Հա

Օրակարգ

21/01/2018 - 15:00

Թուրքիան ու ԴԱԷՇ-ը կրկին համընթաց...

Սիրիական Աֆրին քաղաք թուրքական զինուժերի ոտնձգութիւնը Էրդողանը «արդարացնում է» հակաահաբեկչական գործողութիւններով...

Ծանօթ ու այլեւս ձանձրացուցիչ ձեռագիր՝ ներքին ընդդիմադիրները բոլորը գիւլէնական են, իսկ արտաքինները՝ բոլորը ՔԲԿ-ի օջալանականներ...

Դ. Մ.


Սիրիական Աֆրին քաղաք թուրքական զինուժերի ոտնձգութիւնը Էրդողանը «արդարացնում է» հակաահաբեկչական գործողութիւններով...

Ծանօթ ու այլեւս ձանձրացուցիչ ձեռագիր՝ ներքին ընդդիմադիրները բոլորը գիւլէնական են, իսկ արտաքինները՝ բոլորը ՔԲԿ-ի օջալանականներ...

Սրան զուգահեռ թուրքական օրինաչափութեամբ՝ սեփական ազգային շահի հեքիաթներն են, որոնք մերթընդմերթ ասւում են Էրդողանի, Չաւուշօղլուի եւ այլոց կողմից...

Դեռ մինչեւ երէկ այդ ազգային շահերը ըստ թուրքերի՝ ապահովւում էին Սիրիայի հարցում Ռուսաստանի եւ Իրանի հետ եռակողմ համագործակցութեամբ, իսկ այսօր՝ արեւմտեան դաշնակից երկրների առաջնահերթութիւններով..., ինչպէս հէնց երէկ յայտարարել է նոյնինքն Էրդողանը:

Ինչեւէ, նոյն «հակաահաբեկչական» Թուրքիայի Աֆրին ներխուժմամբ խրախուսւած՝ ԴԱԷՇ-ական հրոսակները եւս Դեր Զորի ուղղութեամբ դիմել են նոր ոտնձգութիւնների:

Թէ՛ Թուրքիայի, եւ թէ՛ ԴԱԷՇ-ի համընթաց գործողութիւնները հակա-ասադական ու հակաքրդական սադրանքներից առաւել՝ միտում են Իրանի եւ Ռուսաստանի տարածաշրջանային շահերի վնասմանը, յօգուտ ինչպէս արեւմտեան կոալիցիոն ուժերի եւ Իսրայէլի, այնպէս էլ արաբական լիգայի հակաիրան թեւերի...:

Թէ ինչպէս է արդիւնաւորւելու հէնց երէկ Ռուսաստանի եւ Իրանի պատասխանատուների արձագանգը՝ Թուրքիայի սադրիչ քայլի ուղղութեամբ, կը պարզւի մօտ օրերս Սոչիում կայանալիք Ռուսաստան- Իրան- Թուրքիա եռակողմ հերթական նիստում, անշուշտ, եթէ չբեկանւի նախատեսւած հանդիպումը:

Յարակից լուրեր

  • Վարշաւայից՝ Սոչի, Իրանի դիւանագիտական յաղթարշաւը...
    Վարշաւայից՝ Սոչի, Իրանի դիւանագիտական յաղթարշաւը...

    Անցնող ու ընթացիկ շաբաթւայ քաղաքական իրադարձութիւնների յաջորդականութիւնը վկայում է տարածաշրջանում մէկ կողմից Թրամփեան վարչախմբի, իսկ միւս կողմից Թուրքիայի արտաքին դիւանագիտութեան կրկնակի ձախողման մասին, յատկապէս հակաիրան արշաւի համատեքստում:

  • Ակնարկ. Գերքաղաքականացուած Մեկնաբանութիւններուն Դիմաց
    Ակնարկ. Գերքաղաքականացուած Մեկնաբանութիւններուն Դիմաց

    Սուրիա մարդասիրական առաքելութիւն իրականացնող խումբի ուղարկումը ինչպէս ներքին, նոյնպէս ալ միջազգային մակարդակի վրայ տեղի տուած է տարատեսակ մեկնաբանութիւններու:

  • Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»
    Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»

    Թուրքական կողմից Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատման որեւէ ցանկութիւն չի նկատւում։ Այս մասին «News.am»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը՝ պատասխանելով հարցին, թէ ինչպէս կարելի է գնահատել Հայաստանի կառավարութեան ծրագրում Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման հնարաւորութիւնների մասին դրոյթի բացակայութիւնը։

  • Պետականութեան պահպանումը՝ գերխնդիր
    Պետականութեան պահպանումը՝ գերխնդիր

    Պատմական փաստ է, որ իրանական 2500-ամեայ պետականութեան թագաւորական վերջին դինաստիայի՝ Փահլեւիների իշխանակալութիւնը տապալւեց նախորդ դարի՝ 1979 թ. փետրւարեան համակարգային-համաժողովրդական յեղափոխութեամբ:

  • Չինաստանը «զզւելի» է որակել Թուրքիայի ԱԳՆ-ի յայտարարութիւնը ոյղուրների «համակենտրոնացման ճամբարների» մասին
    Չինաստանը «զզւելի» է որակել Թուրքիայի ԱԳՆ-ի յայտարարութիւնը ոյղուրների «համակենտրոնացման ճամբարների» մասին

    Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան պաշտօնական ներկայացուցիչ Խուա Չունեինը «զզւելի» է որակել Թուրքիայի արտգործնախարարութեան խօսնակի յայտարարութիւնները Չինաստանի տարածքում ապրող ոյղուրական համայնքի ներկայացուցիչների «համակենտրոնացման ճամբարների» մասին: Տեղեկացանում է «Tert.am»-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալութեանը յղումով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։