Հա

Օրակարգ

Չորեքշաբթի, 07 Փետրւարի 2018 14:45

Վարդանանքի արդիականութիւնը...

Հայոց ազգային գաղափարախօսութեան ձեւաւորման ու կայացման հիմքում իր ուրոյն եւ անբեկանելի դրոշմն է ամրագրել ՎԱՐԴԱՆԱՆՔ-ը:

Դ. Մ.

 

Հայոց ազգային գաղափարախօսութեան ձեւաւորման ու կայացման հիմքում իր ուրոյն եւ անբեկանելի դրոշմն է ամրագրել ՎԱՐԴԱՆԱՆՔ-ը:

Եւ դա՝ ուղիղ 1567 տարի առաջ՝ 451 թւականին, երբ հայն ու Հայաստան աշխարհը վճռել էին հոգեւոր փրկարար արժեհամակարգին կառչելով՝ ի ցոյց դնել իրենց ազատութեան եւ որ կարեւոր է՝ անկախ գոյավիճակով ապրել-արարելու կամարտայայտութիւնը: Իսկ դրանից 1500 տարի անց, մարգարէաշունչ բանաստեղծ Պարոյր Սեւակի բնութագիրը՝ «Աւարայրից ջանք առնելու» պատգամով էլ՝ նոյն հայն ու Հայաստանը կրկնակի համոզւեցին ազգային գաղափարախօսութեանը կառչած մնալու հաւատամքին ու նոր ՎԱՐԴԱՆԱՆՔ-ներ կերտել 20-րդ դարասկզբի Սարդարապատեան ու դարավերջի Արցախեան հերոսապատումներով...

Ահաւասիկ, հայն ու Հայաստանը թեւակոխելով 21-րդ դարի 18-րդ տարին, պատրաստւել է նշանաւորելու անցնող դարում փառահեղ նւաճումների 100 եւ 30-ամեակները, վերարժեւորելով ու վերաիմաստաւորելով թէ՛ անկախ պետականութեան անփոխարինելիութիւնը, եւ թէ՛ ազատագրական պայքարի ու տենչանքի նպատակային օրինաչափութիւնը:

Ու քանի դեռ 16 դար հեռաւորութեամբ հանդերձ, հայն ունակ է ՎԱՐԴԱՆԱՆՔ-ի ոգեղինացած խորհուրդ-գաղափարին հաղորդել արդիական ձեւ ու բովանդակութիւն նոյնքան եւ համաչափօրէն յարատեւելու եւ դեռ աւելին՝ յաղթանակելու է նոյն հայի կենսագործունէութեան երաշխիք՝ հայոց ազգային գաղափարախօսութիւնը...:

Յարակից Հրապարակումներ

  • Պատմութեան անբեկանելի դասերը...
    Պատմութեան անբեկանելի դասերը...

    Եւ ահա, այսօր համալրւում է 1921 թւականի փետրւարի 18-ի հայկական ապստամբութեան 97-րդ տարին: Ապստամբութիւն՝ թուրք-բոլշեւիկեան հակահայ ու հակահայաստանեան դաշինքի արդիւնքում՝ Հայաստանի անկախութիւնն խախտած եւ իշխանութեան եկած՝ հայանուն բոլշեւիկների հակազգային ու հակամարդկային բռնարարքների դէմ:

  • Համազգային պարտաւորութիւն...
    Համազգային պարտաւորութիւն...

    «Ալիք»-ի խմբագրութիւնն օրերս ստացել է Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան կողմից հրապարակւած «Հայաստանի Հանրապետութեան եւ Մայիսեան հերոսամարտերի 100-ամեակին նւիրւած միջոցառումների ծրագիր»-ը:

    Ծրագիր, որն ընդգրկում է 86 տարատեսակ միջոցառումներ, որոնք կայանալու են 2018 թւականի ողջ ընթացքում (գլխաւոր միջոցառումները՝ մայիս ամսւայ ընթացքում):

  • Ձիթենու կոտրւող ճիւղը...
    Ձիթենու կոտրւող ճիւղը...

    Կոտրւող «Ձիթենու ճիւղ»-ի վրայ նստած Թուրքիան արդէն սկսել է չքմեղանքի եւ արդարացման հնարքներով խաղեր տալ…

    Յոխորտացող Էրդողանը կուսակիցների առջեւ հերթական ելոյթում յայտարարել է, որ զինական գործողութիւնների ընթացքում յաջողութիւններին միշտ էլ ուղեկցում են ձախողութիւնները…

  • «Դիպլոմատ հրէշներ»-ի արդիականութիւնը...
    «Դիպլոմատ հրէշներ»-ի արդիականութիւնը...

    Հայ ազատագրական պայքարի (սկսեալ 1870-ականներից մինչեւ 1918-ի Հայաստանի անկախացում) ողջ երկայնքում թէ՛ ռուսական եւ թէ՛ եւրո-արեւմտեան դիւանագիտութիւնը, ժամանակին, մեծ յեղափոխական Ստեփան Զօրեանը (Ռոստոմ) արժանիօրէն բնութագրեց ոչ աւել, ոչ պակաս քան՝ հրէշաւոր դիպլոմատիա, իր՝ հէնց նոյն վերտառութեամբ հազւադէպ յօդւածներից մէկում...

  • Թուրքիան ու ԴԱԷՇ-ը կրկին համընթաց...
    Թուրքիան ու ԴԱԷՇ-ը կրկին համընթաց...

    Սիրիական Աֆրին քաղաք թուրքական զինուժերի ոտնձգութիւնը Էրդողանը «արդարացնում է» հակաահաբեկչական գործողութիւններով...

    Ծանօթ ու այլեւս ձանձրացուցիչ ձեռագիր՝ ներքին ընդդիմադիրները բոլորը գիւլէնական են, իսկ արտաքինները՝ բոլորը ՔԲԿ-ի օջալանականներ...

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։