներդրումներ, բիզնես զարգացումներ կատարելու համար, մասնաւորապէս՝ թռչնաբուծական, սնկի, մետաքսի արտադրութեան խոշոր ընկերութիւններ, գորգ արտադրողներ եւ այլն»,- ասաց նա:
ՀՀ Գործատուների հանրապետական միութեան նախագահը նշեց, որ Իրանը նաեւ լաւ փորձ ունի հետազօտական աշխատանքների արդիւնքում ստեղծւած կարեւոր գիւտերը արդիւնաբերութեան համար արտադրւող պրոդուկտներ դարձնելու առումով, եւ այդ փորձը ցանկանում է փոխանցել Հայաստանին:

Յարակից Հրապարակումներ

  • Փութինն ու Ռոհանին զրուցել են երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային խնդիրների մասին
    Փութինն ու Ռոհանին զրուցել են երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային խնդիրների մասին

    Ռուսական կողմի նախաձեռնութեամբ, այսօր՝ մայիսի 27-ին տեղի է ունեցել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախօսազրոյցը:  Զրոյցի ընթացքում երկու գործընկերները քննարկել են երկկողմ յարաբերութիւնների, Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ տարածաշրջանային համագործակցութեան հետ կապւած խնդիրներ

  • Բրիտանիայում ծնւած հայազգի դերասան Գեւ Օրկեանը ֆիլմ կը նկարահանի այսօրւայ Հայաստանի մասին
    Բրիտանիայում ծնւած հայազգի դերասան Գեւ Օրկեանը ֆիլմ կը նկարահանի այսօրւայ Հայաստանի մասին

    Մեծ Բրիտանիայում ծնւած եւ կատակերգութեան ժանրում ստեղծագործող դերասան Գեւ Օրկեանը պատրաստւում է ֆիլմ նկարահանել իր պատմական հայրենիքի վերաբերեալ եւ Հայաստանի մասին պատմել ամբողջ աշխարհին:

  • Դաւիթ Իշխանեան. «Պէտք է յստակ պատժամիջոցներ կիրառւեն»
    Դաւիթ Իշխանեան. «Պէտք է յստակ պատժամիջոցներ կիրառւեն»

    Այսօր մեր ակնկալիքը միջազգային հանրութիւնից հետեւեալն է՝ ճիշտ գնահատական տալ ստեղծւած կացութեանն ու ճիշտ արձագանգել կողմերի քայլերին: Ցաւօք, միջազգային հանրութիւնը կա՛մ հաւասարութեան նշան է դնում կողմերի գործողութիւնների միջեւ, կա՛մ եթէ անգամ անում է հասցէական յայտարարութիւն, դրան չեն յաջորդում գործնական քայլեր:

  • Իգոր Պոպով. «Կողմերի հետ ձեռք է բերւել միջազգային դիտորդների թիւն աւելացնելու մասին պայմանաւորւածութիւն»
    Իգոր Պոպով. «Կողմերի հետ ձեռք է բերւել միջազգային դիտորդների թիւն աւելացնելու մասին պայմանաւորւածութիւն»

    Հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ ձեռք է բերւել 7-ով միջազգային դիտորդների թիւը մեծացնելու մասին պայմանաւորւածութիւն: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

  • Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
    Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ

    Կարեն Կարապետեանն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծւող ազատ տնտեսական գօտում իրանական կապիտալի ներգրաւումը եւս նոր թափ կը հաղորդի երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարութիւնը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակութիւն՝ Հայաստանում գործունէութիւն ծաւալելու նպատակով՝ վստահութիւն յայտնելով, որ դա թոյլ կը տայ իրանական կողմին բարենպաստ պայմաններով մուտք գործել ԵԱՏՄ, ինչպէս նաեւ «GSP+» համակարգով եւրոպական շուկայ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։