Հա

Օրակարգ

30/12/2017 - 14:40

2017-ի եզրագիծը հատելիս

2017-ի վերջին տասնօրեակը սովորականից որոշակի տարբերութեամբ է մօտենում եզրագծին: Թեհրանեան 5 ռիխտերը գերազանցող ու բազմամիլիոնանոց  մեգապոլիսը ցնցող երկրաշարժի, ինչպէս եւ դրա շարունակւող յետցնցումների բացասական ու ըստ ամենայնի մտահոգիչ իրավիճակին, բարեբախտաբար ուղեկցւում են Ամանորեան դրական ու լաւատեսութիւն ներշնչող մթնոլորտն ու տրամադրութիւնները...

Դ. Մ.

 

2017-ի վերջին տասնօրեակը սովորականից որոշակի տարբերութեամբ է մօտենում եզրագծին: Թեհրանեան 5 ռիխտերը գերազանցող ու բազմամիլիոնանոց մեգապոլիսը ցնցող երկրաշարժի, ինչպէս եւ դրա շարունակւող յետցնցումների բացասական ու ըստ ամենայնի մտահոգիչ իրավիճակին, բարեբախտաբար ուղեկցւում են Ամանորեան դրական ու լաւատեսութիւն ներշնչող մթնոլորտն ու տրամադրութիւնները...

Անցնող տասնօրեակում կառավարական թէ քաղաքապետական բարձր ու միջին մակարդակի պատասխանտուներ ու պաշտօնեաներ  Ամանորեան եւ Ս. Ծննդեան տօների առիթով յարգանքի եւ ուշադրութեան հանգամանքներից ելած՝ բազմաթիւ այցելութիւններ կազմակերպեցին իրանահայ նահատակների ընտանիքներին, հայկական դպրոցներին, հիմնարկ-կենտրոններին: Այդուհանդերձ, ուզում ենք հաւատալ, որ նման խրախուսիչ այցերը քարոզչական նկատառումներից զերծ են եղել ու յետայսու՝ ոչ միայն «Քրիսմաս»-ի, այլեւ անառիթ օրերին ականատեսը լինենք նման վերաբերմունքի:

.... Իրանահայերս դարեր շարունակ ազնւութեան ու քաղաքացիական բարձրագոյն պարտքի զգացմունք ու վերաբերմունք ենք տածել իրանական պետութեան ու բարեկամ ժողովրդի նկատմամբ թէ՛ ուրախութեան, եւ թէ՛ առաւել եւս՝ տխուր ու դժւարին օրերին: Ուստի բնական ու տրամաբանական նւազագոյն պահանջ է համարում իրանահայը՝ պետական ու կառավարական շրջանականերից, գէթ սփոփիչ-ցաւակցային վերաբերմունք՝ հայութեան համազգային վշտի ու պահանջատիրութեան խորհրդանիշ՝ Հայոց Ցեղասպանութեան ապրիլեան տարելիցներին...

Եւ այսպիսով առգոյ փոխադարձ յարգանքն ու վստահութիւնը երկուստեք՝ պետութիւն-ազգային, կրօնական համայնքներ, աւելիով անկեղծ դրսեւորում կը ստանան եւ որ կարեւոր է՝ քարոզչական խաբուսիկ ու անցողիկ տպաւորութիւնից զերծ մնալով՝ վարակիչ օրինաչափ կը դառնան յաչս ներքին թէ՛ արտաքին հանրութեան...:

Յարակից լուրեր

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

  • Դժւարութիւնները դիմագրաւելու կռւանները...
    Դժւարութիւնները դիմագրաւելու կռւանները...

    Վաղւանից եռօրեայ կարգով թեհրանահայութեան հայաշատ թաղամասեր՝ Զէյթուն, Սասուն եւ Կենտրոն համայնքների քաղաքացիների հետ ինքնին ողջունելի հանդիպում-քննարկման են նախաձեռնել ազգային իշխանութեան օրէնսդիր (Պատգամաւորական ժողով) եւ գործադիր (Թեմական խորհուրդ) մարմինները:

  • Թրամփ-Բին Սալման սուսերապարի հետքերով...
    Թրամփ-Բին Սալման սուսերապարի հետքերով...

    Ահւազում զօրահանդէսի ընթացքում ահաբեկչութեան ըստ ամենայնի դատապարտելի ոճրագործութիւնն արդէն իսկ համաշխարհային հանրութեան կրկնակի դատապարտութեանն ու նզովքին է արժանացել…

  • Գործնական քայլերին ընդառաջ...
    Գործնական քայլերին ընդառաջ...

    Անցեալ շաբաթւայ ընթացքում, նոյն այս սիւնակում եռեակ շարանով փորձել էինք լուսաբանել առգոյ համընդհանուր մտահոգութիւնը՝ կապւած երկրի ընդհանուր սոցիալ եւ մասնաւորապէս տնտեսական ծանրակշիռ կացութեանը եւ դրանից անխուսափելիօրէն բխող ու մեր համայնքային կացութեանը, իրավիճակին ու առհասարակ կեանքի վրայ համապատասխան ու տւեալ դէպքում՝ բացասական ազդեցութեան մասին…

  • Անկախութեան պահպանման ու յարատեւման սիրոյն ...
    Անկախութեան պահպանման ու յարատեւման սիրոյն ...

    Եւս չորս օր եւ ահա՝ համալրւելու է 1991 թ. սեպտեմբերի 21-ով նշանաւորւած Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 27-րդ ամեակը…

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։