Հա

Օրակարգ

Հինգշաբթի, 05 Յունւարի 2017 12:30

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Բաշշար Ասադի հետ

Երէկ՝ յունւարի 4-ին, Դամասկոսի նախագահական պալատում կայացել է Արամ Ա կաթողիկոսի եւ Սիրիայի Արաբական Հանրապետութեան նախագահ Բաշշար Ասադի հանդիպումը:
Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան մամլոյ ծառայութիւնը:

«ԱԼԻՔ» - Երէկ՝ յունւարի 4-ին, Դամասկոսի նախագահական պալատում կայացել է Արամ Ա կաթողիկոսի եւ Սիրիայի Արաբական Հանրապետութեան նախագահ Բաշշար Ասադի հանդիպումը: 
Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան մամլոյ ծառայութիւնը:
Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպման ընթացքում, նախագահ Ասադը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է Սիրիայի ներքին քաղաքական իրավիճակի, ինչպէս նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձութիւնների մասին:
Արամ Ա կաթողիկոսն էլ իր հերթին ողջունել է Հալէպում խաղաղութեան վերահաստատումը եւ ցանկութիւն է յայտնել, որ ամենամօտ ապագայում խաղաղութիւն եւ համերաշխութիւն հաստատւի Սիրիայի ողջ տարածքում:
Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաեւ տարածաշրջանի նկատմամբ՝ ընդհանրապէս, իսկ Սիրիայի նկատմամբ՝ յատկապէս Թուրքիայի ոչ-կառուցողական եւ քայքայիչ դերակատարմանը: Նա յոյս է յայտնել, որ շատ շուտով Սիրիայում կը մեկնարկեն վերականգնման ու բարեկարգման աշխատանքները, որին կը մասնակցեն երկրի բոլոր համայնքները, այդ թւում, նաեւ, քրիստոնեայ համայնքը եւ մասնաւորապէս՝ սիրիահայութիւնը:
Հանդիպման վերջում, Վեհափառ Հայրապետը յատուկ յիշելով բոլոր նահատակներին ասել է. «Անոնց նւիրական արիւնով Սիրիան աւելի զօրաւոր եւ սիրիացի ժողովուրդը աւելի վճռակամ պիտի շարունակէ նորոգութեան ու վերականգնումի իր ընթացքը»:
Նշենք, որ պաշտօնական այս հանդիպմանը Արամ Առաջին կաթողիկոսին ուղեկցել են Բերիոյի թեմի առաջնորդ Տ. Շահան արք. Սարգիսեանը, Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէյիսեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Կենտրոնական վարչութեան անդամ Ջորջ Շահինեանը, թեմի Պատգամաւորական ժողովի անդամ՝ Կարօ Իւզպաշեանը եւ Ազգային վարչութեան ատենապետ Տիգրան Պետրոսեանը:
Աւելացնենք, որ երեկոյեան Վեհափառ Հայրապետը խորհրդակցական հանդիպումներ է անց կացրել դամասկոսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հովւապետական այցով, Արամ Ա կաթողիկոսն այսօր ժամանելու է Հալէպ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։