×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
12/03/2018

«Ալիք»-ը ձեռք է բերել նոր օֆսեթ մամլիչ մեքենայ

Սպասողական երկար-բարակ վիճակը չի փոխւում տհաճութեան միայն այն ժամանակ, երբ գործի մեկնարկին հարկաւոր յամառութիւն ու կամք ես դրսեւորում:

Սպասողական երկար-բարակ վիճակը չի փոխւում տհաճութեան միայն այն ժամանակ, երբ գործի մեկնարկին հարկաւոր յամառութիւն ու կամք ես դրսեւորում:

Այսպիսով արդէն երկրորդ օրն է, ինչ «Ալիք»-ի առաջին յարկաբաժնից բացակայում է տաք ու սառն օրերին նրան չդաւաճանած մամլիչ մեքենան, ինչին փոխարինելու է եկել գնւած մասամբ արդիական, եւ հզօրութեամբ՝ անհամեմատ խօսուն նոր մամլիչ մեքենան, որով հնարաւոր է զարկ տալ տպարանային աշխատանքների, առանց յոյսը դնելու ոլորտի համար պատասխանատու ատեանների խոստումների վրայ:

Օրաթերթիս տնօրինութեան կապւած տնտեսական բարդ շրջանում նման ռիսկային որոշմանը գնալուն պայմանաւորւած է օրաթերթիս արտադրած տեսքի ստանդարտացման եւ օրւայ ընդունւած չափանիշերին համապատասխանեցնելու հետ:

Մամլիչի գնումը կատարւել է երեք փուլում: Նախ փոխանակւել են մեքենաները, երկրորդ՝ վճարւելու է մեքենաների փոխարժէքին համապատասխան տարբերութեան մի մասը՝ կանխիկ: Եւ վերջապէս երրորդ՝ հերթավճարներով շարժւել պարտքը մարելու ուղղութեամբ: Դժւար է լինելու բոլորիս համար, սակայն համոզւած ենք, որ ճիշտ ուղու վրայ է սայլը:

Սա կարող է խօսել նաեւ այն մասին, որ նիւթեղէն որակի բարձրացումով հնարաւոր է ապահովել հրապարակւած նիւթերի որակի բարձրացմանը:

Երկու երնէկ մէկ տեղում, որին գնալու որոշումը առաւել քան երբեւէ տրամաբանական է հնչում:

Իսկ ընդամենը մէկ շաբաթ առաջ էր, երբ նոյն սիւնակով խօսքը գնաց օրաթերթիս բնականոն աշխատանքներն ու ռիթմը ապահովելուն անհրաժեշտ պետական հայեացքների ու անկատար թողնւած պարտաւորութիւնների մասին: Սա այն դէպքում, երբ թերթիս տնօրինութիւնը յոյսը թղթէ շերեփների վրայ չդնելով անցաւ գործի «Ալիք»-ի տպարանում առանցքային վերանորոգումների գնալով:

Յարակից լուրեր