Print this page
29/08/2018

Կէսդարեայ ժառանգութիւնը…

1964 թ. հոկտ. 8-ի «Ալիք»-ի էջերում կարդում ենք, որ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ «Հ.Մ.Ա.Կ.-ի Համահայկական մրցութիւններ»-ի առաջին շրջանը կայացել է նոյն 1964 թ. հոկտ. 8-25-ին: Մրցութիւններն տեղի են ունեցել Թեհրանի «Ամջադիէ» մարզաւանում (վազք), իսկ մնացեալ խաղերն ընթացել են «Արարատ»-ի մարզակումբում՝ բասկետբոլ, վալիբոլ, բռնցքամարտ, պինգ-պոնգ, մարմնամարզութիւն (ժիմնաստիկա) մարզաճիւղերում:

Դ. Մ.

Մինչ առաջին շրջանի խաղերի մեկնարկը, Մարզական միութիւնը մի քանի շաբաթ տեղեկատւութեամբ ու յայտարարութիւններով թեհրանահայ մարզիկներին կոչ է ուղղել՝ խաղերին մասնակցելու համար, եւ այդ հրաւէրին արձագանգել են ժամանակի թեհրանահայ 4 միութիւններ՝ «Շահազիզ»-ը, «Սիս»-ը, Հ. Մ. Դ. Ընթացաւարտիցը, «Հախնազարեան» դպրոցին կից միութիւնն եւ «Արարատ»-ի սկաուտականի մասնաճիւղը, որոնք ընդհանուր՝ 300 մարզիկներով մեկնարկն են տւել Համահայկական պատկառելի ու արդէն 50-ամեայ խաղերին…

* * *

Այսօր, սակայն, 50-րդ անգամը լինելով մեկնարկելու են հինաւուրց իրանահայ համայնքի համար մարզա-մշակութային աւանդոյթների արժէք կրող Համահայկական խաղերը, որոնք էլ որպէս կէսդարեայ ժառանգութիւն նւիրւել են մեր համազգային ու համահայկական համընդհանուր իղձերի կենսագործման գերարժէքը հանդիսացող՝ Հայաստանի Անկախ Հանրապետութեան 100-րդ տարեդարձին…:

Այս մտասեւեռումով, ահա 50-րդ Համահայկական խաղերին մաղթում ենք բարի երթ, ամրաքայլ ընթացք ու յաղթական աւարտ, ի խնդիր մեր հինաւուրց համայնքի առաւել կենսունակութեան ու յուսալի առաջընթացի:

Յարակից լուրեր