Print this page
Կիրակի, 20 Մայիսի 2018 14:30

Սպասենք՝ յոյսով…

ՀՀ վարչապետի կողմից առաջադրւած ու նորանշանակ նախարարների գործունէութիւնից (օրինաչափօրէն՝ առաջին 100-օրեակում) է կախւած լինելու նման առաջադրումների տրամաբանութիւնը: Մինչ այդ, սակայն, ողջունելին դա նախարարական կազմում երիտասարդ ուժերի ներգրաւման վարչապետ Փաշինեանի համարձակութիւնն է, որն ինքնըստինքեան ապագայի հաշւին յոյսի նշոյլներ է արթնացնում:

Դ. Մ.

Մեզ համար, սակայն, անմիջականօրէն զգայուն հետաքրքրութիւնների տեղիք է տալիս ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը, որն օժտւել է ամենաերիտասարդ՝ 28-ամեայ նախարարով…

Անկախ նորանշանակ նախարարի մասնագիտական ունակութիւններից, որոնք այսպէս թէ այնպէս ներդնելու է իր պաշտօնավարող ոլորտում, փաստը մնում է այն, որ դժւարագոյն հանգամանքների դէմ-յանդիման է կանգնելու ցանկացած նախարար, անկախ տարիքից, եթէ Սփիւռքի բազմոլորտ, բարդ, համընդգրկուն իրականութիւններին վերաբերւի լոկ վարչական նկատառումներից ելնելով կամ Սփիւռքը դիտարկի լոկ որպէս Հայրենադարձութեան մի սուբիեկտի, ինչպէս որ նոր նախարարն է յայտարարել իր առաջին հարցազրոյցներից մէկում…:

Հայրենադարձութեանը զուգահեռ՝ Սփիւռքն օժտւած է այլ ռազմավարական նշանակութեան ներուժ թէ ներգործօն կարողականութիւններով՝ քաղաքականից մինչեւ գիտական ու տնտեսականից մինչեւ քանակական այլեւայլ ռեսուրսներ, աշխարհագրական խայտաբղէտ պայմաններում, որոնք էլ անհրաժեշտաբար պէտք է նախ համահայկական հարթակների ու պատւանդանների վրայ ամրանալով՝ հունաւորւեն նախարարութեան միջոցով Հայրենիքի բարօրութեանն ու Հայաստանի պետականութեան կայացման-հզօրացմանը…:

Ա՛յդ յոյսով է, որ սպասում ենք Նոր Հայաստանի նորակազմ կառավարութեան ու յատկապէս Սփիւռքի ծանրակշիռ նախարարութիւնը գլխաւորող նոր նախարարի յաջողութիւններին…

Related items

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ