Հա

Օրակարգ

26/04/2018 - 13:10

Այո՝ ժողովրդային շարժմանը, ոչ՝ անարխիային…

Հայաստանի Հանրապետութիւնում քաղաքացիական ինքնաբուխ շարժումը, յատկապէս երբ դա երիտասարդական աւիւնով՝ ժողովրդային արդար պահանջատիրութեան կերպարանք է կրում, ինքնըստինքեան առաջընթաց է՝ հասարակա-քաղաքական կեանքում: Սակայն, նոյն առաջընթացը պահպանելու երաշխիքը կայանում է նրանում, որ նշեալ ժողովրդային պահանջատիրութիւնը նաեւ առաջանցիկ ձեւաւորում ու կերպարանք ստանայ բացառապէս սահմանադրականութեան եւ օրէնքների շրջանակներում:

Դ. Մ.

 

Հայաստանի Հանրապետութիւնում քաղաքացիական ինքնաբուխ շարժումը, յատկապէս երբ դա երիտասարդական աւիւնով՝ ժողովրդային արդար պահանջատիրութեան կերպարանք է կրում, ինքնըստինքեան առաջընթաց է՝ հասարակա-քաղաքական կեանքում: Սակայն, նոյն առաջընթացը պահպանելու երաշխիքը կայանում է նրանում, որ նշեալ ժողովրդային պահանջատիրութիւնը նաեւ առաջանցիկ ձեւաւորում ու կերպարանք ստանայ բացառապէս սահմանադրականութեան եւ օրէնքների շրջանակներում:

Այլապէս նոյն քաղաքացիական, ինքնաբուխ, ժողովրդային շարժումը լաւագոյն դէպքում կը վերածւի ինքնանպատակ, եթէ կարելի լինի այսպէս ասել՝ անարխիական քաոսի, որն էլ բերելու է ներքին թէ՛ արտաքին ամէն կարգի չարաշահումների…

Նման ճգնաժամային իրավիճակի չմատնւելու նպատակով արդէն իսկ հայաստանեան պետական կառոյցները, ներառեալ քաղաքական ողջամիտ շրջանակները, դրական հանգուցալուծմանը միտող քայլեր են ձեռնարկում:

Նախագահ Արմէն Սարգսեանը, պաշտօնակատար փոխվարչապետ Կարէն Կարապետեանը, քաղաքական կուսակցութիւն-խմբակցութինները յանձինս՝ ՀՅԴ-ի եւ «Բարգաւաճ Հայաստան»-ի ու նոյնինքն շարժման առաջնորդ համարւող, Ազգային ժողովի «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Նիկոլ Փաշինեանը փորձում են նոյն այդ ճգնաժամից ու քաոսային վիճակից խուսափելու եւ օրէնքի իշխանութիւնը վերականգնելու բանակցային, միջնորդական եւ երկխօսութիւնների ինտենսիւ գործընթաց:

Գործընթաց, որն, ինչ խօսք՝ լինելու է դժւարին, բայցեւ կամային արտայայտութեան, հանդուրժողականութեան եւ փոխըմբռնման պայմաններում՝ յաղթահարելի:

Բարեբախտաբար, միջամուխ բոլոր կողմերի մօտ առկայ է գէթ առանցքային մի խնդրում համախոհութիւն, եւ դա կառավարման առողջ համակարգի վերականգնման նպատակով՝ խորհրդարանական արտահերթ ընտրութիւնների նախապատրաստմանը միտող յայտարարութիւններն են. իսկ տւեալ դէպքում սահմանադրական օրէնքները օժտւած են այդ կարգի բարեփոխումների տանող համապատասխան դրոյթներով:

Եւ կարեւորը՝ համաշխարհային հանրային կարծիքը՝ ԱՄՆ, Եւրոպա, Ռուսաստան պաշտօնական յայտարարութիւններով յստակօրէն ընդգծել են ՀՀ-ում քաղաքական գործընթացների խաղաղ, երկխօսութեան արդիւնքում եւ երկրի սահմանադրական օրէնքների շրջանակում հանգուցալուծւելու կարեւորութիւնը:

Յարակից լուրեր

  • Մեկնարկել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնները
    Մեկնարկել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնները

    Հայաստանում, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները:

  • «Հայոց աշխարհ». «Ինչի՞ մասին է վկայում շոուի եզրափակիչ ակտը»
    «Հայոց աշխարհ». «Ինչի՞ մասին է վկայում շոուի եզրափակիչ ակտը»

    «Հայոց աշխարհ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Ինչպէս է կայացւել երկրորդ նախագահին փակի տակ առնելու որոշումը։ Սա այն դէպքն է, երբ մեկնաբանութիւններն իսկապէս աւելորդ են։   

  • «Առաւօտ». «Սիրելի հայրենակիցներ, աւարտւեց ընտրարշաւը, մենք ներողութիւն ենք խնդրում իրարից եւ ձեզանից»
    «Առաւօտ». «Սիրելի հայրենակիցներ, աւարտւեց ընտրարշաւը, մենք ներողութիւն ենք խնդրում իրարից եւ ձեզանից»

    «Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Աբրահամեանն թերթի այսօրւայ համարի խմբագրականում գրում է. «Մեր թւային դարում ընտրութիւններից առաջ յայտարարւող «լռութեան օրը», իհարկէ, հնացած երեւոյթ է, եւ օրէնքի այդ պահանջն իր բուն նպատակին չի ծառայում: Այսինքն՝ «համացանցում նստած» մարդիկ չեն պատրաստւում ինքնամփոփւել, կենտրոնանալ եւ մտքերը կարգի բերել՝ որոշելու համար, թէ ում են պատրաստւում ընտրել: Տեղեկատւական աղմուկը ինչպէս «բզզում է» բոլորիս ականջներում, այնպէս էլ այսօր շարունակում է իր «բզզոցը», եւ անիմաստ է խոչընդոտել քարոզչութեանն ու հակաքարոզչութեանը:

  • Որպէսզի քանդուի մենաշնորհային համակարգը
    Որպէսզի քանդուի մենաշնորհային համակարգը

    Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւնները կը հանդիսանան այն մարտահրաւէրը, որու ընդմէջէն Հայաստանի քաղաքացին պիտի վճռորոշէ իր թէ՛ սեփական եւ թէ հաւաքական կեանքի ուղղութիւնը։

  • Այսօր Հայաստանում լռութեան օր է
    Այսօր Հայաստանում լռութեան օր է

     Այսօր՝ դեկտեմբերի 8-ին Հայաստանում նախընտրական քարոզարշաւի վերջին օրն է` «լռութեան օրը»: Քարոզարշաւին մասնակցող քաղաքական ուժերին արգելւած է քարոզչութիւն իրականացնել:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։