Հա

Օրակարգ

Չորեքշաբթի, 01 Նոյեմբերի 2017 14:40

Իրանին ու Ռուսաստանին հաւաստիանալու Բաքւի հարկադրանքը

Օրերս Ադրբեջանում գործարկւեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որը Բաքւի իշխանաւորների կողմից բնութագրւում է որպէս այլընտրանք՝ դէպի Եւրոպա տանող ռուսական տարանցիկ նախագծերի:

Դերենիկ Մելիքեան

 

Օրերս Ադրբեջանում գործարկւեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որը Բաքւի իշխանաւորների կողմից բնութագրւում է որպէս այլընտրանք՝ դէպի Եւրոպա տանող ռուսական տարանցիկ նախագծերի:

Այսօր, սակայն, Թեհրանում, երեւի այդ եւ նմանօրինակ տարանցիկ նախագծերի շուրջ Բաքւի իշխանաւորը յատկապէս Ռուսաստանի նախագահի հետ սակարկումների ընթացքում ինքնարդարացման հիմնաւոր պատճառների փնտրտուքներով է տառապելու:

Բաքւի միապետը յատկապէս թեհրանեան նիստի հիւրընկալ կողմին՝ Իրանին վստահութիւն ներշնչելու պարտաւորութիւն ունի, քանզի նոյն տարացիկ, թէ՛ էներգետիկ նախագծերի գործարկման հաշւին, փաստացիօրէն ներգրաււած է պահում Իրանի ստրատեգիական հակառակորդ ու թշնամի երկրին՝ Իսրայէլին: Չէ՞ որ ոչ ոքու համար գաղտնիք չէ՝ նոյն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով ու ապագայի Բաքու-Թբիլիսի-Ջէյհան նաւթամուղով Իսրայէլին էներգետիկ ապահովագրումը՝ նոյնինքն Ադրբեջանի կողմից:

Թեհրանեան եռակողմ հանդիպմանը Բաքուն Ռուսաստանին ու յատկապէս Իրանին հաւաստիքներ տալու պատասխանատւութեան ու հարկադրանքի տակ է գտնւում: Իսկ տնտեսական էներգետիկ ու տարանցիկ ուղիների գործարկման երաշխիքը ոչ այլ ինչ է, եթէ ոչ խնդրոյ առարկայ տարածաշրջանում քաղաքական կայունութիւնն ու խաղաղութեան ապահովութիւնը, որից մեղմ ասած՝ Բաքուն խորշում է ըստ ամենայնի, Արցախեան հիմնահարցում մշտապէս ագրեսորի պահւածք դրսեւորելով ու այդկերպ՝ տարածաշրջանային խաղաղութեանը սպառնալիք հանդիսանալով:

Ահաւասիկ.-

Թուրք-ադրբեջանական համատեղ շահերի համատեքստում ու նաւթադոլարների հաշւին նոր երկաթգծերի շահագործումն ու տարածաշրջանային մակարդակով տարանցիկ-էներգետիկ պարտնեօրի կարգավիճակի մէջ գտնւելու Բաքւի ջանքերը, լոկ իմիտացիաներ են՝ 2018 թւականի նախագահական «ընտրութիւններում» ալիեւեան ընտանիքի յաղթանակն ապահովելու նպատակով: Իսկ այդ նպատակին հասնելու համար, վերջիններս մշտապէս սեփականաշնորհում են ներքին թէ՛ արտաքին տնտեսա-քաղաքական բոլոր ռեսուրսները շահագործելու իրաւունքը...:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։