Հա

Օրակարգ

Կիրակի, 28 Յունւարի 2018 14:30

«Դիպլոմատ հրէշներ»-ի արդիականութիւնը...

Հայ ազատագրական պայքարի (սկսեալ 1870-ականներից մինչեւ 1918-ի Հայաստանի անկախացում) ողջ երկայնքում թէ՛ ռուսական եւ թէ՛ եւրո-արեւմտեան դիւանագիտութիւնը, ժամանակին, մեծ յեղափոխական Ստեփան Զօրեանը (Ռոստոմ) արժանիօրէն բնութագրեց ոչ աւել, ոչ պակաս քան՝ հրէշաւոր դիպլոմատիա, իր՝ հէնց նոյն վերտառութեամբ հազւադէպ յօդւածներից մէկում...

Դ. Մ.

 

Հայ ազատագրական պայքարի (սկսեալ 1870-ականներից մինչեւ 1918-ի Հայաստանի անկախացում) ողջ երկայնքում թէ՛ ռուսական եւ թէ՛ եւրո-արեւմտեան դիւանագիտութիւնը, ժամանակին, մեծ յեղափոխական Ստեփան Զօրեանը (Ռոստոմ) արժանիօրէն բնութագրեց ոչ աւել, ոչ պակաս քան՝ հրէշաւոր դիպլոմատիա, իր՝ հէնց նոյն վերտառութեամբ հազւադէպ յօդւածներից մէկում...

Հայկական Հարցի եւ ազատագրական իրաւունքի ու երկարաշունչ պայքարի ողջ ընթացքում հայութեան հոգեւոր, թէ՛ քաղաքական ու կուսակցական առաջնորդները, բանագնացներն ու գործիչները անխտիր ենթարկւում էին նոյն ժպտերես եւրոպացի կամ ռուս դիպլոմատների երկդիմի, խաբուսիկ, դաւադիր ու շահամոլ վերաբերմունքին: Ուստիեւ՝ հայ ազատագրական պայքարին այլ ելք չէր մնում, քան՝ սեփական կամքի արտայայտմամբ նւաճել իր ոտնահարւած իրաւունքները...

Ահաւասիկ.-

Հայկական ազատագրական պայքարից 130 տարի անց, նոյն տարածաշրջանում, միեւնոյն ոսոխի՝ Թուրքիայի թիրախում է իրաւազուրկ ժողովրդի՝ քրդերի ազատագրական պայքարը... եւ 21-րդ դարի 2-րդ տասնամեակում նոյն այդ արեւմտա-եւրոպական եւ միջամուխ միւս երկրների «Դիպլոմատ հրէշները» ակնբախօրէն խաբում-դաւաճանում, սադրում են ԴԱԷՇ-ին չէզոքացնող իրենց երէկւայ դաշնակից՝ քրդական օժանդակ ուժերին...

.... Ու դարձեալ կրկնւում է պատմութիւնը... եւ զուգադիպութիւնը՝ յար եւ նման 19-րդ դարի վերջին ու 20-րդի սկզբին, երբ նոյն Ռուսաստանի զօրքերի նահանջը պատեհ առիթ էր ընձեռում թուրք ոսոխին, որպէսզի այն ժամանակ մինչեւ Կարս ու Արդահան, իսկ այսօր՝ սիրիական տարածքներ ներխուժել, միեւնոյն «դիպլոմատ հրէշների» թողտւութեան արդիւնքում...

.... ԱՄՆ-ի, Եւրոպայի ու մասնաւորապէս Գերմանիայի, Ռուսաստանի եւ ... դիւանագիտական-քաղաքական «խաղաղարար» ջանքերը, տւեալ դէպքում՝ Աֆրինի դէմ թուրքական մերօրեայ վայրագութիւնների առնչութեամբ, բխում են մէկ ու միակ այն «օրինաչափութիւնից», որն բացի հրէշաւոր դիպլոմատիայից, ցաւօք, այլ կերպ բնութագրելի չէ...

Յարակից Հրապարակումներ

  • Պատմութեան անբեկանելի դասերը...
    Պատմութեան անբեկանելի դասերը...

    Եւ ահա, այսօր համալրւում է 1921 թւականի փետրւարի 18-ի հայկական ապստամբութեան 97-րդ տարին: Ապստամբութիւն՝ թուրք-բոլշեւիկեան հակահայ ու հակահայաստանեան դաշինքի արդիւնքում՝ Հայաստանի անկախութիւնն խախտած եւ իշխանութեան եկած՝ հայանուն բոլշեւիկների հակազգային ու հակամարդկային բռնարարքների դէմ:

  • Կարօ Փայլան. «Գերմանիան ու Թուրքիան բացայայտ քաղաքական առեւտրի մէջ են»
    Կարօ Փայլան. «Գերմանիան ու Թուրքիան բացայայտ քաղաքական առեւտրի մէջ են»

    Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը, մեկնաբանելով գերմանական «Die Welt» թերթի թղթակից, Գերմանիայի քաղաքացի Դենիզ Իւջելի ազատ արձակումը, յայտարարել է, որ Գերմանիան ու Թուրքիան «բացայայտ քաղաքական առեւտրի մէջ են» գտնւում եւ այս անգամ նոյնիսկ չեն էլ փորձել թաքցնել դա:

  • «Այլեւս անօգուտ է ժխտել Ցեղասպանութեան փաստը». Տիգրան Բալայեանի արձագանքը՝ Թուրքիայի ԱԳՆ-ի յայտարարութեանը
    «Այլեւս անօգուտ է ժխտել Ցեղասպանութեան փաստը». Տիգրան Բալայեանի արձագանքը՝ Թուրքիայի ԱԳՆ-ի յայտարարութեանը

    Հայոց Ցեղասպանութիւնը գիտականօրէն հաստատւած պատմական փաստ է ու Թուրքիայի ԱԳՆ-ում դրա մասին լաւ գիտեն։ 

  • Համազգային պարտաւորութիւն...
    Համազգային պարտաւորութիւն...

    «Ալիք»-ի խմբագրութիւնն օրերս ստացել է Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան կողմից հրապարակւած «Հայաստանի Հանրապետութեան եւ Մայիսեան հերոսամարտերի 100-ամեակին նւիրւած միջոցառումների ծրագիր»-ը:

    Ծրագիր, որն ընդգրկում է 86 տարատեսակ միջոցառումներ, որոնք կայանալու են 2018 թւականի ողջ ընթացքում (գլխաւոր միջոցառումները՝ մայիս ամսւայ ընթացքում):

  • Բաքուն ապշել է Ռուսաստանի դիտողութիւնից` ի պատասխան Ալիեւի արած յայտարարութեան
    Բաքուն ապշել է Ռուսաստանի դիտողութիւնից` ի պատասխան Ալիեւի արած յայտարարութեան

    Ադրբեջանի նախագահի վերջերս արւած յայտարարութիւնը Զանգեզուրի ու Երեւանի վերաբերեալ բացայայտօրէն սադրիչ բնոյթի են։ Ալիեւի խօսքերին բաւականին չոր գնահատական տւեց առաջին հերթին Մոսկւան (ճիշտ է, դիւանագիտական նորմերի շրջանակում):

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։