Հա

Օրակարգ

09/10/2017

Այց՝ յօգուտ երկկողմ եւ բազմակողմ յարաբերութիւնների

Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեանի գլխաւորած բարձրաստիճան պատւիրակութեան երկօրեայ այցը հաստատապէս նպատակադրւած է լինելու ինչպէս երկկողմ, այնպէս էլ առանձնայատուկ կերպով՝ բազմակողմ տնտեսական փոխյարաբերութիւնների հեռանկարը առաւել ամուր հիմքերի վրայ դնելուն, որով էլ շահելու են երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների թէ՛ տնտեսական եւ թէ՛ քաղաքական հաշւեկշիռները, որոնք էլ ի վերջոյ աշխատելու են յօգուտ մեր գերզգայուն տարածաշրջանի կայունութեանն ու խաղաղութեանը:

Դերենիկ Մելիքեան

 

Պաշտօնապէս թէ՛ անպաշտօն մշտապէս յայտարարւել ու բարձրաձայնւել է Իրան-Հայաստան առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների՝ քաղաքական փոխյարաբերութիւններին անհամաչափ լինելու հանգամանքի մասին: Թէեւ նախորդիւ երկուստեք ջանքեր են ի գործ դրւել կարգաւորելու նշեալ անհամաչափութիւնը, սակայն, հարկ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Կարէն Կարապետեանի կառավարութեանը թէկուզ կարճատեւ, բայց անցնող մէկամեայ ժամանակահատւածում յաջողւել է երկու բարեկամ ժողովուրդների ազգային-պետական շահերից բխող՝ առեւտրա-տնտեսական կապերը զարգացնելու հաշւին երկարատեւ սպասումները գործադրական փուլ թեւակոխել...:

Արեւելեան ու արեւմտեան հարեւան երկրների կողմից տնտեսական մեկուսացւածութեան ենթարկւած Հայաստանի համար Իրանի հետ ռազմավարական նշանակութեան փոխյարաբերութիւնների երկկողմ առարկայական ու անմիջական ցուցանիշ է հէնց օրերս Վանաձորում իրանական առեւտրա-տնտեսական խոշոր ընկերութեան պատկառելի ներդրումը, որպէս խոստմնալի գործարք: Սա ինքնին ապացոյցն է նրա, որ մինչ այժմ կնքւած ու ծրագրաւորւած միջպետական թէ՛ մասնաւոր հարթութիւնների գործարքների կենսագործմանը աւելի արագընթաց եղանակ է հաղորդւելու, ասենք, էներգետիկայի, տրանսպորտի, տուրիզմի եւ այլ բնագաւառների մասշտաբներով:

Ռազմավարական գերկարեւոր նշանակութեամբ՝ Հայաստան-Իրան առեւտրա-տնտեսական փոխյարաբերութիւններն կարող են օժտւել այն ներուժ կարողականութիւններով, որոնցով ի զօրու են ձեւաւորել նաեւ ու մանաւանդ բազմակողմ տնտեսական կապեր՝ համապատասխան բազմամիլիոն շուկայի առկայութեամբ: Այս հարցում, սակայն, Հայաստանի Հանրապետութիւնը որպէս ԵԱՏՄ-ի անդամ բացառիկ հնարաւորութիւն ունի հանդիսանալու հարթակ-կամուրջ՝ ներգրաւելու համար իրանական առեւտրա-տնտեսական ներուժը տւեալ տարածաշրջանի վիթխարի շուկաներում...:

Ահաւասիկ, Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեանի գլխաւորած բարձրաստիճան պատւիրակութեան երկօրեայ այցը հաստատապէս նպատակադրւած է լինելու ինչպէս երկկողմ, այնպէս էլ առանձնայատուկ կերպով՝ բազմակողմ տնտեսական փոխյարաբերութիւնների հեռանկարը առաւել ամուր հիմքերի վրայ դնելուն, որով էլ շահելու են երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների թէ՛ տնտեսական եւ թէ՛ քաղաքական հաշւեկշիռները, որոնք էլ ի վերջոյ աշխատելու են յօգուտ մեր գերզգայուն տարածաշրջանի կայունութեանն ու խաղաղութեանը:

 

Յարակից լուրեր

  • «Նոր Հայաստանի» ուղին՝ «Սիրոյ եւ համերաշխութեան» արահետով...
    «Նոր Հայաստանի» ուղին՝ «Սիրոյ եւ համերաշխութեան» արահետով...

    Վաղը, օգոստոսի 17-ին, Երեւանի Հանրապետութեան հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաւիրած համաժողովրդական համախմբումը, անշուշտ, վերածնելու է այն զօրեղ ու խրախուսիչ ապրումները, որոնք ճաշակեց ինչպէս ՀՀ ողջ ժողովուրդը, նոյնպէս էլ Սփիւռքի եւ արտերկրի հայութիւնը, սրանից հարիւր օր առաջ… Համախմբում, որն, ինչպէս վարչապետն է յայտարարել, նպատակ ունի ժողովրդի սեփականութիւնը դարձնել «Թաւշեայ յեղափոխութեան» անցած 100 օրերն ու դրա հիմքում ընկած՝ գալիք նպատակային քայլերը:

  • Ի՞նչ կը շահի Հայաստանը, եթէ Իրանն էլեկտրաէներգիա արտահանի ՌԴ. պատասխանում է նախարարը
    Ի՞նչ կը շահի Հայաստանը, եթէ Իրանն էլեկտրաէներգիա արտահանի ՌԴ. պատասխանում է նախարարը

    Հայաստանը զարգացնում է էներգետիկ ենթակառուցւածքները, ինչը նոր հնարաւորութիւն կը ստեղծի էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման, սեզոնային փոխհոսքերի թողունակութիւնն աւելացնելու հարցերում։

  • Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ ԿԳ նախարարի հետ
    Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ ԿԳ նախարարի հետ

    Երէկ՝ օգոստոսի 15-ին, ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արայիկ Յարութիւնենաի հետ:

  • Ռոհանին եւ Զարիֆը պաշտպանել են Կասպեան կոնւենցիան
    Ռոհանին եւ Զարիֆը պաշտպանել են Կասպեան կոնւենցիան

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը պաշտպանել են Ակտաուի գագաթաժողովում, Մերձկասպեան տարածաշրջանի 5 երկրների միջեւ ստորագրւած Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան:

  • Երբ հարեւանը պատժամիջոցների տակ է. Հայաստաննն ու Իրանը խօսելու բան ունեն
    Երբ հարեւանը պատժամիջոցների տակ է. Հայաստաննն ու Իրանը խօսելու բան ունեն

    Իրանի նախագահ Ռոհանին վերջերս էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանի միջոցով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին Թեհրան այցելելու հրաւէր է փոխանցել։ Հաշւի առնելով երկու երկրների փոխշահաւէտ յարաբերութիւնները` երկու երկրների առաջնորդները քննարկելու բան ունեն ու կարող են պայմանաւորւածութիւնների հասնել։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։