Հա

Օրակարգ

11/12/2017 - 14:40

Նոր խթան՝ հայ-իրանական փոխյարաբերութիւններում...

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի Հայաստան-Իրան պառլամենտական բարեկամութեան խումբը, որ երէկ է Թեհրան ժամանել, այսօր արդէն պաշտօնական հանդիպումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի Հայաստան-Իրան պառլամենտական բարեկամութեան խումբը, որ երէկ է Թեհրան ժամանել, այսօր արդէն պաշտօնական հանդիպումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ:

Այսօր առաւօտեան պատւիրակութեանն ընդունել է Իսլամական խորհրդարանի խօսնակ Ալի Լարիջանին, որից յետոյ հանդիպել են երկու երկրների պառլամենտական բարեկամական խմբերը:

ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի գլխաւորած գործադիր իշխանութեան պատւիրակութեան այցից յետոյ, օրէնսդիր իշխանութեան հանդիպումները, անշուշտ նոր խթան են հաղորդելու երկու հարեւան ու բարեկամական ժողովուրդների զարգացող յարաբերութիւններին: Յարաբերութիւններ, որոնք ընդգրկում են ինչպէս քաղաքական, այնպէս էլ տնտեսա-առեւտրային ոլորտների համաչափ զարգացման հեռանկարը:

Ինչ խօսք՝ տւեալ հեռանկարի կեանքի կոչման ու յատկապէս տնտեսական փոխյարաբերութիւնները քաղաքականին համարժէք ու համապատասխանեցնելու առաքելութեան մէջ մեծ դեր է վերապահւած նաեւ օրէնսդիր իշխանութիւնների կողմից, որոնց դէպքում, բարեբախտաբար, նշմարելի են երկուստեք կամքի արտայայտութիւնները, որոնք հէնց վերջերս Մոսկւայում այլ ձեւաչափով՝ Լարիջանի-Բաբլոյեան հանդիպման ընթացքում էին դրսեւորւել:

Ինչեւէ, ՀՀ-ի եւ ԻԻՀ-ի պառլամենտական բարեկամութեան խմբերի (ներառեալ իրանահայ զոյգ պատգամաւորները) հանդիպում-երկխօսութիւններին մաղթելով արդիւնաւէտութիւն, յուսանք որ երկուստեք նախանշւած ու ծրագրւած նպատակային դրոյթները կուղեկցւեն փոխշահաւէտ կենսագործունէութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։