Հա

Օրակարգ

07/03/2018

Կառչելով մեր ընթերցողների հաւատարմութեանը...

Աւելորդ կը լինի նշել, որ ժամանակի շնչով են պայմանաւորւած ամենամեայ թանկացումներն ու գնաճը: Երեւոյթ, ինչի մասին տարեմուտի շեմին խօսելը, ցաւօք, կարծես աւանդոյթ է դարձել, յատկապէս, իրանական տպագիր մամուլի համար:

Նոյն առիթով օրաթերթիս տնօրէնը տեղեկացրեց, որ Մշակոյթի նախարարութեան համապատասխան ատեանի համաձայն՝ փետրւարի առաջին կէսից սկսած արդէն իսկ դադարեցւել են թերթիս բաժանորդներին յատկացւած սուբսիդային ծրագրերը: 

ՀԱՏԻՍ

 

Աւելորդ կը լինի նշել, որ ժամանակի շնչով են պայմանաւորւած ամենամեայ թանկացումներն ու գնաճը: Երեւոյթ, ինչի մասին տարեմուտի շեմին խօսելը, ցաւօք, կարծես աւանդոյթ է դարձել, յատկապէս, իրանական տպագիր մամուլի համար:

Նոյն առիթով օրաթերթիս տնօրէնը տեղեկացրեց, որ Մշակոյթի նախարարութեան համապատասխան ատեանի համաձայն՝ փետրւարի առաջին կէսից սկսած արդէն իսկ դադարեցւել են թերթիս բաժանորդներին յատկացւած սուբսիդային ծրագրերը: Սա խօսում է այն մասին, որ մեր բաժանորդներին առաքւած թերթի գինը նոյնպէս պայմանաւորւած է լինելու միեւնոյն որոշումից: Այս մասին քիչ աւելի ուշ, սակայն փաստերը խօսում են նոյն յայտարարութեանը յաջորդած խնդիրների մասին: Տպագիր մամուլի երեւելիներից՝ «Վաղայէ էթեֆաղիէ»-ն, ինչպէս նաեւ «Ասեմանէ աբի» օրաթերթերը հրապարակաւ յայտարարել են տպագիր տարբերակի աշխատանքը ժամանակաւորապէս դադարեցնելու մասին միաժամանակ աշխատանքից զրկւած տեսնելով խմբագրակազմի ստւար հատւածին:

Արձանագրենք նաեւ, որ նոյն կրնկի վրայ օրօրւող դռան օրինակով, սա եւս ազդւած է համապատասխան ատեանների կողմից գործին յատկացւած բիւջէն կտրելու յայտարարութիւնից:

Սա այն դէպքում, երբ «բաժանորդների սուբսիդաւորման» ծրագրի չեղարկմանը զուգահեռ շուկայում թուղթը ապրելով գնաճ, արձանագրել է 100-տոկոսանոց թանկացում, ինչը անկասկած անդրադառնալու է նաեւ թերթի գնի վրայ:

Տեղեկատւութեան տեխնոլոգիաների հասանելիութեան ժամանակաշրջանում պետական ատեանների կողմից նման դրսեւորումներն ու մօտեցումները ոչ միայն անդրադառնում է մամուլի ողջ ընտանիքի վրայ, այլեւ կարող է հարւածի տակ վերցնել ընթերցողին, զրկելով արժանահաւատ եւ պատասխանատու լրահոսի դաշտից:     

Այնուամենայնիւ «Ալիք»-ը բարձր գնահատելով իր ընթերցողների ցուցաբերած հաւատարմութիւնը, ինչպէս նաեւ որպէս իրանական մամուլի պատմութեան տաքն ու պաղը մաշկի վրայ ճաշակած ամենացենզաւորներից մէկը, վստահ է, որ ընթերցողների հետ միասին յաղթահարելու է եւս այս մէկը:

Նոյն առիթով դիմումներ կան յղւած համապատասխան ատեաններին, որոնց հետքերով գնալն ու ընթերցողին այդ մասին իրազեկ պահելը համարում ենք մեր առաքելութիւնը:

Այս մասին մեր յաջորդ հրապարակումներում:

Յարակից լուրեր

  • «Ալիք» հեռախօսողներին ունկնդիր...
    «Ալիք» հեռախօսողներին ունկնդիր...

    Սիրելի ընթերցող.-

    Վերջին օրերին խիստ աշխոյժ էր խմբագրութեանս «Հեռախօս «Ալիք»-ին» բաժինը, համարեա վերածւելով «Թէժ գծի», որի ուղղութիւնն տանում էր դէպի Բահար քաղաքամաս եւ այնտեղ գտնւող «Ռոստոմ» դպրոցի ապագայ կարգավիճակի որպիսութեանը:

  • «Ալիք» օրաթերթի տնօրէն. «Թերթի գնի թանկացման դէմն առնելը անհնար է դարձել»
    «Ալիք» օրաթերթի տնօրէն. «Թերթի գնի թանկացման դէմն առնելը անհնար է դարձել»

    Խօսքը ոչ-աւել, ոչ-պակաս թերթի ապրած գնաճի մասին է: Ֆարւարդին ամսւայ մեկնարկով «Ալիք»-ն իր ընթերցողին է գտնում արդէն իսկ սահմանւած նոր գնով՝ 1500 թումանով նախկին՝ 1000-ի փոխարէն:

    Երկրում առկայ տնտեսական ճգնաժամի ստւերում, յատկապէս, երբ համապատասխան օրգանները հրապարակաւ յայտարարել են, որ այլեւս դադարեցւած է «տպագիր մամուլը սուբսիդաւորող ծրագրի» իրականացումը, թերթ հրապարակելը ոչ այլ բան է քան «ճիշտ սխալ»:

  • Թեւակոխելով 88-րդ հանգրւան...
    Թեւակոխելով 88-րդ հանգրւան...

    Այսօրւայ թիւով (22984) «Ալիք»-ը փակում է իրանական 1396 (2017-18) թւականի իր գործունէութիւնը, միաժամանակ բոլորելով հրատարակման 87-րդ տարին՝ 22 մարտ 2018 թ.: Ահա, եւս 16 համար, ու «Ալիք»-ը 23000-րդ անգամը լինելով՝ բախելու է իր ընթերցողի դուռը… ընթերցող, որի բարոյա-նիւթական աջակցութեան շնորհիւ էլ կանգուն է վաղեմիութեան առումով Իրան երկրի 2-րդ օրաթերթը:

  • Թեհրանի քաղաքապետարանի 7-րդ շրջանի քաղաքապետը՝ «Ալիք»-ում
    Թեհրանի քաղաքապետարանի 7-րդ շրջանի քաղաքապետը՝ «Ալիք»-ում

    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների նախաշեմին երէկ, դեկտեմբերի 26-ի կէսօրին, «Ալիք» օրաթերթը իր յարկի տակ հիւրընկալեց Թեհրանի քաղաքապետարանի 7-րդ շրջանի քաղաքապետ դոկտ. Սոմայէ Հաջաւիին, եւ նրան ուղեկցող պատւիրակներին՝ հասարակական եւ մշակութային հարցերով տեղակալ Մոհամմադ Ռեզա Ղոլամիին, հանրութեան հետ կապի եւ այլ բաժինների պատասխանատուներին:

  • «Ակունք» պարային համոյթի ելոյթը նւիրւած «Ալիք» օրաթերթի 85-ամեակին
    «Ակունք» պարային համոյթի ելոյթը նւիրւած «Ալիք» օրաթերթի 85-ամեակին

    Ալիք» օրաթերթի 85-ամեակը իրանահայ համայնքում դարձաւ այն խթանիչ ուժը, գործող միութիւնների եւ արւեստով զբաղւող խմբերի, որոնք անցեալ մէկ տարւայ ընթացքում բազմաթիւ ծրագրեր նւիրեցին «Ալիք»-ին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։