Հա

Օրակարգ

Հինգշաբթի, 12 Յունւարի 2017 12:40

Կը կարողանա՞յ արդեօք «Iran Air»-ը վերափոխւել

«Iran Air»-ի նաւատորմը համալրւեց նոր ինքնաթիռով:

«Airbus» ընկերութիւնից գնւած «Airbus 321-211»-ը առաջին նոր ինքնաթիռն է, որ վերջին 38 տարիների ընթացքում միանում է  «Iran Air»-ի ընտանիքին:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

«Iran Air»-ի նաւատորմը համալրւեց նոր ինքնաթիռով:

«Airbus» ընկերութիւնից գնւած «Airbus 321-211»-ը առաջին նոր ինքնաթիռն է, որ վերջին 38 տարիների ընթացքում միանում է  «Iran Air»-ի ընտանիքին:

Աւիացիոն ոլորտի մասնագէտները սա համարում են մեծ ձեռքբերում` Մերձաւոր Արեւելքի եւ աշխարհի երբեմնի ամենադինամիկ զարգացող աւիաընկերութեան համար:

«Iran Air»-ի` վաղուց իր դարն ապրած նաւատորմի ֆոնին, սա, անկասկած, լրջագոյն ձեռքբերում է, որը կարող է ազատ արձակել աւիաընկերութեան «փակւած թեւեր»-ը, մանաւանդ, եթէ հաշւի առնենք այն հանգամանքը, որ առաջիկայ 10 տարիների ընթացքում «Airbus», «Boeing», եւ «ATR» ընկերութիւններից գնւած  200 ինքնաթիռներն ամբողջովին թարմացնելու են «Iran Air»-ի աւիապարկը:

Անցեալ տարի «Iran Air»-ն ունէր 50 գործող ինքնաթիռ: Սակայն, ընդամենը մէկ տարւայ ընթացքում դրանց թիւը կիսով չափ կրճատւեց` հասնելով 26-ի: Պատճառը` ինքնաթիռների բարձր տարիքն ու մաշւածութիւնն էր:

Շարքից դուրս մնացած ինքնաթիռների թւում էր նաեւ  «Iran Air»-ի վերջին «Boeing 747»-ը, որի այսպէս կոչւած «թոշակի անցնելուց» յետոյ, աւիաընկերութիւնը ստիպւած եղաւ դադարեցնել դէպի Արեւելեան Ասիա իր կանոնաւոր չւերթները` այդ հասութաբեր շուկան զիջելով մրմցակից աւիաընկերութիւններին:

Ներկայ դրութեամբ լայնիրան ինքնաթիռներից «Iran Air»-ի նաւատորմում ծառայում են «Airbus 300» եւ «Airbus 310» տիպի 12 ինքնաթիռ, որոնք սպասարկում են աւիաընկերութեան եւրոպական ուղղութիւնները: Դրանք, նոյնպէս, մօտ ապագայում ստիպւած են լինելու համակերպւել «թոշակառուի» կարգավիճակի հետ:

Փորձագիտական հետազոտութիւնները փաստում են, որ «Iran Air»-ի նաւատորմի 40%-ը պէտք է կազմեն լայնիրան` միջմայրցամաքային շառաւիղով ինքնաթիռները, իսկ  60%-ը` նեղիրան` կարճ եւ միջին շառաւիղով ինքնաթիռներ:

«Iran Air»-ի գնումների ցուցակն ապացուցուցում է, որ ընկերութիւնը գործել է հէնց այդ տրամաբնութեամբ: «ATR 72-600» տիպի 20 փոքր ինքնաթիռները թռչելու են բացառապէս «Iran Air»-ի ներքին չւերթերի ցանցում: Նրանք սպասարկելու են այն ուղղութիւնները, որտեղ պահանջարկը նւազ է: Իսկ «Airbus 321», «Airbus 320» եւ «Boeing 737» տիպի նեղ իրան ինքնաթիռները սպասարկելու են ընկերութեան ներքին չւացուցակի հիմնական ուղղութիւնները, ինչպէս նաեւ` տարածաշրջանային ուղղութիւնները: Դրանք կարող են օգտագործւել նաեւ եւրոպական այն ուղղութիւններում, որտեղ պահանջարկը նւազ է:

«Airbus 330», «Airbus 350» եւ «Boeing 777» լայնիրան` միջմայրցամաքային շառաւիղով ինքնաթիռներն էլ օգտագործւելու են դէպի Եւրոպա, Արեւելեան Ասիա, եւ հաւանաբար ԱՄՆ (եթէ, իհարկէ, վերականգնւեն 1980 թւկանից ի վեր ընդհատւած չւերթերը) ուղղութիւնների սպասարկման համար:

Առաջին հայեացքից թւում է, թէ «Iran Air»-ը շարժւում է ճիշտ ուղղութեամբ: Ընկերութեան նոր գնումների տրամաբանութիւնը կոչւած է բաւարարելու նրա հեռահար նպատակները:

Սակայն, սա մեդալիոնի ընդամենը մէկ կողմն է: Ժամանակակից աւիապարկին զուգահեռ «Iran Air»-ին անհրաժեշտ է նաեւ կառուցւածքային հիմնական բարեփոխում, ամբողջովին նոր մտածողութեամբ տնօրինութիւն եւ օրւայ պահանջներին ու ցուցանիշերին համապատասխանող սպասարկման որակ:

Մերձաւոր Արեւելքի աւիաշուկան, որն ընդամենը 40 տարի առաջ համարւում էր «Iran Air»-ի մենաշնորհը, այժմ յայտնւել է Պարսից ծոցի երկրների եւ թուրքական աւիաընկերութիւնները վերահսկողութեան ներքոյ:

 «Emirates»-ի, «Qatar Airways»-ի, «Etihad»-ի կամ էլ «Turkish Airlines»-ի հետ մրցակցելու, դաժան այդ շուկայում սեփական երաշխաւորւած տեղն ունենալու համար «Iran Air»-ին անհրաժեշտ են բացարձակապէս նոր որակների տրամաբանութեամբ ձեւաւորւած մարտավարութիւն եւ ռազմավարութիւն:

Սա հէնց այն է, ինչ մտահոգում է ոլորտի մասնագէտներին: Կը կարողանա՞յ արդեօք «Iran Air»-ը վերափոխւել այնպէս` ինչպէս անհրաժեշտ է: Այս հարցի պատասխանից է կախւած ընկերութեան ապագայ ճակատագիրը:

Յարակից Հրապարակումներ

  • Առաջին «ATR»-ները Թեհրանում են
    Առաջին «ATR»-ները Թեհրանում են

    Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանում վայրէջք կատարեցին «Iran Air»-ի գնած «ATR 72-600» տիպի առաջին 4 ինքնաթիռները:

  • Մինչ շաբաթւայ վերջը «Iran Air»-ը կը համլրւի 4 նոր ինքնաթիռով
    Մինչ շաբաթւայ վերջը «Iran Air»-ը կը համլրւի 4 նոր ինքնաթիռով

    Մինչ շաբաթւայ վերջը «Iran Air»-ի աւիապարկը կը համալրւի 4 նոր «ATR 72-600» տիպի ինքնաթիռով:

  • Երրորդ հեռուստաբանավէճին սպասելիս
    Երրորդ հեռուստաբանավէճին սպասելիս

    Չսպասելով երրորդ հեռուստաբանավէճին Ռոհանին անցել է գործի, յստակօրէն թիրախաւորելով սոցիալ-տնտեսական եւ քաղաքական այն խնդիրները, որոնք հասարակութեան կողմից կարող են ընկալւել որպէս իր մրցակիցների, իսկ աւելի որոշակի՝ հիմնական ախոյեանի՝ Էբրահիմ Ռէյիսիի այսպէս կոչւած «աքիլեսեան գարշապար»-ը: Նրա նշանակէտում յայտնւել են հէնց այդ թոյլ կէտերը:

  • Շւէյցարիայում փորձարկւել է արեւային մարտկոցով աշխատող առաջին ինքնաթիռը
    Շւէյցարիայում փորձարկւել է արեւային մարտկոցով աշխատող առաջին ինքնաթիռը

    «Էլեկտրական եւ արեւային ինքնաթիռները 21-րդ դարի կարեւորագոյն ձեռքբերումներից կը լինեն: Մեր ինքնաթիռը, որը կարող է թռչել մինչեւ 25 կիլոմետր բարձրութեան վրայ, պատուհան է բացում դէպի էլեկտրական եւ արեւային օդագնացութիւն»,- ասել է փորձարկող օդաչու Ռաֆաէլ Դոմիանը: 

  • Ինչ կատարւեց Ֆրանսիայում կամ միջին խաւի թուլացման անմիջական հետեւանքները
    Ինչ կատարւեց Ֆրանսիայում կամ միջին խաւի թուլացման անմիջական հետեւանքները

    Փաստօրէն, գոնէ տեսանելի ապագայում Ֆրանսիայի քաղաքակն արենայում ծաւալւող գործընթացների հիմնական բնութագիրը կազմելու է երիտասարդ սերնդի այսպէս կոչւած գիտատեխնիկական վերնախւի՝ յանձինս Մակրոնի, ինչպէս նաեւ՝ աջ եւ ձախ ծայրայեղականութեան մագընթացութիւնը եւ աւանդական քաղաքական ուժերի՝ գոլիստների եւ սոցիալիստների տեղատւութիւնը:

    Յատկանշական է որ, այս սցենարը որոշաի տեղայնացւած երանգաւորմամբ կարելի է տարածել եւրոպական այլ երկրների վրայ եւս:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։