Հա

Օրակարգ

08/01/2017 - 13:50

Տարասով.- «2017 թ.-ին Թուրքիան չի աջակցի Բաքւի աւանտիւրիստական որոշումներին Ղարաբաղի վերաբերեալ»

«2016 թ. ծանր էր Ղարաբաղի համար»,- այս մասին «168.am»-ի հետ զրոյցում ասաց «Ռեգնում» լրատւական գործակալութեան սիւնակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ գնահատելով անցնող տարին ԼՂ-ի հակամարտութեան գօտու զարգացումների դիտանկիւնից:

«2016 թ. ծանր էր Ղարաբաղի համար»,- այս մասին «168.am»-ի հետ զրոյցում ասաց «Ռեգնում» լրատւական գործակալութեան սիւնակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ գնահատելով անցնող տարին ԼՂ-ի հակամարտութեան գօտու զարգացումների դիտանկիւնից:
Ստանիսլաւ Տարասովի պնդմամբ՝ անցնող տարին Ղարաբաղի համար ծանր էր՝ հաշւի առնելով ապրիլեան պատերազմը, այն վնասները, կորուստները, որոնք կրեցին ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը: Ըստ նրա՝ ապրիլեան պատերազմը ցոյց տւեց, որ ԼՂ-ի հակամարտութեան ռազմական կարգաւորման սցենարն անհեռանկարային զարգացում է, ինչը բոլորն են հասկանում: Ինչ վերաբերում է խաղաղ երկխօսութեանը, ապա, Տարասովի ասութեամբ՝ այն արգելակւեց տարբեր պատճառներով:
«Առաջինն այն էր, որ Ադրբեջանը չստորագրեց վիեննական եւ սանկտպետերբուրգեան համաձայնագրերը մոնիտորինգային մեխանիզմների եւ դիտորդների վերաբերեալ, ինչը բեկում մտցրեց այն բանակցային գործընթացում, որը ձեւաւորւել էր ապրիլեան պատերազմից յետոյ: Նա փորձեց վերաֆորմատաւորել օրակարգը, դա եւս խնդիրներ առաջացրեց:
Համբուրգեան հանդիպումը նախարարների միջեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում ցոյց տւեց, որ երկու երկրների առաջնորդների բանակցութիւնների համար չկայ յստակ ձեւակերպւած օրակարգ: Միւս պատճառն այն է, որ ֆրանսիացիներն ու ամերիկացիները փոխեցին իրենց համանախագահներին, չկայ նաեւ մի լայն դոկտրին բանակցութիւններ վարելու համար: Յունւարի 20-ից յետոյ, երբ ամերիկեան նոր վարչակազմը գործի կանցնի, հնարաւոր է, որ որոշ ժամանակ անց ԱՄՆ-ը յստակեցնի իր դիրքորոշումը Մերձաւոր Արեւելքի, Հարաւային Կովկասի եւ ԼՂ-ի հակամարտութեան հարցում:
Իմ ունեցած տեղեկութիւնների համաձայն՝ ԼՂ-ի հակամարտութեան ուղղութեամբ ամերիկեան քաղաքականութեան սկզբունքային փոփոխութիւններ սպասել պէտք չէ: Առանց որեւէ կասկածի կարող ենք ասել, որ շարունակելու է իր գործունէութիւնը Մինսկի խմբի ձեւաչափը, եւ փորձեր են արւելու կեանքի կոչել Մադրիդեան սկզբունքների հիման վրայ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները, եւ որպէս ժամանակաւոր լուծում՝ սանկտպետերբուրգեան համաձայնութիւնների իրականացում:
Այսինքն՝ եթէ գարնանը կայանայ հանդիպում Ալիեւի եւ Սարգսեանի միջեւ, ապա, ամենայն հաւանականութեամբ, Ալիեւին փաստի առջեւ կը կանգնեցնեն պետերբուրգեան համաձայնութիւնների ստորագրման հարցում, այսինքն՝ իրաւաբանօրէն դրանք պէտք է ձեւակերպում ստանան, ինչպէս ասաց մեր նախարար Լաւրովը, որ իրաւաբանօրէն այդ համաձայնութիւնները պէտք է ամրագրւած լինեն: Հակամարտութեան գօտի, որպէս ժամանակաւոր լուծում, պէտք է մտնեն խաղաղապահներ կամ դիտորդներ եւ մոնիտորինգային համակարգեր:
Այն բանից յետոյ, երբ կողմերը կը տան երաշխիքներ, որ ռազմական սցենարն անհնար է եւ սահմանափակ է, դրանից յետոյ կարելի է անցում կատարել արդէն ընդլայնւած քննարկումների ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ:
Դեռ ունենք հին եւ հնացած սցենարներ, բոլոր եղանակները, որոնք հնարաւոր էր օգտագործել, օգտագործւել են, ուստի անհրաժեշտ է բարի կամքի դրսեւորում, կոմպրոմիս՝ հայկական կողմից, եւ կոմպրոմիս՝ ադրբեջանական կողմից: Այդ կոմպրոմիսները տարբեր են երկու կողմերի ընկալումներում, կուլիսային առեւտրեր են ընթանում, բայց հանրայնօրէն պէտք է յոյսեր կապել իրականում այն իրաւական փաստաթղթերի վրայ, իհարկէ, դրանք շատ քիչ են, բայց կան, Մադրիդեան սկզբունքները, հրադադարի պայմանագրերը, պետերբուրգեան համաձայնութիւնները:
Այսինքն՝ անհասկանալի է, թէ ինչ ստացան ապրիլեան պատերազմի նախաձեռնողները, ինչ նրանք նախաձեռնեցին, ինչ ստացան, խօսքն Ադրբեջանի մասին է, Ադրբեջանն իրեն յաղթանակած կողմ որակելով՝ չկարողացաւ իր այդ յաղթանակը վերածել դիւանագիտական ձեռքբերումների, դա փաստ է: Իհարկէ, դա անհանգստութիւններ է առաջացնում, քանի որ ռազմական բախումների վտանգը շարունակում է պահպանւել, բայց դիւանագէտներն անում են հնարաւորը՝ այդ սցենարից խուսափելու համար»,- նման տեսակէտ յայտնեց Տարասովը:
Նրա դիտարկումների համաձայն՝ ապրիլեան պատերազմի ժամանակ Ադրբեջանը յոյսեր էր կապել Թուրքիայի աջակցութեան հետ, քանի որ ռուս-թուրքական յարաբերութիւնները լարւած էին, Ադրբեջանը ցանկանում էր օգտագործել այդ լարւածութիւնը՝ իր գործողութիւններում Թուրքիայի աջակցութիւնը ստանալու նպատակով:
«Սակայն այսօր հակառակ իրավիճակն է ստեղծւել՝ մենք աշխատում ենք թուրքերի հետ բոլոր ուղղութիւններով, վերականգնելով տնտեսական յարաբերութիւնները, եւ այս իրավիճակում Թուրքիան, քիչ հաւանական է, որ աջակցի Բաքւի աւանտիւրիստական որոշումներին»,- ասաց ռուս վերլուծաբանը:

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
«168.am»

Յարակից լուրեր

  • Ստանիսլաւ Տարասով. «Հայաստանի վճռական յայտարարութիւնները յանգեցրել են նրան, որ Բաքուն կորցրել է դիւանագիտական նախաձեռնողականութիւնը»
    Ստանիսլաւ Տարասով. «Հայաստանի վճռական յայտարարութիւնները յանգեցրել են նրան, որ Բաքուն կորցրել է դիւանագիտական նախաձեռնողականութիւնը»

    Հայաստանի ու Ադրբեջանի իշխանութիւններն, ընդհանուր առմամբ 16 ժամ բանակցել են: Յայտնի չէ՝ ինչ արդիւնք կունենան դրանք: Այս մասին «Tert.am»-ի հետ զրոյցում ասել է ռուսաստանցի քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը՝ խօսելով «Lenta.ru»-ում հրապարակւած վերլուծութեան մասին, թէ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման տարբերակ են մշակում:

  • Բակօ Սահակեանը կարող է պատասխանել Ալիեւի զանգին. Տարասովի յօդւածը` «Ռեգնում»-ում
    Բակօ Սահակեանը կարող է պատասխանել Ալիեւի զանգին. Տարասովի յօդւածը` «Ռեգնում»-ում

    Քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը «Ռեգնում»-ում հրապարակւած յօդւածում անդրադարձել է  ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը, մասնաւորապէս` դրանում Արցախը ներգրաւելու հարցին:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • «Մադրիդեան սկզբունքներին հրաժեշտ տալու ժամանա՞կն է, թէ՞ դեռ վաղ է». Ստանիսլաւ Տարասովի ուշագրաւ յօդւածը
    «Մադրիդեան սկզբունքներին հրաժեշտ տալու ժամանա՞կն է, թէ՞ դեռ վաղ է». Ստանիսլաւ Տարասովի ուշագրաւ յօդւածը

    Ռուս քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը «Регнум»-ում հրապարակած  հերթական յօդւածում քննարկել է ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացը: Նա մասնաւորապէս անդրադարձել է ՀՀ վարչապետի մամուլի խօսնակ Վլադիմիր Կարապետեանի, ինչպէս ինքն է գրում, ինտրիգային յայտարարութեանը: Ըստ Տարասովի`  մի շարք այլ հարցերի հետ մէկտեղ Կարապետեանը «Armeniansputnik.am»-ի հետ զրոյցում, պատասխանելով հարցին, թէ արդեօ՞ք օրակարգում են Մադրիդեան սկզբունքները, ասել է, որ ոչ մի տեղեկութիւն չունի այդ առումով:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։