Հա

Օրակարգ

11/09/2018 - 14:30

Համաիրանեան տնտեսական տագնապը եւ իրանահայ համայնքը…

Իրանահայ եռեակ թեմերը, ինչպէսեւ հայկական կրօնական յարանւանութիւնները, որպէս համայնքի ղեկավար ներկայացուցչութիւններ, գրեթէ միաժամանակեայ կեցւածքով դատապարտանքի կոչերով ու յայտարարութիւններով հանդէս եկան, ի տես ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հակաիրան տնտեսական պատժամիջոցների. պատժամիջոցներ, որոնք աւելի շեշտակի ծաւալ են կրելու՝ առաջիկայ նոյեմբերին՝ 2-րդ փուլի նոր սանկցիաների կիրառմամբ:

(Մաս 2)

Դ. Մ.

 

Իրանահայ եռեակ թեմերը, ինչպէսեւ հայկական կրօնական յարանւանութիւնները, որպէս համայնքի ղեկավար ներկայացուցչութիւններ, գրեթէ միաժամանակեայ կեցւածքով դատապարտանքի կոչերով ու յայտարարութիւններով հանդէս եկան, ի տես ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հակաիրան տնտեսական պատժամիջոցների. պատժամիջոցներ, որոնք աւելի շեշտակի ծաւալ են կրելու՝ առաջիկայ նոյեմբերին՝ 2-րդ փուլի նոր սանկցիաների կիրառմամբ: Ինչպէս երբեւէ, այս անգամ էլ, իրանահայը իր քաղաքացիական-հայրենասիրական անխախտ համոզումները ցուցադրեց անվարան, յատկապէս երբ դա առնչւում էր համընդհանուր՝ երկրի ազգային թէ՛ ժողովրդական շահերի անվտանգութեանը:

Համընդհանուրից բացի, ինչպէս մեր նախորդ համարում էինք շեշտադրել, կան զուտ համայնքային առանձնայատուկ շահերի ու դրանք խոցելի դարձնող ներուժ թէ՛ ներգործօն երեւոյթները (ինչու ոչ՝ սպառնալիքները) դիմագրաւելու եւ նւազագոյնի իջեցնելու պարտաւորութիւն, որի համեմատ էլ համայնքիս ինչպէս ղեկավար, այնպէս էլ էլիտար-մասնագէտ խաւերն ու շերտերը հարկադրաբար պէտք է, որ զգօնութեամբ վերաբերւեն:

Եւ որպէս նախաքայլ՝ առաջադրել էինք՝ ազգային իշխանութիւն (օրէնսդիր թէ՛ գործադիր)- հասարակայնութիւն կանոնաւոր ու խորքային ուսումնասիրութեան-քննարկման տարբերակներով համայնքիս մասնագէտ ու մտահոգ անհատ-միաւորների ներգրաւումը՝ տւեալ քննարկումներին…

Այժմ, անհրաժեշտաբար ու առաջնահերթօրէն կարելի է որպէս առաջին հաւաքական քննարկման ձեւ ու բովանդակութիւն, հրաւիրել համայնքումս յայտնի ինչպէսեւ՝ անյայտ տնտեսա-գործարարային խաւի ներկայացուցիչներին, որոնք ազգային մարմիններում տւեալ բնագաւառում աշխատող պատասխանատուների հետ կուսումնասիրեն հետեւեալները.-

ա - Ազգային իշխանութեանց ու առհասարակ համայնքի տնտեսական կարողութիւնները, իրավիճակը եւ գործառոյթները,

բ- Խնայողական հանգամանքների ու դրանք կիրառելու կարելիութիւնը,

գ- Երկար տարիներ չարչրկւած, բայց չգործնականացրած (այժմ, տնտեսական իրավիճակի հարկադրանքով) համայնքային մեր հիմնարկ-ձեռնարկութիւնները օպտիմալացնելու հնարաւորութիւնները…:

Ի վերջոյ մեր համայնքի տասնամեակներից ի վեր շարժական թէ՛ անշարժ գոյքերն ու ռեսուրսները պէտք է համապատասխանեցւի համայնքիս ժողովրդագրական ինչպէս քանակական, այնպէս էլ որակական մակարդակներին:

Կարծում ենք նման կարգի բովանդակութեամբ ու մասնակցային առաջին հանդիպում-քննարկման արդիւնքը օգտաւէտ է լինելու նրանով, որ հնարաւոր կը դառնայ էլ աւելի յստակեցնել քիչ թէ՛ շատ առկայ հայեցակարգային դրոյթները, որոնք աւաղ, ինչ-ինչ պատճառներով մնացել են թղթի վրայ ու չեն գործնականացւել…:

Յարակից լուրեր

  • Մովսիսեան. «Կարեւորւել է Իրան-Հայաստան յարաբերութիւնների գծով երկու երկրների ԶԼՄ-ների դերը»
    Մովսիսեան. «Կարեւորւել է Իրան-Հայաստան յարաբերութիւնների գծով երկու երկրների ԶԼՄ-ների դերը»

    Երէկ, յունիսի 19-ի երեկոյեան, «Ալիք» օրաթերթ այցելեցին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատւութեան կենտրոն ՊՈԱԿ-ի (Պետական ոչ-առեւտրային կազմակերպութիւնների) ղեկավար Յովհաննէս Մովսիսեանը եւ Երեւանի Պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի դասախօս Արմէն Իսրայէլեանը, գլխաւորութեամբ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանատան դիւանագիտական կազմի:

  • Թրամփի ժողովրդային «իմփիչմենտը»...
    Թրամփի ժողովրդային «իմփիչմենտը»...

    Օմանի ծովում երկու լցանաւերի պայթիւնները, ինչ խօսք, աշխատում են հակաիրան հռետորաբանութեան օգտին, որին լծւած են ինչպէս ԱՄՆ-ի թրամփեան վարչակազմը, նոյնպէսեւ՝ տարածաշրջանային ռազմական թէ՛ նաւթային խամաճիկները: Այս վերջինները նոյնիսկ պատերազմական իրավիճակների արդարացման կոչերով են շարունակում հանդէս գալ, յար եւ նման անցեալ ամիս Ս. Արաբիայում կայացած արաբական լիգայի հապճեպ ու անարդիւնաւէտ համաժողովի կոչերի...

  • Կրկնակի պարտաւորութիւն...
    Կրկնակի պարտաւորութիւն...

    Յարգելի ընթերցող, պատմութիւնը եւ առհասարակ պատմական նշանակալի իրադարձութիւնները գնահատւում-արժեւորւում են նրանով նաեւ, երբ դրանք սերտելու եւ առաւել եւս՝ դրանցից դասեր առնելու ունակ է տւեալ պատմութեան կրող ժողովուրդը, ազգն ու պետութիւնը...:

  • Ուրմիայի գոյամարտի վճռորոշ դերը՝ 1918 թ. Մայիսեան յաղթանակներում
    Ուրմիայի գոյամարտի վճռորոշ դերը՝ 1918 թ. Մայիսեան յաղթանակներում

    Թուրքական բանակը մինչ 1918 թ. Մայիսեան ջախջախիչ պարտութիւնները, արդէն բազմիցս ճաշակել էր հայի անկոտրում կամքի ու բազկի զօրութիւնը...

  • Դաշինքով, թէ առանց դաշինքի...
    Դաշինքով, թէ առանց դաշինքի...

    Հակաիրան «Եռեակ դաշինքը» ԱՄՆ-ի, Իսրայէլի եւ Ս. Արաբիայի համահեղինակութեամբ անթաքոյց՝ պատերազմական իրավիճակի հեռանկարներ է ուրւագծում, որն յղի է ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ միջազգային մակարդակով պայթիւնավտանգ հանգամանքներով…

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։