Հա

Օրակարգ

24/08/2017 - 13:10

Սոչիից՝ Նախիջեւան. իսրայէլա-ադրբեջանական սպառնալիք...

Երէկ Սոչիում Իսրայէլի վարչապետ Նաթանիահուն Պուտինի հետ հանդիպման ողջ ընթացքում, (գրաւոր) յայտարարութիւններով կրկին «արջի եօթ երգերը» յիշեցնող հակաիրան խօսքեր է հնչեցրել...: 

Դերենիկ Մելիքեան

 

1- Երէկ Սոչիում Իսրայէլի վարչապետ Նաթանիահուն Պուտինի հետ հանդիպման ողջ ընթացքում, (գրաւոր) յայտարարութիւններով կրկին «արջի եօթ երգերը» յիշեցնող հակաիրան խօսքեր է հնչեցրել...: Իհարկէ, Պուտինի կողմից Նաթանիահուի արտայայտութիւնները անմիջական եւ ուղղակի պատասխանի չեն արժանացել, սակայն հէնց նոյն օրը՝ Նիւ Եօրքում, ՄԱԿ-ի Ռուսաստանեան մշտական ներկայացուցչի միջոցով հետեւեալ պատասխանն է հնչեցւել, ըստ որի՝ «Իրանը Սիրիայում ու առհասարակ տարածաշրջանում կիրառում է կառուցողական քաղաքականութիւն ու դերակատարում...»:

2- Հետաքրքիր զուգադիպութեամբ, երէկ, նոյն օգոստոսի 23-ին (ի դէպ՝ Հայաստանի  Անկախութեան Հռչակագրի 26-ամեակին), Նախիջեւանում ադրբեջանական ռազմական ընդլայնւած ցուցադրութիւններ են իրականացւել՝ թէ՛ օդուժի եւ թէ՛ ցամաքային զօրամիաւորումների մասնակցութեամբ, որոնք քաղաքական փորձագէտների կողմից գնահատւում են նոյնպէս որպէս սպառնալիք՝ ՀՀ-ի անվտանգութեանը...:

3- Դեռեւս անցնող օրերում էր, որ նոյն Նախիջեւանում կայացան թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնները:

4- Համընթաց օրերին, Թեհրանում՝ նախագահ Ռոհանին իր երդմնակալութեանը մասնակից ՀՀ նախագահ Սարգսեանի հետ երկխօսութեան ընթացքում շեշտակիօրէն յայտարարում է երկրի հարեւանութեան մէջ գտնւող շրջաններում օտար, արտաքին ուժերի ներկայութեան ու ռազմական նոր բախումների սպառնալիքները չհանդուրժելու մասին...:

5- Դարձեալ հետաքրքիր զուգադիպութեամբ՝ նոյն օրերին լրահոսում յայտնւեց տեղեկատւութիւն, որի համաձայն՝ փաստւում էր հայկական դիրքերի դէմ օգտագործւող անօդաչու սարքերի իսրայէլական մատնահետքերը...:

6- Իսկ առհասարակ բազմիցս է բարձրաձայնւել այն մասին, թէ իսրայէլա-ադրբեջանական ռազմա-քաղաքական գործարքների հիմքում ընկած է՝ Իսրայէլի կողմից (եւ ոչ միայն), Ադրբեջանի ու յատկապէս Նախիջեւանեան ռազմաբազաների (օդային եւ ցամաքային)  որպէս անմիջական հարթակ օգտագործումը՝ հակաիրան ինչպէս տւեալ դէպքում հակահայաստան դաւերի ու սադրանքների հաշւին...:

«Ալիք»

Յարակից լուրեր

  • Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը
    Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը

    Եմէնի ճկնաժամի կապակցութեամբ, Իրանի եւ Եւրոմիթեան միջեւ կայացած բանակցութիւնների 5-րդ փուլի աւարտին, ԵՄ-ն հանդէս է եկել հաղորդագրութեամբ, որում կողմերի անունից, կարեւորւել է Եմէնի ճգնաժամաի կարգաւրման կապակցութեամբ, Ստոկհոլմի համաձայնագրի, մասնաւորապէս Ալ Հոդայդէ նաւահանգստում կրակի դադերացման մասին պայմանաւորւածութեան ամբողջական իրագործումը:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ
    «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ

    Մարտի 18-ին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հանդիպել է Իրանի եւ Իրաքի զինւորական պատւիրակութիւնների հետ, որոնք Դամասկոսում էին, մասնակցելու տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի կապակցութեամբ Սիրիայի, Իրանի եւ Իրաքի եռակողմ խորհրդակցութեանը:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։