Հա

Օրակարգ

ԱՊՐԻԼԻ 24
%PM, %18 %493 %2018 %14:%Փտր

Պատմութեան անբեկանելի դասերը...

Եւ ահա, այսօր համալրւում է 1921 թւականի փետրւարի 18-ի հայկական ապստամբութեան 97-րդ տարին: Ապստամբութիւն՝ թուրք-բոլշեւիկեան հակահայ ու հակահայաստանեան դաշինքի արդիւնքում՝ Հայաստանի անկախութիւնն խախտած եւ իշխանութեան եկած՝ հայանուն բոլշեւիկների հակազգային ու հակամարդկային բռնարարքների դէմ:

Դ. Մ.

 

Եթէ Մայիսը հայութեան համար մշտապէս ընկալւել է որպէս յաղթանակների ամիս (Մայիսի 1-ը՝ Աշխատաւորութեան յաղթանակի օր, 1918-ի Մայիսի 28-ը՝ Հայաստանի անկախութեան վերանւաճման ու հերոսամարտերի յաղթանակի օր, Մայիսի 9-ը, 1992 թւականին՝ Շուշիի ազատագրման եւ Արցախեան յաղթանակների խորհրդանիշ), ապա՝ փետրւարը խորհրդանշելի է կարող բնութագրւել որպէս հայութեան ազատախոհութեան ու բռնութեան դէմ ապստամբ ոգու դրսեւորում (փետրւար ամսուն է առկայծել հայի վերոգրեալ ոգին՝ 451 թ.-ի Վարդանանքով, 1921 թ. փետրւարի 18-ի ապստամբութեամբ, իսկ ժամանակակից օրերում՝ Արցախեան պահանջատիրութեամբ, նախ՝ 1988 թ. փետրւ. 13-ին եւ ապա՝ նոյն թւականի փետրւ. 20-ի ազատագրական պայքարի սկսմամբ, որի 30-ամեակն է նշանաւորւելու մօտակայ օրերին):

Եւ ահա, այսօր համալրւում է 1921 թւականի փետրւարի 18-ի հայկական ապստամբութեան 97-րդ տարին: Ապստամբութիւն՝ թուրք-բոլշեւիկեան հակահայ ու հակահայաստանեան դաշինքի արդիւնքում՝ Հայաստանի անկախութիւնն խախտած եւ իշխանութեան եկած՝ հայանուն բոլշեւիկների հակազգային ու հակամարդկային բռնարարքների դէմ:

….Այդ թւականից յետոյ, 70 տարի շարունակ ապստամբութեան դրօշակիրները, արտերկրեան-սփիւռքեան պայմաններում ու սովետական պատմաշինական նենգափոխումներով հանդերձ, պարզած ու կանգուն պահեցին թէ' Եռագոյնը, եւ թէ' դրա արժեհամակարգը կրող՝ փետրւարեան ապստամբութեան խորհուրդ-գաղափարը, մինչեւ 1990-ականների սկզբնական օրերը, երբ հայութիւնն ու Հայաստան աշխարհը վերանւաճեց իր խախտւած Անկախութիւնը…:

Ահաւասիկ, Վարդանանքից՝ Սարդարապատ եւ Երեւան ու Գառնիից՝ մինչ Արցախ ու Շուշի, պատմութեան անբեկանելի դասերն ու փաստերը առաւել քան երբեւէ ամրագրում են հայութեան թէ' ազատախոհութեան եւ թէ' այդ նպատակին տանող ապստամբութիւնների ու ազատագրական պայքարների արդարացիութիւնը, որոնք էլ թւական առ թւական յիշւելու, յիշատակւելու եւ որ կարեւոր է՝ փոխանցւելու են յաջորդական սերունդներին:

اخبار مرتبط

  • 23000-րդ «Ալիք»-ը...
    23000-րդ «Ալիք»-ը...

    Թանկագին ընթերցող-բարեկամ. այսօրւայ թւագրւած համարով «Ալիք»-ը 23000-րդ անգամը լինելով այցելում է Ձեզ…

    Այլ խօսքով՝ իրանահայ հինաւուրց գաղթօջախի ամենաերկարակեաց ու անընդմէջ հրատարակւող թերթն, ահա, թեւակոխել է իր կենսագրութեան 88-րդ հանգրւան:

  • Սա հէնց այն թուրքիան է, որ…
    Սա հէնց այն թուրքիան է, որ…

    Խաղաղ բնակչութեանը կոտորելուց ու բռնագաղթից յետոյ Աֆրինը զաւթող Թուրքիան պաշտօնապէս իր գոհունակութիւնն է յայտնել Սիրիայի հրթիռակոծումների վերաբերեալ: 

  • Ազգային համերաշխութիւնը՝ անվտանգութեան երաշխիք...
    Ազգային համերաշխութիւնը՝ անվտանգութեան երաշխիք...

    Օրւայ հետ ամէն քայլափոխի եւ ամենուր թեմատիկ զրոյցը դոլարի թանկացման ու դրանից բխող հետեւանքներն են… ոչ միայն օրէնսդիրի (խորհրդարան) նիստում լսել չուզեցին Կենտրոնական բանկի նախագահ Սէյֆի «արդարացումները», այլեւ նագախահի առաջին օգնական Ջհանգիրիի վերջնագիրը՝ տարադրամի 4200 թումանով գործարկման մասին, բանի տեղ չդրեցին նոյնինքն տարադրամային փոխանակման կենտրոնները…:

  • Պետականամէտ կեցւածք՝ համազգային միասնականութեամբ
    Պետականամէտ կեցւածք՝ համազգային միասնականութեամբ

    Հայաստանի Հանրապետութեան նոր սահմանադրութեան դրոյթներով ամրագրւած համակարգային նոր փոփոխութիւններն սկիզբ առան համապատասխան լիազօրութիւններով օժտւած 4-րդ նախագահի՝ դոկտ. Արմէն Սարգսեանի ընտրութեամբ՝ Ազգային ժողովի կողմից: Իսկ երկու օր անց՝ ապրիլի 9-ին, կայանալու է նորընտիր նախագահի երդմնակալութեան արարողութիւնը՝ Ծիծեռնակաբերդի Կարէն Դեմիրճեան անւան յուշահամալիրում:

  • Թեւակոխելով 88-րդ հանգրւան...
    Թեւակոխելով 88-րդ հանգրւան...

    Այսօրւայ թիւով (22984) «Ալիք»-ը փակում է իրանական 1396 (2017-18) թւականի իր գործունէութիւնը, միաժամանակ բոլորելով հրատարակման 87-րդ տարին՝ 22 մարտ 2018 թ.: Ահա, եւս 16 համար, ու «Ալիք»-ը 23000-րդ անգամը լինելով՝ բախելու է իր ընթերցողի դուռը… ընթերցող, որի բարոյա-նիւթական աջակցութեան շնորհիւ էլ կանգուն է վաղեմիութեան առումով Իրան երկրի 2-րդ օրաթերթը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։