Հա

Օրակարգ

17/02/2018 - 14:20

Համազգային պարտաւորութիւն...

«Ալիք»-ի խմբագրութիւնն օրերս ստացել է Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան կողմից հրապարակւած «Հայաստանի Հանրապետութեան եւ Մայիսեան հերոսամարտերի 100-ամեակին նւիրւած միջոցառումների ծրագիր»-ը:

Ծրագիր, որն ընդգրկում է 86 տարատեսակ միջոցառումներ, որոնք կայանալու են 2018 թւականի ողջ ընթացքում (գլխաւոր միջոցառումները՝ մայիս ամսւայ ընթացքում):

Դ. Մ.

 

«Ալիք»-ի խմբագրութիւնն օրերս ստացել է Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան կողմից հրապարակւած «Հայաստանի Հանրապետութեան եւ Մայիսեան հերոսամարտերի 100-ամեակին նւիրւած միջոցառումների ծրագիր»-ը:

Ծրագիր, որն ընդգրկում է 86 տարատեսակ միջոցառումներ, որոնք կայանալու են 2018 թւականի ողջ ընթացքում (գլխաւոր միջոցառումները՝ մայիս ամսւայ ընթացքում):

Դեռեւս 2017 թ. ՀՀ նախագահի հրամանագրով կեանքի կոչւած պետական յանձնախումբը, Հայաստանի Ա Հանրապետութեան 100-ամեակը պետականօրէն նշանաւորելու համակարգումն ու համադրութիւնները աստիճանաբար առարկայանում ու տեսքի են գալիս, պատրաստ՝ հանրութեանը թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ արտերկրում առնչակից ու մասնակից դարձնել մեր պատմութեան անկիւնադարձային նւաճումը վերարժեւորել-գնահատելու համազգային պարտաւորութեանը:

Իրաւամբ, ներկայացւած համապետական ծրագրում (որն «Ալիք»-ը առանձին ներկայացնելու է իր առաջիկայ էջերում), ընդգրկւած են՝ ՀՀ Սփիւռքի, գիտութեան եւ կրթութեան, մշակոյթի, պաշտպանութեան նախարարութիւնները, ինչպէսեւ տարբեր գերատեսչութիւններ՝ Երեւանի եւ միւս քաղաքների քաղաքապետարանների ռադիօ-հեռուստատեսութեան տնօրինութիւններ, Երեւանում ու տարբեր մարզերում քաղաքային ու համայնքային վարչութիւններ եւ կարեւորը՝ գիտական-ակադեմական ինստիտուտներ, թանգարաններ ու զանազան կենտրոններ…

Սա, անշուշտ, դեռ բոլորը չէ: Վերոգրեալ նախատեսւած միջոցառումները ոչ միայն հայրենի, այլեւ Սփիւռքի հայութեան են մատուցւելու թէ՛ անմիջական մասնակցութեամբ, եւ թէ՛ հեռահար եղանակներով, որոնցում, անկասկած իրենց բաժին-ներդրումն են ունենալու տասնեակ երկրներում ՀՀ դեսպանութիւն-ներկայացուցչութիւնները:

Ինչ խօսք, ողջունելի է 1918 թւականի Անկախ Հայաստանի իրաւայաջորդ՝ 3-րդ ու 26-ամեայ Անկախ Հանրապետութեան մտայղացումը համապետականօրէն նշանաւորել-մեծարելու առաջնեկի 100-ամեակը, որպէս ազգային-պետական մտածողութեան ամուր պատւանդան՝ ապագայի նորանոր նւաճումների համար:

* * *

Յ. Գ.- Վերոգրեալից բացի, ուշի ուշո՜վ... Սպասում ենք, թէ ի վերջոյ երբ ենք իրազեկւելու Թեհրանի հայոց թեմի համապատասխան ծրագրերի մասին...

Յարակից լուրեր

  • Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած Ազգային հայրենասիրական երգերի փառատօնը՝ «Սուքերեան» սրահում
    Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած Ազգային հայրենասիրական երգերի փառատօնը՝ «Սուքերեան» սրահում

    Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած Թեհրանի հայոց թեմի ծրագրերի շարանում երէկ նոյեմբերի 14-ի երեկոյեան Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում տեղի ունեցաւ Ազգային հայրենասիրական երգերի փառատօն:

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

  • Դժւարութիւնները դիմագրաւելու կռւանները...
    Դժւարութիւնները դիմագրաւելու կռւանները...

    Վաղւանից եռօրեայ կարգով թեհրանահայութեան հայաշատ թաղամասեր՝ Զէյթուն, Սասուն եւ Կենտրոն համայնքների քաղաքացիների հետ ինքնին ողջունելի հանդիպում-քննարկման են նախաձեռնել ազգային իշխանութեան օրէնսդիր (Պատգամաւորական ժողով) եւ գործադիր (Թեմական խորհուրդ) մարմինները:

  • Թրամփ-Բին Սալման սուսերապարի հետքերով...
    Թրամփ-Բին Սալման սուսերապարի հետքերով...

    Ահւազում զօրահանդէսի ընթացքում ահաբեկչութեան ըստ ամենայնի դատապարտելի ոճրագործութիւնն արդէն իսկ համաշխարհային հանրութեան կրկնակի դատապարտութեանն ու նզովքին է արժանացել…

  • Գործնական քայլերին ընդառաջ...
    Գործնական քայլերին ընդառաջ...

    Անցեալ շաբաթւայ ընթացքում, նոյն այս սիւնակում եռեակ շարանով փորձել էինք լուսաբանել առգոյ համընդհանուր մտահոգութիւնը՝ կապւած երկրի ընդհանուր սոցիալ եւ մասնաւորապէս տնտեսական ծանրակշիռ կացութեանը եւ դրանից անխուսափելիօրէն բխող ու մեր համայնքային կացութեանը, իրավիճակին ու առհասարակ կեանքի վրայ համապատասխան ու տւեալ դէպքում՝ բացասական ազդեցութեան մասին…

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։