Հա

Օրակարգ

24/05/2018 - 14:00

«Ալիք» հեռախօսողներին ունկնդիր...

Սիրելի ընթերցող.-

Վերջին օրերին խիստ աշխոյժ էր խմբագրութեանս «Հեռախօս «Ալիք»-ին» բաժինը, համարեա վերածւելով «Թէժ գծի», որի ուղղութիւնն տանում էր դէպի Բահար քաղաքամաս եւ այնտեղ գտնւող «Ռոստոմ» դպրոցի ապագայ կարգավիճակի որպիսութեանը:

Դ. Մ.

 

Սիրելի ընթերցող.-

Վերջին օրերին խիստ աշխոյժ էր խմբագրութեանս «Հեռախօս «Ալիք»-ին» բաժինը, համարեա վերածւելով «Թէժ գծի», որի ուղղութիւնն տանում էր դէպի Բահար քաղաքամաս եւ այնտեղ գտնւող «Ռոստոմ» դպրոցի ապագայ կարգավիճակի որպիսութեանը:

Անշուշտ, հեռախօսողները մտահոգ էին, դժգոհ եւ չբաւարարւած՝ ազգային իշխանութեան, տւեալ դէպքում՝ Պատմագաւորական ժողովի ս. թ. մայիսի 16-ի նիստում կայացրած որոշումից՝ «Ռոստոմ» տղ. տարր. դպրոցի գործունէութիւնը դադարեցնելու կապակցութեամբ:

Նշեալ դժգոհանքները, սակայն, իրենց արտացոլումն ունեցան ազգային առաջնորդարանի դահլիճում ս. թ. մայիսի 21-ին, երբ դպրոցի ծնողները իրենց բողոքն ու պահանջը դրսեւորեցին դէմ առ դէմ՝ ՊԺ-ի եւ Թեմական խորհրդի առաջին ատենապետների հետ անմիջական հանդիպմանը: Յաջորդիւ, սակայն, պարզւեց, որ ազգային իշխանութեան պատասխանատու առաջին դէմքերի բացատրութիւն-հիմնաւորումները դարձեալ չեն բաւարարել ծնողներին, որոնք էլ յաջորդ օրը դպրոցի շրջափակում հաւաքւելով՝ վերստին ի ցոյց դրեցին իրենց պահանջը՝ բեկանելու ազգ. իշխանութեան կայացրած որոշումը…

Ի հետեւանս սրա, Պատգամաւորական ժողովի դիւանը կեանքի է կոչել մի յանձնախումբ, միջամուխ բոլոր կողմերի ներկայացուցչական կազմով, որն այսօր իսկ ազգ. առաջնորդարանում գումարած նիստում փորձելու էր առաջացած հարցերի բարեյաջող հանգուցալուծմանը տանող միջոցներ որոնել ու համապատասխան քայլեր կիրառել…:

Մինչ այդ, սակայն, ողջունելի են դժգոհանքներին ու բողոքներին ընթացք տալու ժողովրդաընտիր պատասխանատուների մօտեցումները, որոնք ինչքան յաճախակի լինեն, այնքանով փոխհասկացութեան մթնոլորտը տիրական է լինելու երկուստեք՝ միեւնոյն ժողովրդի եւ պատասխանատուների միջեւ…:

Իսկ մեզ, որպէս լրատւամիջոց, մնում է տւեալ փոխհասկացութեան ձեւաւորման ուղղութեամբ յանձնառու եւ անաչառ տեղեկատւութիւնը մատչելի դարձնել գիտակից ընթերցողներին, որոնց մշտապէս պարտական ենք…:

Յարակից լուրեր

  • «Ալիք» օրաթերթի խմբագիրը ազգային առաջնորդարանում
    «Ալիք» օրաթերթի խմբագիրը ազգային առաջնորդարանում

    Երկուշաբթի, 11 մարտ, 2019-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Ալիք» օրաթերթի խմբագիր՝ պրն. Դերենիկ Մելիքեանին:

  • Վարշաւայից՝ Սոչի, Իրանի դիւանագիտական յաղթարշաւը...
    Վարշաւայից՝ Սոչի, Իրանի դիւանագիտական յաղթարշաւը...

    Անցնող ու ընթացիկ շաբաթւայ քաղաքական իրադարձութիւնների յաջորդականութիւնը վկայում է տարածաշրջանում մէկ կողմից Թրամփեան վարչախմբի, իսկ միւս կողմից Թուրքիայի արտաքին դիւանագիտութեան կրկնակի ձախողման մասին, յատկապէս հակաիրան արշաւի համատեքստում:

  • Պետականութեան պահպանումը՝ գերխնդիր
    Պետականութեան պահպանումը՝ գերխնդիր

    Պատմական փաստ է, որ իրանական 2500-ամեայ պետականութեան թագաւորական վերջին դինաստիայի՝ Փահլեւիների իշխանակալութիւնը տապալւեց նախորդ դարի՝ 1979 թ. փետրւարեան համակարգային-համաժողովրդական յեղափոխութեամբ:

  • Հայութեան անշեղ սեւեռակէտը...
    Հայութեան անշեղ սեւեռակէտը...

    Անցնող տասնօրեակում հայկական (եւ ոչ միայն) ազգային, պետական-դիւանագիտական, քաղաքական, մամլոյ եւ առհասարակ հասարակական լայն շրջանակների ուշադրութեան կիզակէտում էր յայտնւել Արցախեան հարցի կարգաւորման շուրջ հաւանական զարգացումները…

  • Իրան-Հայաստան «ճանապարհային նոր քարտէզի» ուրւագիծ…
    Իրան-Հայաստան «ճանապարհային նոր քարտէզի» ուրւագիծ…

    ՀՀ վարչապետը յունւարի վերջին, Գերմանիա պաշտօնական այցի ընթացքում Քեօլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը յայտարարել է մէկ ամիս անց՝ փետրւարի 27-ին Իրան պաշտօնական այց կատարելու մասին, իսկ դա ինքնին ուշագրաւ է եւ կարեւորութիւն է հաղորդում Հայաստանի վարչապետի իրանական այցին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։