Հա

Օրակարգ

16/02/2019 - 08:00

Հիւսիս-Հարաւ մայրուղին՝ իրանցի գործարարի դիտանկիւնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի Իրանի Իսլամական Հանրապետութիւն կատարելիք այցի նախօրեակին ԶԼՄ-ներում շատ է քննարկւում նաեւ իրանական ապրանքաշրջանառութեան համար Հայաստանի տարածքը եւս որպէս միջանցք օգտագործելու հարցը: Խօսւում է, որ Հայաստանի Հիւսիս-Հարաւ մայրուղին, մասամբ նաեւ երկաթգիծը կարող են օգտագործւել Սեւ ծովը Պարսից ծոցին միացնելու մեծ ճանապարհին: Այս օրերին Երեւանում է ԻԻՀ-ի տրանսպորտի նախարարութեան Կովկասի հաղորդակցական ճանապարհների գծով փորձագէտ Ջաւադ Անսարին: Առիթից օգտւելով հանդիպեցի նրան, որպէսզի մասնագէտից լսեմ մեր երկրի հնարաւորութիւնների գնահատականը: Պրն Անսարին իրանցի գործարար է` միջազգային տրանսպորտային ընկերութեան հիմնադիր եւ Իրան-Հայաստան առեւտրի պալատի անդամ: Նրա ընկերութեան մասնաճիւղը 1993 թւականից գործում է Հայաստանում:

Տիգրան Դաւթեան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի Իրանի Իսլամական Հանրապետութիւն կատարելիք այցի նախօրեակին ԶԼՄ-ներում շատ է քննարկւում նաեւ իրանական ապրանքաշրջանառութեան համար Հայաստանի տարածքը եւս որպէս միջանցք օգտագործելու հարցը: Խօսւում է, որ Հայաստանի Հիւսիս-Հարաւ մայրուղին, մասամբ նաեւ երկաթգիծը կարող են օգտագործւել Սեւ ծովը Պարսից ծոցին միացնելու մեծ ճանապարհին: Այս օրերին Երեւանում է ԻԻՀ-ի տրանսպորտի նախարարութեան Կովկասի հաղորդակցական ճանապարհների գծով փորձագէտ Ջաւադ Անսարին: Առիթից օգտւելով հանդիպեցի նրան, որպէսզի մասնագէտից լսեմ մեր երկրի հնարաւորութիւնների գնահատականը: Պրն Անսարին իրանցի գործարար է` միջազգային տրանսպորտային ընկերութեան հիմնադիր եւ Իրան-Հայաստան առեւտրի պալատի անդամ: Նրա ընկերութեան մասնաճիւղը 1993 թւականից գործում է Հայաստանում:

Գործարարի կարծիքով՝ Հայաստանը Իրանի համար տարանցիկ այլընտրանք դիտելու համար պէտք է բարելաւել ճանապարհների որակը, ապահովել մայրուղիների մշտական սպասարկումը եւ զեղչել կամ նւազագոյնի իջեցնել տրանզիտ բեռնատար աւտոներից գանձւող ճանապարհային եւ բնապահպանական վճարումները: Այդ վճարների ընդհանուր գումարը ներկայիս մօտ չորս հարիւր ԱՄՆ դոլար է կազմում: Իրանցի գործարարներն իրենց բեռները Փոթի նաւահանգիստ հասցնելու կամ այնտեղից ստանալու համար հիմնականում օգտւում են Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքից: Ռուսաստան կամ Թբիլիսի մեկնող իրանական բեռնատարներն ընտրում են Ադրբեջանի տարածքը, իսկ Ուկրայինա եւ Փոթի մեկնողներն ընտրում են Թուրքիայի ճանապարհները:

Յիշեցնենք, որ Պարսից ծոցի իրանական հիմնական նաւամատոյց Բանդար Աբասից ցամաքային ճանապարհով Վրաստանի Փոթի նաւահանգիստ հասնելու համար Հայաստանի տարածքով պէտք է կտրել 2900 կմ ճամփա` Ադրբեջանով 2690 կմ, իսկ Թուրքիայով 2640 կմ: Վերջին երկու ուղղութիւնները գնային առումով աւելի մրցունակ են, իսկ ճանապարհները մօտ են եւ մատչելի: Իրանցի գործարարները գոհ են Հայաստանի մաքսային եւ հարկային ծառայութիւնների որակից եւ վերաբերմունքից: Փորձագէտի ասելով՝ գործարարը Թեհրանի մաքսային կէտից քսան տոննա բեռը Թուրքիայի կամ Ադրբեջանի ցամաքային ճանապարհներով Փոթի հասցնելու համար վճարում է 1100$: Նոյն բեռը Հայաստանի տարածքով փոխադրելու համար պէտք է ծախսել երկու հազար դոլար, որից մօտ 400$ ճանապարհային տուրք է:

Պրն Անսարիի կարծիքով՝ Հայաստանի տարածքից տարանցիկ բեռնաքանակ փոխադրելու համար կարելի է համակցել ցամաքային ճանապարհը եւ Երասխ-Փոթի երկաթգիծը: Երասխը երկաթգծի մեր վերջին կայանն է եւ դրանից յետոյ մենք դէպի Իրանի սահման երկաթգիծ չունենք:

Իրանցի գործարարը ԻԻՀ-ի նախագահ պրն Ռոհանիի Հայաստան կատարած այցելութեան ժամանակ եղել է պետական պատւիրակութեան անդամ եւ ՀՀ տրանսպորտի նախարարութեան եւ «Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ բանակցութեան համար այցելել է նաեւ Թբիլիսի. նա մօտիկից ուսումնասիրել է Իրանն ու Վրաստանն Երասխի երկաթգծի կայարանով միմեանց կապելու եւ այնուհետեւ բեռնատար աւտոներով ընթացքը դէպի Իրան շարունակելու հնարաւորութիւնը: Քննարկումներին որպէս շահագրգիռ կողմ մասնակցել են նաեւ Ղազախստանի ներկայացուցիչները: Նոյն կազմով քննարկումներ են եղել նաեւ Թեհրանում եւ Երեւանում: Երեւանեան հանդիպումների ընթացքում իրանցի գործարարներն առաջարկել են իջեցնել ՀՀ ճանապարհային տուրքը, բայց ՀՀ Պետական եկամուտների կոմիտէի կողմից պատշաճ արձագանք չի եղել:

Նրա նախաձեռնութեամբ փորձնական կերպով իրանցի մի գործարարի երկու կոնտէյներ բեռը Գերմանիայի Համբուրգ նաւահանգստից Փոթիի ճանապարհով, երկաթգծով հասցւել է Երասխ կայարան, այնուհետեւ իրանական բեռնատարներով հասցւել է պատւիրատուին: Այս ընթացքը տեւել է երեք շաբաթ: Ջաւադ Անսարիի կարծիքով՝ այս տարբերակն աւելի գործնական է, բայց ունի լուրջ մրցակիցներ: Տարածաշրջանում կայ մրցակցութիւն եւ Ադրբեջանն այս շուկան իր ձեռքում պահելու համար վերջերս հանել է տարանցիկ բեռնափոխադրողներից գանձւող ճանապարհային վճարը: Սկսած անցեալ տարւանից, Իրանի թոյլտւութեամբ ադրբեջանական բեռնատար գնացքն Արաքսն անցնելով հանգրւանում է իրանական Աստարա մաքսային կէտում, որը հեշտացնում է բեռնումը կամ բեռնաթափումը:

«Aravot.am»

Որպէս եզրակացութիւն՝ իրանցի գործարարը կարծում է, որ պէտք է արագացնել Հայաստանի Հիւսիս-հարաւ մայրուղու կառուցումը եւ յատկապէս հիմնական լուծում գտնել Սիւնիքի մարզի լեռնային եւ դժւարանցանելի ճանապարհների բարեկարգման համար, իջեցնել տարանցիկ բեռնափոխադրումից գանձւող վճարները եւ ճանապարհների մշտական սպասարկում կազմակերպել: Իրանցի գործարարի կարծիքով՝ իր պետութիւնը ցանկանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջանցքներից բացի, ունենալ նաեւ երրորդ այլընտրանք, որն ունի քաղաքական եւ տնտեսական նշանակութիւն: Պէտք է զարգացնել ու իրագործել այդ գաղափարը:

«Aravot.am»

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։