Հա

Օրակարգ

06/12/2018 - 14:40

Մենք իրաւունք չունենք յապաղելու

…Եւ այսպէս…

1-Օրերս «G-20» գագաթաժողովի շրջանակներում արգենտինացի լրագրողի կողմից Հայոց  Ցեղասպանութեանը առնչւող հարցադրմանը՝ ուղղւած Էրդողանին, վերջինս պատասխանեց ընկալեալ՝ ժխտողականութեամբ…

«Հ1»-ի «պլիւս»-ն ու «մինուս»-ը

Դ. Մ.

 

…Եւ այսպէս…

1-Օրերս «G-20» գագաթաժողովի շրջանակներում արգենտինացի լրագրողի կողմից Հայոց  Ցեղասպանութեանը առնչւող հարցադրմանը՝ ուղղւած Էրդողանին, վերջինս պատասխանեց ընկալեալ՝ ժխտողականութեամբ…

2-Նախօրէին, սակայն, թուրքական անճարակ ժխտողականութեան միջազգային հերթական պատասխանը հնչեցւեց՝ այս անգամ Աւստրալիայի խորհրդարանում, որն էլ այդ հարցով նոր նախագիծ էր քննութեան դրել…

3-Դարձեալ նախօրեակներին, ԱՄՆ սենատոր Մենենդէզը, որպէս «Հայ Դատի» սկզբունքային պաշտպան, նախ վիճարկեց Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի հաւանական սայթաքումները՝ հայ-ադրբեջանական, ինչպէս էլ՝ Ացրախեան խնդրի գծով, որի արդիւնքում էլ կրկին յետաձգւեց այդ դեսպանի գործուղումը՝ Բաքու… եւ ապա՝ ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին յիշեցրեց ու յորդորեց, որ մօտակայում, երբ Երեւան գործուղւի, Ծիծեռնակաբերդ այցելելու օրը «Ցեղասպանութիւն» բառը չօգտագործելը կը լինի խիստ անյարիր…

***

…Երէկ, սակայն, Հայաստանի Հանրային հեռուստակայան «Հ1»-ը ողջունելի մտայղացմամբ ու աննախադէպ նախաձեռնութեամբ ի մի էր հաւաքել դեկտ. 9-ի խորհրդարանական ընտրութիւնների թւով 11 կուսակցութիւն-դաշինքների կողմից առաջադրւած թեկնածուների առաջատարներին, բանավիճելու ամենատարբեր՝ ներքին թէ՛ արտաքին խնդիրների ու մարտահրաւէրների մասին:

Թէեւ  Աշխարհասփիւռ միլիոնաւոր հեռուստադիտողների ակնդէտ հայեացքները աւելիով էր կարող փայլատակել, ի տես ծրագրային-սկզբունքային բանավէճի, բայցեւայնպէս՝ բուն բանավէճի ձեւաչափը, որպէս նորոյթ, թէ՛ հետաքրքիր, եւ թէ՛ օգտակար էր հայաստանեան ընտրողի ու քւէարկողի համար: Դա հիմք է տալիս մեզ, որ թէկուզ այդ պատճառով՝ արձանագրել այսպէս ասած՝ «պլիւս»-ը՝«Հ1»-ի մտայղացման հաշւին…

Միւս կողմից նոյն միլիոնաւոր հեռուստադիտողների (որոնց գերակշիռ մասը գտնւում ու բնակւում է արտերկրում ու Սփիւռքոմ) արդար ակնկալիքն էր, որ «Հ1»-ը բանավէճի հիմնահարցերի առաջադրման գործում չվրիպէր մեր համազգային թիւ 1 մարտահրաւէրի՝ Հայոց պահանջատիրութեան, Հայոց Ցեղասպանութեան (յատկապէս որպէս անվտանգութեան կոնցեպցիա) եւ մէկ խօսքով՝ Հայ Դատի վերաբերեալ բանավիճողների ծրագրային-ռազմավարական մօտեցումների քննարկումը:

…Չէ՞ որ հէնց Հայ Դատի ամբողջական հասկացութեան մէջ են ներառւած մէկ կողմից՝ հայի, Հայրենիքի, Սփիւռքի, Արցախի, Ջաւախքի, Նախիջեւանի..., իսկ միւս կողմից էլ այդ ամենի՝ պատմա-քաղաքական, աշխարհագրական, ազգագրական, ներկայիս ՀՀ-ի սոցիալ-տնտեսական, ներքաղաքական, եւ կարեւորներից՝ մշակութային ու հոգեւոր, կրթա-գիտական եւ… բոլոր-բոլոր լուծման ու կայացման կարօտ հանգամանքները…:

Ի դէպ՝ Աւստրալիայի խորհրդարանականը յայտարարել էր թէ՝ «Աշխարհը չափազանց շատ է յապաղում Հայոց Ցեղասպանութեան արդար գնահատման ու փոխհատուցման հարցում»...

Մենք,  սակայն, իրաւունք չունենք յապաղելու ու տւեալ դէպքում «Հ1»-ին «մինուս» գրանցելը կարելի է գնահատել տեղին…:

Յարակից լուրեր

  • «Ալիք» օրաթերթի խմբագիրը ազգային առաջնորդարանում
    «Ալիք» օրաթերթի խմբագիրը ազգային առաջնորդարանում

    Երկուշաբթի, 11 մարտ, 2019-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Ալիք» օրաթերթի խմբագիր՝ պրն. Դերենիկ Մելիքեանին:

  • Վարշաւայից՝ Սոչի, Իրանի դիւանագիտական յաղթարշաւը...
    Վարշաւայից՝ Սոչի, Իրանի դիւանագիտական յաղթարշաւը...

    Անցնող ու ընթացիկ շաբաթւայ քաղաքական իրադարձութիւնների յաջորդականութիւնը վկայում է տարածաշրջանում մէկ կողմից Թրամփեան վարչախմբի, իսկ միւս կողմից Թուրքիայի արտաքին դիւանագիտութեան կրկնակի ձախողման մասին, յատկապէս հակաիրան արշաւի համատեքստում:

  • Պետականութեան պահպանումը՝ գերխնդիր
    Պետականութեան պահպանումը՝ գերխնդիր

    Պատմական փաստ է, որ իրանական 2500-ամեայ պետականութեան թագաւորական վերջին դինաստիայի՝ Փահլեւիների իշխանակալութիւնը տապալւեց նախորդ դարի՝ 1979 թ. փետրւարեան համակարգային-համաժողովրդական յեղափոխութեամբ:

  • Հայութեան անշեղ սեւեռակէտը...
    Հայութեան անշեղ սեւեռակէտը...

    Անցնող տասնօրեակում հայկական (եւ ոչ միայն) ազգային, պետական-դիւանագիտական, քաղաքական, մամլոյ եւ առհասարակ հասարակական լայն շրջանակների ուշադրութեան կիզակէտում էր յայտնւել Արցախեան հարցի կարգաւորման շուրջ հաւանական զարգացումները…

  • Իրան-Հայաստան «ճանապարհային նոր քարտէզի» ուրւագիծ…
    Իրան-Հայաստան «ճանապարհային նոր քարտէզի» ուրւագիծ…

    ՀՀ վարչապետը յունւարի վերջին, Գերմանիա պաշտօնական այցի ընթացքում Քեօլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը յայտարարել է մէկ ամիս անց՝ փետրւարի 27-ին Իրան պաշտօնական այց կատարելու մասին, իսկ դա ինքնին ուշագրաւ է եւ կարեւորութիւն է հաղորդում Հայաստանի վարչապետի իրանական այցին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։