Հա

Օրակարգ

05/03/2018 - 14:20

Օրինաչափ սայթաքումներ…

Հայաստանի պետութեան ու պետականութեան հեղինակութեանն ու հանրային վարկանիշի բարձրացմանը սպասարկող իշխանական-կառավարական միաւորները, անկախութեան վերականգնումից 27 տարիների ընթացքում եթէ ոչ ռազմավարական միտումնաւոր, ապա՝ մարտավարական որոշում-քայլերում ՕՐԻՆԱՉԱՓՕՐԷՆ թոյլ են տւել սխալներ ու սայթաքումներ: 

Դ. Մ.

 

Հայաստանի պետութեան ու պետականութեան հեղինակութեանն ու հանրային վարկանիշի բարձրացմանը սպասարկող իշխանական-կառավարական միաւորները, անկախութեան վերականգնումից 27 տարիների ընթացքում եթէ ոչ ռազմավարական միտումնաւոր, ապա՝ մարտավարական որոշում-քայլերում ՕՐԻՆԱՉԱՓՕՐԷՆ թոյլ են տւել սխալներ ու սայթաքումներ: Օրինաչափօրէն, քանզի աշխարհի նոյնիսկ ամենաառաջադէմ ու ոչ նորանկախ-կայացած պետական ներկայացուցչութիւնները՝ կառավարութիւն-իշխանութիւններն իսկ զերծ չեն նման սայթաքումներից: Այլապէս՝ ցանկացած երկրի քաղաքական-հասարակական կեանքում անիմաստ կը դառնար ԸՆԴԴԻՄՈՒԹԻՒՆ երեւոյթն ու հասկացութիւնը…:

Շւէյցարիայում ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւնները շուրջ 10 տարի անց, օրերս չեղարկւեցին ՀՀ նախագահի որոշում-վճիռով:

10 տարւայ հեռաւորութիւնից մինչ այս, ողջունելուն զուգահեռ հարկաւոր է արձանագրել, որ 2009-ի արձանագրութիւններին ընդդիմացողների կողմից (յաճախ էմոցիոնալ դրսեւորումներով) բարձրաձայնւած իշխանութիւնների մարտավարական-դիւանագիտական սայթաքումը այլեւս սրբագրւած-անցած էտապ է: Անցած, բայց ձեռքբերւած արժէքաւոր փորձառութիւն՝ նոյն դիւանագիտական ասպարէզում: Ահա եւ՝ այդ եւ միւս ասպարէզներում էլ քայլ առ քայլ (սայթաքումներով հանդերձ) պետականօրէն կայանալու, փորձառւելու անվիճելի օրինաչափութիւն:

Տւեալ դէպքում, դասն ու փորձառութիւնը լոկ Հայաստանին ու նրան ներկայացնող իշխանութիւններին վերագրելը, արդար չէր լինի: Հարկաւոր է, որպէսզի Սփիւռքն եւս, ու առհասարակ ներքին թէ՛ արտաքին ընդդիմութիւնն, մարտավարական սխալների յաղթահարումից յետոյ, փորձառւի ու կայանայ նրանով, որ ապագայի հաշւին, թէկուզ արդար, բայց դժգոհանքները զերծ մնան այնպիսի էմոցիոնալ դրսեւորումներից, որոնք այսպէս թէ՛ այնպէս գերնպատակային միասնականութեանը կը վնասեն:

Միասնականութիւն, որ երաշխաւորելու է դեռ գալիքում Հայաստանին ու հայութեանը անխուսափելիօրէն սպառնացող արտաքին մարտահրաւէրների դիմագրաւումը...:

Յարակից լուրեր

  • «Ալիք» օրաթերթի խմբագիրը ազգային առաջնորդարանում
    «Ալիք» օրաթերթի խմբագիրը ազգային առաջնորդարանում

    Երկուշաբթի, 11 մարտ, 2019-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Ալիք» օրաթերթի խմբագիր՝ պրն. Դերենիկ Մելիքեանին:

  • Վարշաւայից՝ Սոչի, Իրանի դիւանագիտական յաղթարշաւը...
    Վարշաւայից՝ Սոչի, Իրանի դիւանագիտական յաղթարշաւը...

    Անցնող ու ընթացիկ շաբաթւայ քաղաքական իրադարձութիւնների յաջորդականութիւնը վկայում է տարածաշրջանում մէկ կողմից Թրամփեան վարչախմբի, իսկ միւս կողմից Թուրքիայի արտաքին դիւանագիտութեան կրկնակի ձախողման մասին, յատկապէս հակաիրան արշաւի համատեքստում:

  • Պետականութեան պահպանումը՝ գերխնդիր
    Պետականութեան պահպանումը՝ գերխնդիր

    Պատմական փաստ է, որ իրանական 2500-ամեայ պետականութեան թագաւորական վերջին դինաստիայի՝ Փահլեւիների իշխանակալութիւնը տապալւեց նախորդ դարի՝ 1979 թ. փետրւարեան համակարգային-համաժողովրդական յեղափոխութեամբ:

  • Հայութեան անշեղ սեւեռակէտը...
    Հայութեան անշեղ սեւեռակէտը...

    Անցնող տասնօրեակում հայկական (եւ ոչ միայն) ազգային, պետական-դիւանագիտական, քաղաքական, մամլոյ եւ առհասարակ հասարակական լայն շրջանակների ուշադրութեան կիզակէտում էր յայտնւել Արցախեան հարցի կարգաւորման շուրջ հաւանական զարգացումները…

  • Իրան-Հայաստան «ճանապարհային նոր քարտէզի» ուրւագիծ…
    Իրան-Հայաստան «ճանապարհային նոր քարտէզի» ուրւագիծ…

    ՀՀ վարչապետը յունւարի վերջին, Գերմանիա պաշտօնական այցի ընթացքում Քեօլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը յայտարարել է մէկ ամիս անց՝ փետրւարի 27-ին Իրան պաշտօնական այց կատարելու մասին, իսկ դա ինքնին ուշագրաւ է եւ կարեւորութիւն է հաղորդում Հայաստանի վարչապետի իրանական այցին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։