Հա

Օրակարգ

Երկուշաբթի, 09 Յունւարի 2017 12:00

Դաւիթ Բաբայեան.- «2016-ին Թուրքիան եւ Ադրբեջանը տեղեկատւական դաշտում օգտագործում էին հիբրիդային պատերազմի բաղադրիչներ, սակայն հայկական կողմը յաղթել է»

2016 թւականի ընթացքում տեղեկատւական պատերազմին նոր որակ է հաղորդւել, իսկ հայկական կողմը  զարգացնում է իր իմունային համակարգը այդ ոլորտում:

2016 թւականի ընթացքում տեղեկատւական պատերազմին նոր որակ է հաղորդւել, իսկ հայկական կողմը  զարգացնում է իր իմունային համակարգը այդ ոլորտում:

Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ԼՂՀ-ի նախագահի խօսնակ Դաւիթ Բաբայեանը՝ անդրադառնալով ապրիլեան պատերազմից յետոյ մինչեւ 2016-ի աւարտը տեղեկատւական դաշտում Ադրբեջանի կողմից կիրառւող տեխնոլոգիաներին։

«Նոր որակ կայ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շատ հմուտ ձեւով օգտագործւում են հիբրիդային պատերազմի բաղադրիչներ՝ ինչը մինչեւ հիմա էլ շարունակւում է, բայց դրան զուգահեռ նաեւ զարգացնում ենք մեր իմունային համակարգը տեղեկատւական դաշտում»,- ասաց նա:

Դաւիթ Բաբայեանի ասութեամբ՝ ապրիլեան պատերազմի ժամանակ հայկական կողմը տեղեկատւական դաշտում յաղթել է. «Նրանց ագրեսիան որեւէ կերպ չի արդարացւում որեւէ մէկի կողմից: Այդ քառօրեայ պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհը ճանաչեց եւ իմացաւ Արցախին: Յաղթեցինք առաջին հերթին միասնականութեան շնորհիւ: Այստեղ էին հայաստանեան գրեթէ բոլոր լրատւամիջոցների ներկայացուցիչները, Սփյիւռքից՝ եւս»:

Դաւիթ Բաբայեանը առանձնացրեց նաեւ օտարերկրեայ լրատւամիջոցների ներկայութիւնն Արցախում: Նրա ասութեամբ՝ ապրիլեան պատերազմը հայկական կողմից լուսաբանում էին  օտարերկրեայ լրատւամիջոցները, իսկ Ադրբեջանը մէկ լուր տարածելու համար միլիոնաւոր դոլարներ է ծախսում.«Հայկական կողմում այդպէս չէ: Լրատւամիջոցները եկել էին տեղեկատւութիւն ստանալու եւ տարածելու համար Արցախից»:

 

 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։