Հա

Օրակարգ

Կիրակի, 15 Հոկտեմբերի 2017 17:00

Աշխարհը արհամարհեց թրամփեան հակաիրան արկածախնդրութիւնը...

Երկար «սպասւած» ու այդքան գովազդւած Թրամփի հոկտ. 13-ի հակաիրան ելոյթը երկրորդեցին ու հովանաւորեցին լոկ երկու երկրներ՝ Իսրայէլն ու Ս. Արաբիան:

Բովանդակային առումով էլ Թրամփի խօսքերը պարունակում էին սոյն երկրների հիմնազուրկ դիրքորոշումները, որոնք մշտապէս միջազգային քաղաքական հարթակներում բացասական արձագանգների են արժանացել:

Դերենիկ Մելիքեան

 

Երկար «սպասւած» ու այդքան գովազդւած Թրամփի հոկտ. 13-ի հակաիրան ելոյթը երկրորդեցին ու հովանաւորեցին լոկ երկու երկրներ՝ Իսրայէլն ու Ս. Արաբիան:

Բովանդակային առումով էլ Թրամփի խօսքերը պարունակում էին սոյն երկրների հիմնազուրկ դիրքորոշումները, որոնք մշտապէս միջազգային քաղաքական հարթակներում բացասական արձագանգների են արժանացել:

Թրամփեան իննամսեայ իշխանութիւնը գրեթէ ամենօրեայ յաճախականութեամբ, նոյնինքն ամերիկացիների կողմից բնութագրւել է որպէս՝ պարտութիւն եւ ձախորդութիւն՝ ներքին քաղաքական ասպարէզում:

Հոկտ. 13-ի իր ելոյթով, ահա, ապացուցւեց նրա արտաքին քաղաքականութեան սնանկութիւնն ու վարկաբեկումը եւս, նոյնիսկ առաւել, քան՝ Բուշ կրտսերի...

....Իրանի միջուկային միջազգային գործարքը չեղեալ դարձնելու թրամփեան արկածախնդրութիւնը վիժեցւեց ու արհամարհւեց համաշխարհային քաղաքական, դիւանագիտական եւ իրաւական ողջ հասարակայնութեան կողմից, ի դէմս՝ ՄԱԿ-ի, Եւրոմիութեան, Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի նախկին կառավարութեան ու նոյնիսկ հոծ թւով ԱՄՆ-ի կոնգրեսականների, որոնք, այժմ աւելի են հիմնաւոր տեսնում Թրամփի իմփիչմենտին ու հարցապնդմանը յանգեցնող դեռ վաղուց սկսւած գործընթացը: Եւ իրաւամբ ծանրակշիռ գնահատանք է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջան Քերիի վերագրումը, ըստ որի՝ Թրամփի քայլն բնութագրւել է որպէս՝ ԱՄՆ-ի ազգային ու պետական շահերին ու անվտանգութեանը հակասող...:

Այս ամենի կողքին խիստ ուշագրաւ էր ԻԻՀ նախագահ Ռոհանիի նոյն հոկտ. 13-ի երեկոյեան պատասխան-ելոյթը, որն հիմնաւորւած լինելով իրանական պետական ու ազգային ծանրակշիռ հիմնադրոյթներով, յագեցած էր քաղաքական, դիւանագիտական, իրաւական, պատմական, աշխարհագրական, բարոյագիտական, վարքականոնային եւ... պատգամ-ուսուցողութեամբ, ուղղւած Թրամփին...:

Ինքնին խօսուն ու բազմանշանակ է լոկ այն մէջբերումը Ռոհանիի խօսքերից, որտեղ նա Թրամփին վերագրում է աշխարհագրա-քաղաքական անգրագիտութեան մէջ..., ասելով. «Դա ինչպէս է, որ ԱՄՆ նախագահը չգիտի Պարսից ծոցի պատմականօրէն ճշգրտւած ու ամրագրւած անւանումը...»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։