Հա

Օրակարգ

04/07/2017

Ֆիլմարւեստի հերթական «փայլատակումը»...

Զաւեշտալի է, երբ հէնց այս օրերին Իտալիայում իրանահայ վաստակաւոր ռեժիսոր Սամուէլ Խաչիկեանի ֆիլմերի փառատօն է կազմակերպւում-ցուցադրւում, այստեղ՝ թեհրանեան էկրաններում հայկականութեանն ու քրիստոնէութեանը (թէկուզ հումորի ժանրով) ծաղրանքի ու վիրաւորանքի «փառատօն» է բացթողնւում...

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

Զաւեշտալի է, երբ հէնց այս օրերին Իտալիայում իրանահայ վաստակաւոր ռեժիսոր Սամուէլ Խաչիկեանի ֆիլմերի փառատօն է կազմակերպւում-ցուցադրւում, այստեղ՝ թեհրանեան էկրաններում հայկականութեանն ու քրիստոնէութեանը (թէկուզ հումորի ժանրով) ծաղրանքի ու վիրաւորանքի «փառատօն» է բացթողնւում...

Կրկնակի զաւեշտ է այն, որ հէնց երկու օր առաջ Իրանի ռադիոյի համապատասխան ծրագրում, ֆիլմարւեստի մասին մասնագէտը բառացի հետեւեալն էր ասում. «... Սրանից 40 տարի առաջ ցուցադրւող ֆիլմերը մեծ պատիւ են վայելում այսօրւայ ֆիլմերի համեմատ...»:

Թէեւ սրանով արդէն ամէն ինչ ասւած կարելի է համարել, բայցեւայնպէս, հարկաւոր է երիցս մեր վրդովմունքն բարձրաձայնել, թէկուզ անգրագիտութեան արդիւնքում եւ արդէն քանիերորդ անգամ պատահած երեւոյթի մասին:

Այո, մենք կը բարձրաձայնենք, երեւի խորհրդարանի մեր պատգամաւորները, ազգային իշխանութիւններն ու յատկապէս Սրբազան Հայրը կը բողոքեն առ որ անկ է..., սակայն հարցը դրանով չի աւարտւում, քանզի բացասական երեւոյթի կրկնակի բացասական ազդեցութիւնը հասարակաց մտքի ու մանաւանդ ամբոխի վրայ արդէն թողել է իր «արգասիքը»՝ հասարակական, հոգեբանական ու կենցաղավարական եւ ամենակարեւորը՝ տեղեկատւական-քարոզչական լայն շերտերի վրայ..., որոնք հաստատապէս վարկաբեկելու են իսլամ-քրիստոնեայ այնքան փայփայւող փոխյարաբերութիւնները:

Այլապէս՝ ինչու զարմանալ, յետոյ էլ հերքել ու դատապարտել «Մոհաբբաթ նիւզ»-ների «հայամէտ ու քրիստոնեամէտ» տեղեկատւութիւնները, որոնք միշտ էլ դարանակալ՝ սպասում են, տւեալ դէպքում, Իրանի ֆիլմարւեստի մերօրեայ մանկուրտների նմանօրինակ «փայլատակումներին»...

Ի վերջոյ՝ սթափւել է պէտք «մշակոյթի եւ առաջնորդութիւն» կոչւող նախարարութեան պատասխանատուներին, որոնք այսպէս, թէ՛ այնպէս, նման մեղմ ասած՝ սայթաքումների տեղիք են տալիս...

Յարակից լուրեր

  • Հ. Մ. «Սարդարապատ» միութեան նախաձեռնութեամբ՝ միջոցառում՝ նւիրւած Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին
    Հ. Մ. «Սարդարապատ» միութեան նախաձեռնութեամբ՝ միջոցառում՝ նւիրւած Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին

    Սարդարապատեան ոգին մեզ համար այսօր էլ այժմէական է ու ոգեշնչող, որն էլ նոր խթան է հզօր ու անկախ պետականութեան...

  • «Ալիք» հեռախօսողներին ունկնդիր...
    «Ալիք» հեռախօսողներին ունկնդիր...

    Սիրելի ընթերցող.-

    Վերջին օրերին խիստ աշխոյժ էր խմբագրութեանս «Հեռախօս «Ալիք»-ին» բաժինը, համարեա վերածւելով «Թէժ գծի», որի ուղղութիւնն տանում էր դէպի Բահար քաղաքամաս եւ այնտեղ գտնւող «Ռոստոմ» դպրոցի ապագայ կարգավիճակի որպիսութեանը:

  • Սպասենք՝ յոյսով…
    Սպասենք՝ յոյսով…

    ՀՀ վարչապետի կողմից առաջադրւած ու նորանշանակ նախարարների գործունէութիւնից (օրինաչափօրէն՝ առաջին 100-օրեակում) է կախւած լինելու նման առաջադրումների տրամաբանութիւնը: Մինչ այդ, սակայն, ողջունելին դա նախարարական կազմում երիտասարդ ուժերի ներգրաւման վարչապետ Փաշինեանի համարձակութիւնն է, որն ինքնըստինքեան ապագայի հաշւին յոյսի նշոյլներ է արթնացնում:

  • Բոլտոնեան «Հակաիրան ճանապարհային քարտէզը»...
    Բոլտոնեան «Հակաիրան ճանապարհային քարտէզը»...

    Անզէն աչքերով իսկ դիտարկելի էին Թրամփի կոտորակւած նախարարական կազմում (յատկապէս Արտաքին նախարարութեան գերատեսչութիւնում-պետդեպարտամենտ) պատերազմատենչների ի յայտ գալու «արգասիքները»…

  • Բացառելով հին ստանդարտները …
    Բացառելով հին ստանդարտները …

    Հայաստանի Հանրապետութիւնում, համաժողովրդային կամքի արտայայտման արդիւնքում, ի վերջոյ մայիսի 8-ին ընտրւեց նոր վարչապետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։