Հա

Օրակարգ

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 14:50

49-ամեայ ամուր հարթակով՝ 50-ամեակին ընդառաջ...

Ամենամեայ կարգով Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ ու Մարզական միութեան եւ պատկան յանձնախմբի ժրաջան աշխատանքների շնորհիւ, նախաաշնանային այս օրերին, կայանում են արդէն աւանդոյթի վերածւած Համահայկական խաղերը:

Դերենիկ Մելիքեան

 

«ԱԼԻՔ» - Ամենամեայ կարգով Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ ու Մարզական միութեան եւ պատկան յանձնախմբի ժրաջան աշխատանքների շնորհիւ, նախաաշնանային այս օրերին, կայանում են արդէն աւանդոյթի վերածւած Համահայկական խաղերը:

Առաջիկայ տասնօրեակում իրանահայ մարզամշակութային տարատեսակ միաւորումների ներկայացուցչական մարզախմբերը այս տարւայ մրցախաղերին յատուկ շուք ու աշխուժութիւն են հաղորդելու խաղերի 49-րդ պատկառելի շրջափուլին, որով էլ ազդարարելու են յաջորդ՝ արդէն կէսդարեայ մարզական փառատօնին ընդառաջ գնալու արժէքաւոր վաստակը:

49-րդ շրջանի Համահայկական խաղերը, նախորդների օրինակով՝ պահպանելով արժէքային մէկ այլ իրողութիւն, փառատօնը նւիրել է համայնքումս իր իւրայատուկ տեղն ու դիրքն ապահոված, բայց նոյնքան մարդկային արժէքներով առաջնորդւող «Ակունք» կենտրոնի հիմնադրման 20-ամեակին, որն ինքնին խրախուսիչ հանգամանք է, եւ միաժամանակ՝ համայնք-սպորտ-միութիւն առողջ ու նպատակասլաց փոխյարաբերութեան ցուցանիշ:

Ահաւասիկ, մի նոր փորձադաշտ՝ մարզանք-մշակոյթ համադրութիւնը մարդկային-քաղաքակրթական նորանոր ձեռքբերումների համար...:

Եւ վստահօրէն, 49-րդ շրջանի Համահայկական խաղերի կայացումը հանդիսանալու է այն ամուր հարթակը, որին էլ կառչելով՝ բոլորս միասնաբար ընդառաջ ենք գնալու 50-ամեայ պատմակերտ փառատօնին:

Յարակից Հրապարակումներ

  • Վեցնեակից դուրս գալու Թրամփի արկածները...
    Վեցնեակից դուրս գալու Թրամփի արկածները...

    Իրանի միջուկային թղթածրարի միջազգայնօրէն համաձայնեցւած վեցնեակի (Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ) ձեւաչափից ԱՄՆ-ի դուրս գալն ու տւեալ համաձայնագրից հրաժարւելու այսպէս ասած յետհաշւարկն հերթական անգամ ուշադրութեան առարկայ է հանդիսացել: Խնդիրը կայանում է նրանում, որ մինչեւ 48 ժամ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, որն դեռեւս նախընտրական թոհուբոհում է ընդգծւած հակադրւել միջազգային համաձայնագրին, առաջիկայ ուրբաթ, յունւարի 12-ին վեցնեակում մնալու կամ չմնալու յայտարարութեամբ է հանդէս գալու:

  • Ժողովրդական կրքերի հանդարտեցման նախանշաննե՞ր...
    Ժողովրդական կրքերի հանդարտեցման նախանշաննե՞ր...

    Ժողովրդական բացայայտ, իսկ այժմ երեւի թաքուն կրքերը հանդարտեցնելու նախանշանները ակներեւ են դարձել երէկւայ՝ օրէնսդիր, գործադիր, դատական իշխանութիւնների եւ անվտանգութեան ու իրաւապահ մարմինների միջեւ կայացած համատեղ նիստի ընթացքում բարձրաձայնւած յայտարարութիւններում:

  • Իրանի խաղաղութեան ու կայունութեան հրամայականը...
    Իրանի խաղաղութեան ու կայունութեան հրամայականը...

    Անցնող տասնօրեակի իրանական ներքաղաքական իրադարձութիւններին վերլուծաբանները փորձեցին տարատեսակ գնահատականներ տալ: Մեր կողմից, սակայն, տւեալ գնահատականները կրեցին տեղեկատւական բնոյթ, աւելորդ աճապարանքից ու դրա հնարաւոր բացասական հետեւանքներից խուսափելու համար...

  • 2017-ի եզրագիծը հատելիս
    2017-ի եզրագիծը հատելիս

    2017-ի վերջին տասնօրեակը սովորականից որոշակի տարբերութեամբ է մօտենում եզրագծին: Թեհրանեան 5 ռիխտերը գերազանցող ու բազմամիլիոնանոց  մեգապոլիսը ցնցող երկրաշարժի, ինչպէս եւ դրա շարունակւող յետցնցումների բացասական ու ըստ ամենայնի մտահոգիչ իրավիճակին, բարեբախտաբար ուղեկցւում են Ամանորեան դրական ու լաւատեսութիւն ներշնչող մթնոլորտն ու տրամադրութիւնները...

  • Նոր խթան՝ հայ-իրանական փոխյարաբերութիւններում...
    Նոր խթան՝ հայ-իրանական փոխյարաբերութիւններում...

    Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի Հայաստան-Իրան պառլամենտական բարեկամութեան խումբը, որ երէկ է Թեհրան ժամանել, այսօր արդէն պաշտօնական հանդիպումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։