Հա

Օրակարգ

05/02/2019 - 14:50

Հայութեան անշեղ սեւեռակէտը...

Անցնող տասնօրեակում հայկական (եւ ոչ միայն) ազգային, պետական-դիւանագիտական, քաղաքական, մամլոյ եւ առհասարակ հասարակական լայն շրջանակների ուշադրութեան կիզակէտում էր յայտնւել Արցախեան հարցի կարգաւորման շուրջ հաւանական զարգացումները…

Դ. Մ.

 

Անցնող տասնօրեակում հայկական (եւ ոչ միայն) ազգային, պետական-դիւանագիտական, քաղաքական, մամլոյ եւ առհասարակ հասարակական լայն շրջանակների ուշադրութեան կիզակէտում էր յայտնւել Արցախեան հարցի կարգաւորման շուրջ հաւանական զարգացումները…

2019-ի յունւարի վերջերին միեւնոյն Արցախեան առանցքը առաջնահերթ խնդրոյ առարկայ էր՝

- ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովում, որն ի դէպ՝ առաջին անգամը լինելով՝ կայանում էր արծւաբոյն Արցախում,

- Փարիզում՝ Մնացականեան-Մամեդեարով եւ նրանց ուղեկցող՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահների բանակցութիւններում,

- Փաշինեան-Ալիեւ Դաւոսեան հանդիպմանը… եւ դրան յաջորդած ԱՄՆ-ի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Բոլտոնի՝ յիշեալների հետ հեռախօսազանգերում,

- Հայաստանեան եւ ինչու չէ արտերկրային տեսա-լսողական զանգւածային լրատւամիջոցների ընդարձակ տիրոյթում…:

* * *

…Արցախեան սեւեռակէտի այս «թոհուբոհում», միանգամայն «օրակարգ» է բերւում ՀՀ հիմներգի՝ «Մեր Հայրենիք»-ի փոփոխման հարցը, Հայաստանի նորընտիր խորհրդարանի փոխնախագահի կողմից…, որն էլ մի ամբողջ շաբաթ տարատեսակ ու միեւնոյն ժամանակ՝ բնական հակաարձագանգների արժանացաւ: Մինչ այն աստիճան, որ նոյնիսկ ազգային գաղափարախօսութիւնը «կեղծ կատեգորիա» համարող Լ. Տ. Պետրոսեանը խորհուրդ տւեց «աւելի առաջնակարգ» օրակարգերով զբաղւել, իսկ խորհրդարանում մեծամասնութեան՝ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար, մշակոյթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը պարտաւորւում է լրագրողներին յայտնել, թէ իր գլխաւորած խմբակցութեան օրակարգում հիմներգի փոփոխման հարց գոյութիւն չունի…:

Որպէս ամփոփում.-

1- Բնական, թէ՛ առաւել եւս որեւիցէ արհեստական «օրակարգ» ի զօրու չէ շեղել հայութեան համազգային սեւեռակէտը՝ Արցախեան հիմնահարցից, որն ոչ այլ ինչ է, եթէ ոչ հայոց պահանջատիրութեան նորագոյն հանգրւանի յաղթական պատւանդան...:

2- «Մեր Հայրենիք» հիմներգը հայութեան պատմութեամբ կերտւած ու ինքնին պատմութիւն կերտող համազգային արժէք է…: «Ազգային գաղափարախօսութեան կրողը,- ասում է պատմաբան Լ. Խուրշուդեանը,- պատմութիւնն է: Դարերի ընթացքում ժողովրդի գոյապահպանման պայքարի փորձը, ազգի գաղափարը սերնդից սերունդ է փոխանցւել պատմական յիշողութեան միջոցով: Պատմական յիշողութեան կորուստը յանգեցնում է ազգի գաղափարի կորուստին»:

 

Յարակից լուրեր

  • Վարշաւայից՝ Սոչի, Իրանի դիւանագիտական յաղթարշաւը...
    Վարշաւայից՝ Սոչի, Իրանի դիւանագիտական յաղթարշաւը...

    Անցնող ու ընթացիկ շաբաթւայ քաղաքական իրադարձութիւնների յաջորդականութիւնը վկայում է տարածաշրջանում մէկ կողմից Թրամփեան վարչախմբի, իսկ միւս կողմից Թուրքիայի արտաքին դիւանագիտութեան կրկնակի ձախողման մասին, յատկապէս հակաիրան արշաւի համատեքստում:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Պետականութեան պահպանումը՝ գերխնդիր
    Պետականութեան պահպանումը՝ գերխնդիր

    Պատմական փաստ է, որ իրանական 2500-ամեայ պետականութեան թագաւորական վերջին դինաստիայի՝ Փահլեւիների իշխանակալութիւնը տապալւեց նախորդ դարի՝ 1979 թ. փետրւարեան համակարգային-համաժողովրդական յեղափոխութեամբ:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։