Հա

Օրակարգ

Շաբաթ, 07 Յունւարի 2017 13:30

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար.- «Հրաշքներ չեն լինում, եւ ես կախարդ չեմ»

ՄԱԿ-ի նոր գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը կոչ է արել ՄԱԿ-ի առջեւ ծառացած խնդիրները լուծելիս իրենից հրաշքներ չակնկալել: Նիւ Եօրքում կազմակերպութեան կենտրոնակայանում իր առաջին ելոյթի ժամանակ նա նախազգուշացրել է, որ առջեւում դժւար ժամանակաշրջան է, եւ ընդգծել է գլոբալ խնդիրների հաւաքական լուծման անհրաժեշտութիւնը: Այս մասին յայտնում է «ՏԱՍՍ»-ը: 

ՄԱԿ-ի նոր գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը կոչ է արել ՄԱԿ-ի առջեւ ծառացած խնդիրները լուծելիս իրենից հրաշքներ չակնկալել: Նիւ Եօրքում կազմակերպութեան կենտրոնակայանում իր առաջին ելոյթի ժամանակ նա նախազգուշացրել է, որ առջեւում դժւար ժամանակաշրջան է, եւ ընդգծել է գլոբալ խնդիրների հաւաքական լուծման անհրաժեշտութիւնը: Այս մասին յայտնում է «ՏԱՍՍ»-ը: 
«Կարծում եմ՝ պատրանքներ չպէտք է ունենանք»,- ՄԱԿ-ի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է Գուտերեշը: Նրա ասութեամբ՝ աշխարհում աճում է փոխկապւած հակամարտութիւնների թիւը, որոնք սնուցում են գլոբալ ահաբեկչութեանը, շարունակւում է փախստականների ճգնաժամը: «Այսօր աշխարհում խնդիրները գլոբալ են դարձել, որոնք երկրները չեն կարող միայնակ լուծել»,- ասել է նա:
Իններորդ գլխաւոր քարտուղարի ասութեամբ՝ ՄԱԿ-ն իր ներկայ տեսքով ի վիճակի չէ գլոբալ մարտահրաւէրներին արդիւնաւէտօրէն արձագանգել: Նրա կարծիքով՝ համաշխարհային կազմակերպութիւնում բարեփոխումներ են անհրաժեշտ, որոնք, ի թիւս այլ հարցերի, թոյլ կը տան ազատւել աւելորդ բիւրոկրատիայից:
Գուտերեշը յայտարարել է, որ իրենից մեծ ակնկալիքներ ունեն, սակայն յաւելել է. «Հրաշքներ չեն լինում, եւ ես կախարդ չեմ: Դրւած խնդիրներին հասնելու միակ ուղին միասին աշխատելն է»: Նա յայտնել է, որ յունւարի 9-ին ՄԱԿ-ի աշխատակիցների ընդհանուր ժողով է անցկացնելու, որի ընթացքում կը լսի նրանց առաջարկները եւ կազմակերպութեան աշխատանքին վերաբերող դժգոհութիւնները:
Յունւարի 10-ին գլխաւոր քարտուղարը ելոյթ կունենայ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նախարարների բանավէճում: ԱԽ-ը ներկայացնող շւեդ դիւանագէտ Ալաֆ Սկուգը լրագրողներին ասել է, որ Գուտերեշին կառաջարկւի ներկայացնել միջազգային խաղաղութեանը եւ անվտանգութեանն աջակցելու իր հայեցակարգը:

«yerkir.am»

Related items

  • Հայաստանը յայտնւել է ՄԱԿ-ի պատւոյ ցանկում
    Հայաստանը յայտնւել է ՄԱԿ-ի պատւոյ ցանկում

    Միաւորւած ազգերի կազմակերպութեան (ՄԱԿ) կանոնաւոր բիւջէին ժամանակին և ամբողջութեամբ անդամավճարների համար Հայաստանը յայտնւել է ՄԱԿ-ի պատւոյ ցանկում: 

  • Բաղդադը յայտնել է, որ Անկարայի հետ պայմանաւորւել է թուրքական զօրքերը դուրս բերել Իրաքից
    Բաղդադը յայտնել է, որ Անկարայի հետ պայմանաւորւել է թուրքական զօրքերը դուրս բերել Իրաքից

    Իրաքն ու Թուրքիան համաձայնութեան են եկել Մոսուլից հիւսիս գտնւող Բաշիկ քաղաքից թուրքական ուժերը դուրս բերելու հարցում, յայտնում է «Reuters»-ը, վկայակոչելով Իրաքի պետական հեռուստատեսութիւնը:

  • ԱՄՆ-ի Սենատում առաջարկել են ՄԱԿ-ին զրկել ֆինանսաւորումից
    ԱՄՆ-ի Սենատում առաջարկել են ՄԱԿ-ին զրկել ֆինանսաւորումից

    ԱՄՆ-ի Տեխաս նահանգը ներկայացնող սենատոր Թեդ Կրուզը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում հակաիսրայէլական բանաձեւի ընդունումից յետոյ առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի ֆինանսաւորումը:
    «Ոչ մի ամերիկեան ֆինանսաւորում ՄԱԿ-ի համար, քանի դեռ որոշումը չի վերանայւել»,- սենատորը վստահեցրել է Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուին:

  • Ռուսաստանը չի ընդունել Հալէպի կապակցութեամբ Ֆրանսիայի ներկայացրած բանաձեւի նախագիծը
    Ռուսաստանը չի ընդունել Հալէպի կապակցութեամբ Ֆրանսիայի ներկայացրած բանաձեւի նախագիծը

    ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնութեան մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը յայտարարել է, որ իր երկիրը դէմ է Հալէպի կապակցութեամբ Ֆրանսիայի ներկայացրած բանաձեւ նախագծին եւ ներկայացրել է բանաձեւի իր տարբերակը:
    Այսպիսով, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում յետաձգւել է բանաձեւի քւէարկութիւնը, որը նախատեսւած էր անց կացնել երէկ՝ դեկտեմբերի 18-ին:

  • Ցեղասպանութեան ճանաչումը՝ շանտաժի միջոց
    Ցեղասպանութեան ճանաչումը՝ շանտաժի միջոց

    Նոբէլեան մրցանակակիր, պրոֆեսոր Էլի Վիզէլին նւիրւած իր խօսքում՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերի կողմից «Հայոց Ցեղասպանութիւն» բառակապակցութեան օգտագործումը, անշուշտ, Ցեղասպանութեան ճանաչմանն ուղղւած թոյլ քայլ է: Այն հնարաւոր չէ համարել լեզւի սայթաքում, որովհետեւ ձեւակերպումը տեղ է գտել նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղարութեան պաշտօնական կայքի՝ Փաուերի ելոյթին անդրադարձող հաղորդագրութեան մէջ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։