Հա

Օրակարգ

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 14:30

Հասարակութեանը խուճապի մատնողները...

Սպահանի Թեմական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Մինասեանի դէմ մարմնական ծանր վնասւածքների ելքով յարձակման լուրից անցնում են աւելի քան երկու շաբաթ:
Կատարւածի առնչութեամբ յարուցւեց գործ, որի հետաքննութիւնների նախնական արդիւնքների մասին առաջինը արձագանգեց «Ալիք» օրաթերթը, յղում անելով՝ սեպտ. 25-ին հրապարակւած դիւան ազգային առաջնորդարանի Սպահանի հայոց թեմի հաղորդագրութեանը:

ՀԱՏԻՍ


Սպահանի Թեմական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Մինասեանի դէմ մարմնական ծանր վնասւածքների ելքով յարձակման լուրից անցնում են աւելի քան երկու շաբաթ:

Կատարւածի առնչութեամբ յարուցւեց գործ, որի հետաքննութիւնների նախնական արդիւնքների մասին առաջինը արձագանգեց «Ալիք» օրաթերթը, յղում անելով՝ սեպտ. 25-ին հրապարակւած դիւան ազգային առաջնորդարանի Սպահանի հայոց թեմի հաղորդագրութեանը:

Կառչած մնալով նոյն՝ պաշտօնական հրապարակւած լուրերի ու տեղեկութիւնների փոխանցման հիմնարար սկզբունքներին, «Ալիք»-ը շարունակելու է զերծ մնալ ենթադրութիւնների ու ասէկոսէների վրայ հիմնւած ապատեղեկատւական դրսեւորումներից: Չնայած նոյն հողի վրայ շարժւող իբր լրատւական ոմն արաքսնիւզ կայքի միջոցով շարունակւում է այսպէս թէ այնպէս ինքնադրսեւորման իւրայատուկ աշխուժութիւն: Եւ յաւելենք, որ սա եթէ առանց այդ էլ սկզբունք չունեցող լրահոսի համար արդիւնքներ քաղելու առիթ է, ապա այն իրանահայութեան համար ոչ աւել, ոչ-պակաս ողբերգութեան է նման:

Նոյն առիթով պրն. Վարուժ Մինասեանից տեղեկացանք, որ տեղեկատւական դաշտում շրջանառւած լուրերի համար իրանահայ յայտնի գործարար՝ պրն. Լեւոն Ահարոնեանը հեռախօսային զրոյցի ընթացքում ափսոսանք է յայտնել «Յոյս»-ով հրապարակւած տեղեկութեան համար, եւ յայտնել՝ հրապարակւածը սրբագրելուն ուղղւած որոշման մասին:

Կատարւածի դէմ յարուցւած գործի առնչութեամբ հետաքննութիւն իրականացնող մարմիններից առաջ անցնելը, յատկապէս համայնքային նշանակութիւն ունեցող անձի դէպքում, ինչպիսին պրն. Մինասեանն է, ոչ միայն ԶԼՄ-ների էթիկայի հարցն է, այլ նաեւ տուժած կողմի անմիջական հարազատների հոգեվիճակի խնդիր կարող է լինել: Պարոնայք չակերտեալ լրագրողներ (կամ հէնց ձեր ձեւակերպմամբ՝ գրչակներ) ենթադրութիւնների հողի վրայ ձեր ֆանտազիաներին թռիչք պարգեւելով՝ անձնական հանգստութիւն էք պարգեւում ձեր առանց այդ էլ աչքի չընկնող հոգեվիճակին, եւ իհարկէ համայնքը խուճապի մատնելու կողքին տուժածի անմիջական հարազատների վէրքին աղ ցանելու հաշւին:

Հասարակութեանը «դեղնոտ» տեղեկատւութեամբ խուճապի մատնելը «Ալիք»-ի ոճը չէ: Այնուամենայնիւ, կատարւածը կարծես թէ միայն ու միայն աշխուժացրել է այսպէս կոչւած «արաքսականներին», եւ սա այն դէպքում, երբ նշւած կայքէջականների միջոցով նախ փորձ է արւում խնդիրը կապել տուժածի անմիջական հարազատներին, ապա այն հասարակութեան թեմա դարձնել: Ձեռագիրը պարզ է եւ այլեւս չի զարմացնում: Չնայած նոյնպէս պարզ է, որ ով՝ ո՛վ է, կամ ի՛նչ դերում: Միայն լրագրութեան էտիկայի հարցը չէ, այլ արժանապատւութիւն ունեցող մարդու խնդիր է սա, մարդկանց հետ կատարւած դժբախտութիւնը չի կարելի դարձնել սեփական «բոնուսների» առիթ: Որ նոյն այդ գրչակների ակնոցից դիտելու կամ դատելու լինենք, ապա պիտի արձանագրել, որ տեղի ունեցածի արդիւնքները քաղում է նա, ում ձեռ էր տալիս այս ամէնը:

Յարակից Հրապարակումներ

  • Պարզաբանում է Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը
    Պարզաբանում է Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը

    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի հետ վերջերս տեղի ունեցած դժբախտ պատահարը ցաւօք սրտի, տարբեր ապատեղեկատւութեան առարկայ դարձաւ եւ ինչպէս պարոն Մինասեանը մեզ հետ հեռախօսազրոյցում նշեց՝ տարածւած կեղծ լրատւութիւնը պառակտման միտումներ ունի: Ելնելով այդ միտումների իրականութիւնից, Թեմական խորհրդի ատենապետը անհրաժեշտ  է համարել  անձամբ կապւել օրաթերթիս հետ եւ հէնց առաջին ձեռքից փոխանցել պարզաբանումներ, որն էլ մենք նոյնութեամբ փոխանցում ենք ընթերցողին:

  • «Նոր Ջուղա եւ նորջուղայեցիներ» թեմայով բանախօսական հանդիպում՝ Նոր Ջուղայում
    «Նոր Ջուղա եւ նորջուղայեցիներ» թեմայով բանախօսական հանդիպում՝ Նոր Ջուղայում

    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում, կազմակերպւել էր «Նոր Ջուղա եւ նորջուղայեցիներ» խորագրով բանախօսական երեկոյ, ուր ելոյթով հանդէս եկաւ նոյն խորհրդի հրաւէրով Հայաստանից ժամանած տնտեսական մշակութաբան, հրապարակախօս եւ պատմաբան Խաչատուր Դադայեանը։

  • Աստւածային կրօնների միասնութիւնը մարմնաւորւեց Սպահանում
    Աստւածային կրօնների միասնութիւնը մարմնաւորւեց Սպահանում

    Արդէն ընկալեալ սովորութեան համաձայան, Իսլ. յեղափոխութեան յաղթանակի կապակցութեամբ, իւրաքանչիւր տարի Իրանում ապրող Աստւածային կրօնների հետեւորդներն ի մի են գալիս Սպահանում: Այս տարւայ միջոցառումը, որը խորագրւած էր  «Աստւածային կրօններ. ազգային միասնականութիւն» տեղի ունեցաւ երէկ՝ փետրւարի 8-ին: Այս մասին տեղեկացնում է  «Մեհր» լրատւական գործակալութիւնը:

  • Պաշտօնական անդրանիկ այց՝ Սպահանի քաղաքապետին եւ ուրբաթօրեայ աղօթապետին
    Պաշտօնական անդրանիկ այց՝ Սպահանի քաղաքապետին եւ ուրբաթօրեայ աղօթապետին

    Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը ընկերակցութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետերի՝ Վարուժ Մինասեանի, Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Վարուժ Մովսիսեանի, երեքշաբթի, նոյեմբերի 22-ի առաւօտեան ժամը 10:00-ին, այցելեց Սպահանի քաղաքապետ դոկտ. Ջամալինեժադին:

  • Սպահանի հայոց թեմի նորանշանակ կաթողիկոսական փոխանորդի ճանաչողական այցը՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան կենտրոնատեղի
    Սպահանի հայոց թեմի նորանշանակ կաթողիկոսական փոխանորդի ճանաչողական այցը՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան կենտրոնատեղի

    Երկուշաբթի, հոկտեմբերի 10-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Սպահանի հայոց թեմի նորանշանակ կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը ընկերակցութեամբ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի, թեմի Պատգ. ժողովի ատենապետ Վարուժ Մինասեանի եւ Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի, ճանաչողական այցով եղաւ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան կենտրոնատեղիում, ուր Հայր Սուրբին դիմաւորեցին միութեան Կենտրոնական վարչութեան անձնակազմը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։