Հա

Օրակարգ

23/09/2017 - 14:40

Յանուն մեր «Սուրբ տաճարների ու վառ կանթեղների»...

Մեր «Սուրբ տաճարների ու վառ կանթեղների» տարեմուտն է այսօր...

Հայ աշակերտի ու յատկապէս հայ ծնողի կողմից փառաբանւած երեւոյթ, որը համարւում է մեկնակէտ՝ սերունդների հայեցի, կիրթ ու յանձնառու կենսակերպը ձեւաւորել-կայացնելու բախտորոշ հոլովոյթում:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

Մեր «Սուրբ տաճարների ու վառ կանթեղների» տարեմուտն է այսօր...

Հայ աշակերտի ու յատկապէս հայ ծնողի կողմից փառաբանւած երեւոյթ, որը համարւում է մեկնակէտ՝ սերունդների հայեցի, կիրթ ու յանձնառու կենսակերպը ձեւաւորել-կայացնելու բախտորոշ հոլովոյթում:

Հայոց դպրոցի ու հայկական կրթօջախի պահպանումն ու առաւել ծաղկեցումը մանաւանդ իրանահայ համայնքում հանդիսացել է գերկարեւոր հիմնախնդիր ու հետեւաբար ոլորտին առնչւող որեւիցէ երեւոյթ գնահատւել-ընկալւել է ամենայն զգայնութեամբ:

Երեւի չափազանցրած չենք լինի, ասելու, որ իրանահայ համայնքի հայոց կրթօջախները ի համեմատ սփիւռքեան միւս համայնքների ու գաղթօջախների, դիմագրաւել են իւրայատուկ ու եզակի տարատեսակ պայմաններ, յատկապէս վերջին չորս տասնամեակներում, երբ երկրի կրթական համընդհանուր համակարգը փոխարինւեց իսլամական ուսումնակրթական համակարգով...:

Անշուշտ, ընդհանուր համակարգին հայոց կրթօջախները պատշաճեցնելու, կրօնականն ու հայեցին այդ համատեքստում հարազատ պահելու բարդ ու խրթին հանգամանքը տեւաբար եղել է իրանահայ ազգային, կրօնական, թէ կրթական ղեկավար մարմինների ուշադրութեան կենտրոնում: Հանգամանք, որից զերծ են եղել, ասենք, իրանահայի կենցաղի հետ քիչ-շատ աղերս ունեցող միջինարեւելեան գաղթօջախները...:

Միւս կողմից, երկրի ընդհանուր՝ հասարակական, տնտեսական, մշակութային ու մասնաւորապէս կրթադաստիարակչական այլեւայլ պայմանները, որոնք հէնց ներգործօն ազդեցութիւն են ունեցել երկրի մասշտաբով կրթական համակարգի վրայ, տւեալ դէպքում մեր կրթական ու դպրոցական համակարգի ուղղութեամբ թողել են կրկնակի ազդեցութիւն, որպէս ազգային ու կրօնական փոքրամասնութիւն...:

Համընդհանուր այդ ազդեցութեան որպէս կրող, յատկապէս վերջին տարիներին հայոց դպրոցներում ականատեսն ենք քանակական, հետեւաբար եւ որակական նահանջի, որն արտայայտւում է առաջին հերթին ոչ-հայկական դպրոցներ տեղափոխւող հայ աշակերտներով, որոնք նօսրացնում են յատկապէս միջնակարգ օղակի մեր դպրոցները:

....բարեբախտաբար մեր համայնքի ազգային, կրօնական օրէնսդիր թէ՛ գործադիր համապատասխան մարմինները անսալով նոյնինքն մեր գերզգայուն հայ ծնողների, հայ ազնիւ ու զոհաբեր ուսուցիչների, ծնողական ջանասէր խորհուրդների եւ շնորհալի ու ընդունակ հայ աշակերտի մտահոգութեանց եւ սպասելիքներին, վերջին ժամանակաշրջանում իրենց ուշադրութեան սեւեռակէտը դարձրին հայ կրթօջախների ու հայոց դպրոցների վերոգրեալ նահանջը կանխելու համար: Այս շրջագծում պաշտօնապէս յայտարարութիւններ ու հաղորդագրութիւններ հրապարակեցին նոյն պատասխանատու մարմինները եւ տեղ-տեղ էլ թեմի առաջնորդն ու Թեմական խորհրդի ատենապետը, կապւած՝ թէ՛ հայոց տարրական դպրոցներին երկսեռ կարգավիճակով օժտելու, եւ թէ՛ յատկապէս դէպի ոչ-հայկական դպրոցներ հայ աշակերտների «գաղթը» կասեցնելու ինչպէսեւ՝ հայոց լեզւի ու կրօնի դասաժամերը անփոփոխ պահելու ողջունելի մտադրութեամբ:

Դէ ինչ, մեզ մնում է յուսալ, որ համայնքի մեր ընդհանուր եւ միասնական կարողութիւնները ի սպաս դնել բոլորիս փայփայած՝ հայոց դպրոց-կրթօջախների՝ մեր «սուրբ տաճարների» օրաւուր զարկ տալուն ու դրանից բխող՝ արժանավայել առաջընթացին...:

Յարակից լուրեր

  • Շինծու պետութեան ու պատմութեան գերին...
    Շինծու պետութեան ու պատմութեան գերին...

    Ի հեճուկս Թուրքիայի նախագահի, արտգործնախարարի եւ միւս պաշտօնական թէ՛ անպաշտօն շրջանակների ժխտողական (իսկ այս տարի նաեւ՝ սպառնական) կեցւածքների, աշխարհասփիւռ հայութիւնը ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած Նահատակների 104-րդ տարելիցը…

  • «Ալիք» օրաթերթի խմբագիրը ազգային առաջնորդարանում
    «Ալիք» օրաթերթի խմբագիրը ազգային առաջնորդարանում

    Երկուշաբթի, 11 մարտ, 2019-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Ալիք» օրաթերթի խմբագիր՝ պրն. Դերենիկ Մելիքեանին:

  • Վարշաւայից՝ Սոչի, Իրանի դիւանագիտական յաղթարշաւը...
    Վարշաւայից՝ Սոչի, Իրանի դիւանագիտական յաղթարշաւը...

    Անցնող ու ընթացիկ շաբաթւայ քաղաքական իրադարձութիւնների յաջորդականութիւնը վկայում է տարածաշրջանում մէկ կողմից Թրամփեան վարչախմբի, իսկ միւս կողմից Թուրքիայի արտաքին դիւանագիտութեան կրկնակի ձախողման մասին, յատկապէս հակաիրան արշաւի համատեքստում:

  • Պետականութեան պահպանումը՝ գերխնդիր
    Պետականութեան պահպանումը՝ գերխնդիր

    Պատմական փաստ է, որ իրանական 2500-ամեայ պետականութեան թագաւորական վերջին դինաստիայի՝ Փահլեւիների իշխանակալութիւնը տապալւեց նախորդ դարի՝ 1979 թ. փետրւարեան համակարգային-համաժողովրդական յեղափոխութեամբ:

  • Հայութեան անշեղ սեւեռակէտը...
    Հայութեան անշեղ սեւեռակէտը...

    Անցնող տասնօրեակում հայկական (եւ ոչ միայն) ազգային, պետական-դիւանագիտական, քաղաքական, մամլոյ եւ առհասարակ հասարակական լայն շրջանակների ուշադրութեան կիզակէտում էր յայտնւել Արցախեան հարցի կարգաւորման շուրջ հաւանական զարգացումները…

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։