Հա

Օրակարգ

12/02/2018

Ձիթենու կոտրւող ճիւղը...

Կոտրւող «Ձիթենու ճիւղ»-ի վրայ նստած Թուրքիան արդէն սկսել է չքմեղանքի եւ արդարացման հնարքներով խաղեր տալ…

Յոխորտացող Էրդողանը կուսակիցների առջեւ հերթական ելոյթում յայտարարել է, որ զինական գործողութիւնների ընթացքում յաջողութիւններին միշտ էլ ուղեկցում են ձախողութիւնները…

Դ. Մ.

 

Կոտրւող «Ձիթենու ճիւղ»-ի վրայ նստած Թուրքիան արդէն սկսել է չքմեղանքի եւ արդարացման հնարքներով խաղեր տալ…

Յոխորտացող Էրդողանը կուսակիցների առջեւ հերթական ելոյթում յայտարարել է, որ զինական գործողութիւնների ընթացքում յաջողութիւններին միշտ էլ ուղեկցում են ձախողութիւնները…

ԴԱԷՇ-ի եւ «Նուսրայի» հրոսակներով համալրւած «Սիրիայի ազատ բանակ»-ին իր հետ ունենալով՝ Թուրքիան եւ նոյն Էրդողանը Աֆր‎ինի գործողութիւնները ժամանակաւոր էին համարում եւ ասում՝ «Մինչեւ Մանբիջ ենք գնալու, թէկուզ մեր առջեւ կանգնեն ամերիկացի զինւորները…»: Արդէն 25 օր անց՝ ‎Աֆ‎րինում դոփելով տեղում, պարտութիւնն ու ձախողանքն են արդարացնում:

ՆԱՏՕ-ի երես առած անդամը ամերիկեան (ուղղաթիռ-կործանիչներ) եւ գերմանական (զրահապատ արդիական տանկեր) սպառազինութիւններով «յաջողել» է լոկ Աֆրինի խաղաղ բնակիչներին ռմբակոծել-հրթիռակոծել, քրդաբնակ քաղաքի հարիւրաւոր անմեղ զոհերին քուրդ ահաբեկիչներ յորջորջելով: Իսկական «ահաբեկիչները», սակայն, թուրք տասնեակ բանակայինների, ամերիկեան ուղղաթիռների եւ հէնց նախօրէին՝ 5 գերմանական տանկ են կործանել, իսկ Էրդողանը թուրք զինւորականներին յուղարկաւորողների ու սգացող ընտանիքների առջեւ փորձում է արդարանալ…

Սա դեռ հերիք չէ, նոյն Էրդողանը իր արտգործնախարար Չաւուշօղլուին Թեհրան է ուղարկում, որպէսզի այստեղ էլ արդարանայ ու վստահութիւն ներշնչի…

Ահաւասիկ, թուրքական հաւաստիքը ոչ այլ ինչ է, եթէ ոչ այն, որ բոլորն են մեղաւոր. մի օր Ռուսաստանը, միւս օրը՝ ՆԱՏՕ-ն, յետոյ, օրւայ պահանջի համաձայն՝ սիոնիստ Իսրայէլը, ապա՝ իր առջեւ դռներ փակած Եւրոմիութիւնը, նաեւ այս ամենի մեղաւոր՝ նոյնինքն Սիրիան ու Բաշար Ասադը, տեղ-տեղ էլ «Շիիզմ տարածող Իրանը», եւ իհարկէ՝ ամենամեղաւորները՝ քուրդ «ահաբեկիչներ»-ը…

Յարակից լուրեր

  • Գործնական քայլերին ընդառաջ...
    Գործնական քայլերին ընդառաջ...

    Անցեալ շաբաթւայ ընթացքում, նոյն այս սիւնակում եռեակ շարանով փորձել էինք լուսաբանել առգոյ համընդհանուր մտահոգութիւնը՝ կապւած երկրի ընդհանուր սոցիալ եւ մասնաւորապէս տնտեսական ծանրակշիռ կացութեանը եւ դրանից անխուսափելիօրէն բխող ու մեր համայնքային կացութեանը, իրավիճակին ու առհասարակ կեանքի վրայ համապատասխան ու տւեալ դէպքում՝ բացասական ազդեցութեան մասին…

  • Ակնարկ. Սահմանահատումներ եւ տեղեկատուական խաղեր
    Ակնարկ. Սահմանահատումներ եւ տեղեկատուական խաղեր

    Թրքական «Հիւրրիեթ» թերթը 15 սեպտեմբերին տեղեկութիւն տարածած էր, թէ Թուրքիոյ նախագահը հեռաձայնած է Հայաստանի Հանրապետութեան վարչապետին եւ խնդրած վերադարձնել հայ-թրքական սահմանը հատած եւ ձերբակալուած 16-ամեայ հովիւը:

  • Թուրքագէտ. «Էրդողանի յայտարարութիւնները շոյում են ադրբեջանցիների ինքնասիրութիւնը»
    Թուրքագէտ. «Էրդողանի յայտարարութիւնները շոյում են ադրբեջանցիների ինքնասիրութիւնը»

    Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը «Բաքւի ազատագրման 100-րդ տարեդարձին» նւիրւած միջոցառման իր ելոյթում կրկին շեշտել է, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման պարտադիր պայմանը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն է:

  • Ռուսաստանը եւ Թուրքիան որոշել են Իդլիբում ապառազմականացւած գօտի ստեղծել
    Ռուսաստանը եւ Թուրքիան որոշել են Իդլիբում ապառազմականացւած գօտի ստեղծել

    Ռուսաստանը եւ Թուրքիան որոշել են Իդլիբում ապառազմականացւած գօտի ստեղծել։ Այս մասին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից յետոյ յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

  • Անկախութեան պահպանման ու յարատեւման սիրոյն ...
    Անկախութեան պահպանման ու յարատեւման սիրոյն ...

    Եւս չորս օր եւ ահա՝ համալրւելու է 1991 թ. սեպտեմբերի 21-ով նշանաւորւած Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 27-րդ ամեակը…

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։