Հա

Օրակարգ

15/10/2018 - 14:40

Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

Դ. Մ.

 

Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

Զէյթուն, Սասուն եւ Կենտրոն թաղամասերում հանդիպումների ընթացքում թեմի օրէնսդիր եւ գործադիր մարմինների կողմից մասնակից ժողովրդին ըստ էութեան տրւեց ծաւալուն զեկոյց՝ տւեալ մարմինների թէ՛ նիւթական եւ թէ՛ բարոյական գործունէութեան մասին:

Բնականաբար, երեք լսարաններում էլ մասնակիցների կողմից հնչեցին հարցումներ, տեսակէտներ եւ առաջադրանքներ՝ սոյն մարմինների գործունէութեան ծիրում անկատար մնացած քայլերի ուղղութեամբ, որոնցից առանցքային երկու հիմնահարցերը վերաբերում էին՝

ա- Նիւթա-տնտեսական եւ բ- կրթական-դպրոցական բնագաւառներին:

Քանի որ ազգ. իշխանութիւն-ժողովուրդ եռեակ հանդիպումների կայացման դրդապատճառներից գլխաւորը՝ երկրի տնտեսական տագնապից բխած մտահոգութիւններն էին ու դրանց ազդեցութիւնը՝ համայնքի տարբեր ոլորտների իրավիճակին, ուստի որպէս գործնական առաջին քայլ, հարկաւոր է (տւեալ դէպքում Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ) կազմակերպել համայնքիս գործարար-տնտեսագէտ խաւի ներկայացուցիչների հանդիպում-հաւաք, որի արդիւնքում էլ ազգային իշխանութիւնները այդ բնագաւառում ստեղծւած դժւարութիւնները դիմագրաւելու բաւարար ու անհրաժեշտ ծրագրեր ու համապատասխան մեխանիզմներ են կարող մշակել:

Ապա՝ երկրորդ առանցքում՝ կրթական ոլորտում անհրաժեշտ է հետեւողական աշխատանքների կենտրոնացումը՝ հայ աշակերտների օտար դպրոցներ յաճախելու ենթահողերը չէզոքացնելու (ըստ թւարկած զեկոյցների, ներկայումս 400-500 աշակերտներ կան ոչ-հայկական դպրոցներում) եւ զուգահեռաբար հայկական դպրոցների ու կրթօջախների քանակական ու յատկապէս որակական մակարդակը բարձրացնելու նպատակային ծրագրաւորումը: Այս պարագայում եւս գործադիրը եւ իրեն ենթակայ Կրթական խորհուրդը համակարգւած ու հետեւողական լայն աշխատանքներ նախաձեռնելու եւ դրանք անյետաձգելիօրէն կենսագործելու իրողութեան առջեւ են կանգնած: Իսկ որպէս նախաքայլ, հնարաւոր է տւեալ ոլորտում միջամուխ բոլոր դերակատարների՝ Կրթական խորհուրդ, ծնողական խորհուրդ, ծնողներ, հայ տեսուչ- ուսուցիչների մասնակցութեամբ հանդիպում-քննարկումների նախաձեռնել եւ առգոյ խնդիրների փարատման նպատակով համախորհուրդ՝ լուծումներ առաջադրել:

Յարակից լուրեր

  • ԱԳ նախարարը ընդունել է ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտային
    ԱԳ նախարարը ընդունել է ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտային

    Այսօր սեպտեբերի 8-ին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ընդունել է ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտաին, ով այսօր առաւօտեան Իրան էր ժամանել:

  • Կայացել է Սալեհի-Ֆերուտա հանդիպումը
    Կայացել է Սալեհի-Ֆերուտա հանդիպումը

    Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավար դոկտ. Ալի Աքբար Սալեհիին այսօր սեպտեմբերի՝ 8-ի առաւօտեան, ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտային:

  • ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ընդունեց Իրանի դեսպանը
    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ընդունեց Իրանի դեսպանը

    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ Կեդրոնական կոմիտէի անդամներ Մելիք Գարագաւորեան, Յակոբ Հաւաթեան եւ Ազգային ուժերու եւ կուսակցութիւններու համախմբումին մէջ ՀՅԴ-ի ներկայացուցիչ Պարոյր Տէր-Ղուկասեան, երէկ «Շաղզոյեան» կեդրոնին մէջ ընդունեցին Լիբանանի մէջ Իրանի դեսպան Մոհամմադ Ջալալ Ֆիրուզնիան եւ անոր ընկերակցող պատուիրակութիւնը:

  • Հանդիպում կրօնի ուսուցիչների հետ
    Հանդիպում կրօնի ուսուցիչների հետ

    Դպրոցական վերամուտի նախօրեակին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի մեր դպրոցների կրօնի ուսուցիչներին, ներկայութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանի եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի ատենապետ օր. Անի Մանուկեանի։

  • Արցախեան կամքի արգասիքը...
    Արցախեան կամքի արգասիքը...

    Մեր ժամանակակից պատմութեան համազգային յաղթանակի արգասիք՝ Արցախի Անկախութեան 28-րդ տարեդարձն է այսօր:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։