Հա

Օրակարգ

Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017 14:40

Անյետաձգելի օրակարգը...

Սեպտեմբերի 18-20-ին կայանալիք Հայաստան-Սփիւռք 6-րդ խորհրդաժողովի հնարաւոր օրակարգի՝ «Համահայկական խորհուրդ»-ի կազմութեան մասին նախօրէին յայտարարութեամբ հանդէս է եկել ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանը: 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

Սեպտեմբերի 18-20-ին կայանալիք Հայաստան-Սփիւռք 6-րդ խորհրդաժողովի հնարաւոր օրակարգի՝ «Համահայկական խորհուրդ»-ի կազմութեան մասին նախօրէին յայտարարութեամբ հանդէս է եկել ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանը: Առերեւոյթ դրական ու օգտակար նոր ինստիտուտի կեանքի կոչման ֆունկցիոնալ հեռանկարի մասին քննարկումները վստահօրէն մեծ աշխուժութիւն կը հաղորդեն խորհրդաժողովի տարատեսակ նիստերում: Մինչայդ, սակայն, յուսանք, որ ժամանակին նոյն համընդհանուր մտասեւեռումներից բխած եւ 2011 թւականին կեանքի կոչւած «Համահայկական բանկ»-ի ճակատագրին չենթարկւի գործառոյթով թէեւ տարբեր, բայց գաղափարով նոյնանպատակ ստեղծւելիք կառոյցը...: Ըստ տնտեսագէտ եւ ժամանակին ԱՄՆ-ում՝ ՀՀ դեսպան Թաթուլ Մանասէրեանի՝ «Համահայկական բանկը իր գործունէութեան 6 տարիների ընթացքում վաստակելով ընդամենը 75000 դոլար, կորցրել է Սփիւռքի վստահութիւնը եւ այժմ կանգնած է փակւելու սեմին»...:

.... Սա ՝ իմիջիայլոց:

Գալով բուն խնդրին, այսինքն՝ 26-ամեայ անկախ հանրապետութեան ֆոնի վրայ կայացող 6-րդ Համահայկական համաժողովին, խիստ պատշաճ ու այլեւս անյետաձգելի օրակարգ պէտք է համարել Պետական Անկախութեան 100-ամեակին ընդառաջ՝ Պետականատիրութեան համազգային նշանակութեան եւ պետական մտածողութեան հայեցակարգային բանաձեւի քննարկում-մշակումը: Եւ այս հանգամանքից, ինչ խօսք, բխելու է Հայոց Պետականատիրութեան Համազգային Հռչակագիր՝ պետական ամենաբարձր մակարդակով, յար եւ նման Հայոց Պահանջատիրութեան 100-ամեակի:

Դրանով իսկ՝ նպատակային բովանդակութիւն կը հաղորդւի մեր համընդհանուր հիմնախնդիրների լուծմանը՝ կապւած՝ Հայաստանին, Հայրենի Արցախին ու Ջաւախքին, Սփիւռքին եւ այս բոլորի միջոցով մեր համընդհանուր պահանջատիրութեանը, այն է՝ Հայ Դատի ու հայոց ազգային գաղափարախօսութեան յաղթանակի ապահովմանը...:

«ԱԼԻՔ»

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։