Հա

Օրակարգ

31/12/2018 - 13:30

Վերանորոգ ոգով ու կամքով…

2019-ը դիմաւորելու առիթով, երէկ «Ալիք»-ի ընտանիքը ի մի էր եկել…

Ողջ աշխատակազմը իրեն առաւել ամուր զգաց, շնորհիւ հաստատութեան ու վարչութեան ներկայացուցիչների ներկայութեան, որոնք էլ գնահատելով-արժեւորելով համախումբ աշխատանքը՝ բարեմաղթեցին աւելի բարօր պայմաններ՝ նորացւող տարում:

Դ. Մ.

 

2019-ը դիմաւորելու առիթով, երէկ «Ալիք»-ի ընտանիքը ի մի էր եկել…

Ողջ աշխատակազմը իրեն առաւել ամուր զգաց, շնորհիւ հաստատութեան ու վարչութեան ներկայացուցիչների ներկայութեան, որոնք էլ գնահատելով-արժեւորելով համախումբ աշխատանքը՝ բարեմաղթեցին աւելի բարօր պայմաններ՝ նորացւող տարում:

Պահը, սակայն, աւանդոյթի կարգով 88-ամեայ ընտանիքի հին անդամներին յիշելու պարտաւորութեամբ էր թելադրւած. անդամներ, որոնց յաջորդականութեան, փոխարինելիութեան եւ անհրաժեշտաբար նորոգւելու հոլովոյթի ժառանգորդներն են այսօր, ահա, միեւնոյն ընտանիքի ներկայիս անդամները…:

Սա մենք համարում ենք օրինաչափ՝ հէնց 88-ամեայ «Ալիք»-ի մամլոյ առաքելութեան հիմքում դրւած:

Եւ մեր պատասխանատու ու յանձնառու կոչմանը շարունակելու ենք մնալ կառչած ու հաւատարիմ…

Միաժամանակ չենք խորշում հայցել մեզ սնուցող ուղղորդող, քաջալերող ու խրախուսող համակիր խստապահանջ ու գիտակից լայն խաւերի ներողամտութիւնը՝ բնական թէ՛ արհեստական սայթաքումների, թերիների համար…

Ահաւասիկ, տպագիր թէ՛ էլեկտրոնային ձեւաչափերով շարունակելու ենք հաղորդակից լինել մեր հինաւուրց համայնքի հայկական օջախներին ու դրանք ջերմացնող համբերատար ու ազնիւ պահապաններին…, նրանց հայեացքն ու միտքը սեւեռելով դէպի գերագոյն՝ հայրենի օջախներ, մշտապէս գովերգելով միասնութեան, համերաշխութեան ու բովանդակ հայութեան նորանոր յաղթանակների ու ձեռքբերումների անկասելի երթի նւիրեալներին…:

Թո՛ղ 2019-ը դառնայ բոլորիս հաւատամքների, երազանքների եւ իղձերի իրականացման սիրոյն՝ վերանորոգ ոգու եւ կամքի արտայայտման ամուր պատւանդանը…:

Յարակից լուրեր

  • Սփիւռքի նախարարութիւնը՝ «Դէ ֆակտօ» անգործութիւնից՝ «Դէ իւրէ» լուծարում…
    Սփիւռքի նախարարութիւնը՝ «Դէ ֆակտօ» անգործութիւնից՝ «Դէ իւրէ» լուծարում…

    Հայաստանի ժամանակաւոր կառավարութիւնը նախագծելով պետական կառավարման գործառոյթների օպտիմալացման իր «Ճանապարհային քարտէզը», նպատակադրել է 17 նախարարութիւնները 12-ի իջեցնել: Կրճատւող 5 նախարարութիւններից, ըստ երեւոյթի, միայն Սփիւռքի նախարարութիւնն է, որ պէտք է լուծարւի, իսկ միւս 4-ը պահպանելու են իրենց նախարարական մակարդակի գործառոյթը՝ տարբեր նախարարութիւնների մէջ ընդգրկւելով: Սփիւռքի նախարարութիւնը, սակայն, ըստ էութեան իջնելու է՝ մարմին, կոմիտէ կամ ինչ-որ գերատեսչութեան բաժնի մակարդակի:

  • Զայանդէ ռուդը, հայ պատգամաւորը եւ երախտագէտ սպահանցիները...
    Զայանդէ ռուդը, հայ պատգամաւորը եւ երախտագէտ սպահանցիները...

    Ինչպէս գիտի ընթերցողը, Սպահան քաղաքի խորհրդարանական պատգամաւորների ֆրակցիան, որին եւ մաս է կազմում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, որպէս բողոք՝ Զայանդէ ռուդ գետի երկար ամիսներից ի վեր ցամաքեցմանը, խմբովի հրաժարականի դիմում էին ներկայացրել: 

  • Անմիջական երկխօսութեան արգասիքը...
    Անմիջական երկխօսութեան արգասիքը...

    Թանկագին ընթերցող.-

    Երէկ խմբագրութեանս համար հազւադէպ ու միաժամանակ պատւաբեր այցով՝ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ ու լիազօր դեսպան պրն. Արտաշէս Թումանեանը, աշխատանքային միջավայրին հաղորդեց առաւել հետաքրքիր ու կրկնակի կենսունակ բնոյթ:

  • Կայացած եւ արդիւնաւէտ քննարկում, բայց...
    Կայացած եւ արդիւնաւէտ քննարկում, բայց...

    Ինչպէս մեր նոյն այս սիւնակի երէկւայ համարում ենք անդրադարձել, դեկտ. 17-ի կլոր սեղան-քննարկման հիմնական թեման Իրան-Հայաստան յարաբերութիւնների մասնաւորապէս քաղաքական հարցերն էին ու դրանցում առիթների ու խոչընդոտների պատճառ-հետեւանքային իրողութիւնները: 

  • Կայացած եւ արդիւնաւէտ քննարկում, բայց...
    Կայացած եւ արդիւնաւէտ քննարկում, բայց...

    Երէկ Հայ Արհեստաւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում «Իրան-Հայաստան» փոխյարաբերութիւնների ընդգրկուն թեմայով բանավէճ- քննարկումները կարելի է բնութագրել որպէս արդիւնաւէտ ու կայացած…

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։