Հա

Օրակարգ

Կիրակի, 22 Հոկտեմբերի 2017 14:10

Երբ ստւերն անգամ ջերմացնում է հոգիդ

Խօսքը՝ Ժորժի եւ Արմէնի մասին է-, «Ալիք»-ի վերջին 30-40 տարիներին ստւերի մէջ տքնող խոնարհ հերոսների, որոնց մերօրեայ դիտանկիւնից նայելով, կարելի  է հիմնասիւներ անւանել:

Արմէն Դաւթեանը՝ «Ալիք»-ի անխոնջ ու նւիրւած ոճաբան-սրբագրիչը երեք տարի առաջ անժամանակ մեզանից հեռացաւ ճիշտ այսօր՝ հոկտեմբերի 22-ին: 

ԱՐԱ Յ.

 

Խօսքը՝ Ժորժի եւ Արմէնի մասին է-, «Ալիք»-ի վերջին 30-40 տարիներին ստւերի մէջ տքնող խոնարհ հերոսների, որոնց մերօրեայ դիտանկիւնից նայելով, կարելի  է հիմնասիւներ անւանել:

Արմէն Դաւթեանը՝ «Ալիք»-ի անխոնջ ու նւիրւած ոճաբան-սրբագրիչը երեք տարի առաջ անժամանակ մեզանից հեռացաւ ճիշտ այսօր՝ հոկտեմբերի 22-ին: Իսկ Ժորժ Մարտիրոսեանը՝ 10 տարի առաջ (բայց ոչ այս օրը, այլ 10 ամիս սրանից առաջ՝ յունւարին):

Կարծես թէ նրանց երկուսի ստւերներն անգամ -էլ չասենք ոգին ու շունչը- չի հեռացել խմբագրատան շէնքից, միջանցքներից, իրենց գրասեղանից ու ամէն ինչից:

Ժորժ Մարտիրոսեանը 1969 թ.-ից սկսեց համագործակցել «Ալիք»-ի տարբեր հրատարակութիւններին, որպէս փորձառու ուսուցիչ ու հայ քերականութեան գիտակ, իսկ աւելի յստակ՝ հայ գրականութեան սիրահար, ով արդէն կեանքը մաշել էր իրանահայ տարրական դպրոցներում ու վերջին շրջանում՝ միջնակարգում ու հանգստի կոչւելուց յետոյ հայերէնագիտական երեկոյեան դասընթացների պարապմունքներում:

Իսկ Արմէնը, Ժորժի կրտսեր գործընկեր այդ Արմէն Դաւթեանը, իր եզակի խառնւածքով ու իրար վրայ կուտակած բազմաբովանդակ գիտելիքների կրող այդ «Քայլող հանրագիտարանը» կեանքի ասպարէզ մտաւ հէնց «Ալիք»-ով, որը ըստ իր խոստովանութեան՝ մանուկ հասակից ամենօրեայ կերպով արտացոլւել էր ներաշխարհի վրայ ու կերտել նրա հայկական յուզաշխարհը՝ այբուբենի ճշգրիտ օգտագործման արթուն պահակի նկարագրով:

Այսօր 10 տարի ու 3 տարի անց այդ զոյգ կորուստներից, «Ալիք»-ը զգում է նրանց ֆիզիկական բացակայութիւնն ու զօրեղ հայերէնագիտութեան պակասը, եւ ափսոսում, քանի որ ժամանակի թաւագլոր կորուստը ժամանակ չխնայեց մեզ, որպէսզի աւելին քաղէինք նրանց ամբարած շտեմարանից, բայց դրանով հանդերձ մեզ յիշատակ թողած նրանց աւանդները այսօր ուղղորդում է մեզ հայատառ մամուլի քարքարոտ ճանապարհում:

Երկուսի կենսագրութիւնն ու անցած ուղին բազմիցս գրւել են օրաթերթիս սիւնակներում: Ուստի բաւականանում ենք մէկ անգամ եւս մեր հոգեկան պարտքը կատարելու հանդէպ նրանց խնկելի յիշատակին եւ շարունակել ջերմանալ նրանց ոգեչնշող յուշ-ստւերով...

Յարակից Հրապարակումներ

  • Եւ ահա մենք
    Եւ ահա մենք

    Հիմա, արդէն կարող ենք լիաթոք ասել՝ ԵՒ ԱՀԱ ՄԵՆՔ:

    Արդէն մէկ շաբաթ է, ինչ Ձեր դատին է յանձնւած «ԱԼԻՔ»-ի նոր կայքը:

  • Խօսքը գործի վերածելու կամքով...
    Խօսքը գործի վերածելու կամքով...

    Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտէի (նախագահ Գագիկ Ծառուկեանը գլխաւորելով մի պատւիրակութիւն, մօտ օրերս այցելելու է Թեհրան:
    Պրն. Ծառուկեանը այցելութեան ընթացքում բացի Համահայկական խաղերի բացման հանդիսութեանը մասնակցելուց եւ Իրանի Օլիմպիական կազմակերպութեան պատասխանատուների հետ հանդիպելուց, այցելելու է ազգային առաջնորդարան՝ հանդիպելով պատկան մարմինների ներկայացուցիչների հետ:

  • «Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը - Տօները գիւղում
    «Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը - Տօները գիւղում

    Քրիստոսի Ծննդեան Ճրագալոյցի երեկոն էր. ընդհանուր ուրախութեան տօն, յատկապէս մեզ՝ երեխաներիս համար, որ մի երկար ու ձիգ շաբաթ պաս պահելուց յետոյ, վերջապէս այդ օրը պիտի վայելէինք այն բոլոր բարիքները, որոնցից մի ամբողջ շաբաթ զրկւել էինք:

  • Նորանոր ալեկոծումներին ընդառաջ
    Նորանոր ալեկոծումներին ընդառաջ

    Թանկագին ընթերցող, իրանական Նոր տարւայ երկշաբաթեայ արձակուրդին նախորդող մեր այսօրւայ վերջին համարը միաժամանակ ազդարարում է թէ՛ միեւնոյն տարւայ (1394) աւարտը, եւ թէ՛ «Ալիք»-ի 85-րդ ամեակը:
    Սրանից ութեւկէս տասնամեակ առաջ, ճիշտ այս օրերին (1931 թ. մարտի 22) հրատարակւեց «Ալիք»-ի անդրանիկ համարը, որի խմբագրականը պատգամում էր հետեւեալ բնաբանը.- «...Գիտենք եւ այն, որ ո՛չ մի հայ հրապարակագիր չի պսակւել մեզանում դափնիներով...»:

  • ԶՐՈՅՑ - Համագործակցութեան յստակ ձեւաւորում՝ երկու բարեկամ երկրների լրատւական ոլորտում
    ԶՐՈՅՑ - Համագործակցութեան յստակ ձեւաւորում՝ երկու բարեկամ երկրների լրատւական ոլորտում

    1918 թւական. դեկտեմբերի 18. Հայաստանի Դեմոկրատական Հանրապետութեան Ազգային ժողովի որոշմամբ ստեղծւում է Հայկական հեռագրական գործակալութիւնը: Կարելի է յստակ շեշտել, որ այն եղել է Հայաստան պետութեան տարեգիրը դեռեւս Առաջին Հանրապետութեան ստեղծման ժամանակներից:
    Մի կարեւոր իրողութիւն եւս՝ պատմութիւնը փաստում է, որ «Արմէնպրես» գործակալութեան նախատիպ՝ Հայաստանի հեռագրական գործակալութեան կնքահայրը Սիմոն Վրացեանն է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։