Հա

Օրակարգ

15/04/2018 - 14:50

Սա հէնց այն թուրքիան է, որ…

Խաղաղ բնակչութեանը կոտորելուց ու բռնագաղթից յետոյ Աֆրինը զաւթող Թուրքիան պաշտօնապէս իր գոհունակութիւնն է յայտնել Սիրիայի հրթիռակոծումների վերաբերեալ: 

Դ. Մ.

 

Խաղաղ բնակչութեանը կոտորելուց ու բռնագաղթից յետոյ Աֆրինը զաւթող Թուրքիան պաշտօնապէս իր գոհունակութիւնն է յայտնել Սիրիայի հրթիռակոծումների վերաբերեալ: Զարմանալ պէտք չէ, քանզի.-

Դեռ մինչայդ Էրդողանը ծամածռում էր Ռուսաստանին եւ Իրանին, թէ՛ Աֆրինից նահանջելու, եւ թէ՛ առհասարակ Սիրիայի հողային ամբողջականութեան պահպանման առթիւ վերջինների պահանջների գծով, յոխորտալով, որ «.…Մենք գիտենք թէ երբ եւ ում պիտի յանձնենք Աֆրինը…»:

Սա հէնց այն Թուրքիան է, որտեղ 2016-ի բեմականացւած յեղաշրջման ողջ գիշերը «անքուն ու մտահոգ» էր պահել արտգործնախարար Զարիֆին…

Սա հէնց այն Թուրքիան է, որ Էրդողանի ու Չաւուշօղլուի բնութագրումով՝ «Իրանը Սիրիայում, Իրաքում ու Լիբանանում նպատակադրել է շիիզմի տարածումը…»:

Եւ սա հէնց այն Թուրքիան է, որն ընդամենը օրեր առաջ Անկարայում Պուտինին ու Ռոհանիին հիւրընկալելով՝ Սիրիայի տագնապի բարւոք լուծման համար «իր եղբայրների» ձեռքն էր սեղմում…

Յիշե՞նք ռուսական Սու 24-ի կործանման ու ռուս դեսպանին ԴԱԷՇ-աբարոյ ահաբեկման գրեթէ միաժամանակեայ «Եղբայրակցութիւնը»…:

«Քաղաքական բարոյականութեան» ու համապատասխան շահերի յարափոփոխ օրինաչափութիւնները մէկ կողմ, բայց դիւանագիտական այսպէս ասած՝ միամտութիւնն, այն էլ Թուրքիայի նման մեղմ ասած՝ լարախաղացի հաշւին, արդէն Իրանի քաղաքական-դիւանագիտական արժանապատւութիւնն ու հեղինակութիւնն է խոցելի դարձնում եւ որ դա ոչ մի տնտեսա-առեւտրային շահով արդարացնել հնարաւոր չէ…:

Թո՛ղ յարգարժան արտգործնախարարը մտահոգւի այն օրւայ ու գիշերւայ հաւանական անքնութեան համար, երբ քաղաքական-դիւանագիտական անսկզբունքայնութեամբ յայտնի նոյն այդ Թուրքիան իր «փրկարար» զօրամիաւորումներով կը փորձի ներխուժել սահմանակից Նախիջեւան…:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։