Հա

Օրակարգ

17/10/2017

«Մշակութային դիւանագիտութեան» արգասիքը...

«Հայաստանեան ֆիլմերի շաբաթ» նախաձեռնութիւնից յետոյ, այժմ՝ երկու բարեկամական ժողովուրդների քաղաքակրթական ու մշակութային ժառանգութիւնները թանգարանային ձեւաչափերում ցուցադրելը, կենդանի ապացոյցն է այն գիտակցութեան, որ տարբեր ոլորտներում երկուստեք փոխյարաբերութիւնները հնարաւոր է ամուր հիմքերի վրայ կառուցել, եթէ առկայ լինի ազգային, պատմական ու մշակութային առնչութիւններում փոխճանաչումը:

Դերենիկ Մելիքեան

 

«Հայաստանեան ֆիլմերի շաբաթ» նախաձեռնութիւնից յետոյ, այժմ՝ երկու բարեկամական ժողովուրդների քաղաքակրթական ու մշակութային ժառանգութիւնները թանգարանային ձեւաչափերում ցուցադրելը, կենդանի ապացոյցն է այն գիտակցութեան, որ տարբեր ոլորտներում երկուստեք փոխյարաբերութիւնները հնարաւոր է ամուր հիմքերի վրայ կառուցել, եթէ առկայ լինի ազգային, պատմական ու մշակութային առնչութիւններում փոխճանաչումը:

Արդարեւ, մշտապէս բարձրաձայնւող Իրան-Հայաստան քաղաքական թէ՛ տնտեսական փոխյարաբերութիւնների միմեանց փոխլրացնող եւ ինչ-որ տեղ չերեւացող ազդակն ու գործօնը դա՝ նոյնինքն պատմամշակութային սերտակցութիւնն է: Այս հանգամանքն, սակայն, ունենալով վիթխարի ներուժ, թէկուզ յապաղելով, բայց սկսել է իրեն զգացնել տալ վերջին ժամանակաշրջանում, ԻԻՀ-ում՝ ՀՀ դեսպանութեան հետեւողական ջանքերի շնորհիւ:

Անշուշտ, ֆիլմաշխարհի ու պատմամշակութային ժառանգութիւնների ցուցադրումներին կարող է անհրաժեշտաբար յաջորդել ու բազմապատկւել երկու երկրների գրական հարուստ անդաստանի նորովի վերհանումը, յատկապէս տւեալ ոլորտից ակամայ կտրւած ու անծանօթ վերջին երկու-երեք սերունդների ներկայացուցիչների սիրոյն...:

Այսօր, «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւնը» թանգարանային միջպետական միջոցառումը, որին մասնակցելու է նաեւ ՀՀ մշակոյթի նախարարը, ամուր հէնք է կարող հանդիսանալ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների արդիւնաւէտ մերձեցմանն ու առաւել փոխճանաչմանը:

Ահաւասիկ, «մշակութային դիւանագիտութիւնը», որպէս արդիական մարտավարութիւն, ի զօրու է խթանել ու արգասաբեր ենթահող դառնալ՝ երկկողմ միւս յարաբերութիւնների ամրապնդման ու զարգացման համար...:

Յարակից լուրեր

  • Գործնական քայլերին ընդառաջ...
    Գործնական քայլերին ընդառաջ...

    Անցեալ շաբաթւայ ընթացքում, նոյն այս սիւնակում եռեակ շարանով փորձել էինք լուսաբանել առգոյ համընդհանուր մտահոգութիւնը՝ կապւած երկրի ընդհանուր սոցիալ եւ մասնաւորապէս տնտեսական ծանրակշիռ կացութեանը եւ դրանից անխուսափելիօրէն բխող ու մեր համայնքային կացութեանը, իրավիճակին ու առհասարակ կեանքի վրայ համապատասխան ու տւեալ դէպքում՝ բացասական ազդեցութեան մասին…

  • Իրանը ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպումը
    Իրանը ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպումը

    Իրանն իր գոհունակութիւնն է յայտնել նախօրէին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի միջեւ կայացած հանդիպման վերաբերեալ՝ յոյս յայտնելով, որ դրա արդիւնքները դրականօրէն կազդեն Իդլիբում՝ իրավիճակի վրայ:

  • Ակնարկ. Սահմանահատումներ եւ տեղեկատուական խաղեր
    Ակնարկ. Սահմանահատումներ եւ տեղեկատուական խաղեր

    Թրքական «Հիւրրիեթ» թերթը 15 սեպտեմբերին տեղեկութիւն տարածած էր, թէ Թուրքիոյ նախագահը հեռաձայնած է Հայաստանի Հանրապետութեան վարչապետին եւ խնդրած վերադարձնել հայ-թրքական սահմանը հատած եւ ձերբակալուած 16-ամեայ հովիւը:

  • Թրամփի վարչակազմը մտադիր է հրաժարւել Իրանի հետ կապւած Նիքի Հէյլիի նախագծից
    Թրամփի վարչակազմը մտադիր է հրաժարւել Իրանի հետ կապւած Նիքի Հէյլիի նախագծից

    ԱՄՆ վարչակազմը մտադիր է հրաժարւել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում, Դոնալդ Թրամփի նախագահութեամբ Իրանի վերաբերեալ նիստ հրաւիրելու Նիքի Հէյլիի նախագծից:

  • Սամուէլ Ֆարմանեան. «Հայաստանը Թուրքիան չէ, պարո՛ն Փաշինեան, ու Դուք էլ Էրդողանը չէք»
    Սամուէլ Ֆարմանեան. «Հայաստանը Թուրքիան չէ, պարո՛ն Փաշինեան, ու Դուք էլ Էրդողանը չէք»

    Պետութեան կառավարումը, պետականաշինութիւնը բազմակողմանի, համակարգւած ու նուրբ գործընթաց է, առաւել եւս, երբ խօսքը գնում է անցումային քաղաքական իրավիճակների մասին: Քաղաքական իշխանափոխութիւնը մեր երկրում եւս հետեւանք էր խօսքի ու մամուլի, այլ ազատութիւնների անխախտ առկայութեան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։