Հա

Օրակարգ

14/04/2019 - 15:00

Ժորժիկ Աբրահամեան. «Պահակազօրը ամենասիրւած եւ ամենաժողովրդական պաշտօնական զինեալ ուժերից է»

«Պահակազօրը ամենասիրւած եւ ամենաժողովրդական պաշտօնական զինեալ ուժերից է: Սա երեւի աշխարհում առաջին անգամն է, որ որեւէ երկրի պաշտօնական ուժ դասակարգւում է որպէս ահաբեկչական խմբաւորում»: Այս մասին յայտարարել է Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը «Ալիք»-ին տւած ասուլիսի ընթացքում:

«Պահակազօրը ամենասիրւած եւ ամենաժողովրդական պաշտօնական զինեալ ուժերից է: Սա երեւի աշխարհում առաջին անգամն է, որ որեւէ երկրի պաշտօնական ուժ դասակարգւում է որպէս ահաբեկչական խմբաւորում»: Այս մասին յայտարարել է Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը «Ալիք»-ին տւած ասուլիսի ընթացքում: Ասուլիսը ներկայացնում ենք ստորեւ:

 

Հ.- Պրն. Ժորժիկ Աբրահամեան, օրերս ԱՄՆ-ի նախագահը իր հերթական անտրամաբանական քայլերի շարանում, Իրանի Իսլ. յեղափոխութեան պահակազօրին անւանեց ահաբեկչական, որպէս Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր ի՞նչ կասէք Թրամփի այս ոչ-տրամաբանական քայլի մասին:

Պ.- Հարցը ապրիլի 8-ի յայտարարութեան մասին է, ընդհանրապէս սա համարւում է ԱՄՆ-ի, եւ ի մասնաւորի՝ պրն. Թրամփի հերթական ժխտողական դիրքորոշումներից մէկը, որը ուղղւած է Իրանի Իսլ. Հանրապետութեան դէմ: Այս բոլորը վերաբերւում են այն իրողութեանը, որ Իրանի Իսլ. Հանրապետութիւնը ընդհանրապէս դէմ է այն գերիշխող համակարգին, որը ցանկանում  է իր ծրագրերը եւ շահերը պարտադրել տարբեր երկրներին: Պարզ է, նրանք Իրանի Իսլ. Հանրապետութեանը համարում են որպէս խոչընդոտող ուժ :

Այս յայտարարութիւնը ամրագրում է պրն. Թրամփի թաքնւած ահաբեկւածութիւնը, քանի որ նրանք առաւել ահաբեկւում են եւ սարսափում են այն հզօր ուժից, որոնք իրենց ներկայութեամբ թոյլ չեն տալիս, որ մեծապետական նկրտումները հասնեն իրենց յաղթանակին, յատկապէս մեր տարածաշրջանում: Սա հերթական բոյկոտների շարքից է, որպէս հերթական հոգեբանական ճնշամիջոց, որը նպատակ ունի աւելի խորացնելու տնտեսական բոյկոտների ազդեցութիւնը եւ Իրանի ժողովրդին մղելու այնպիսի մի իրավիճակի, որ Իրանի ժողովուրդը ինչ-որ զիջումների գնայ բանակցային քաղաքական շրջանակներում:

Սա անհեթեթ յայտարարութիւն է, քանի որ Իրանի Իսլ. յեղափոխութեան պահակազօրը ոչ միայն Իրանում, ամենասիրւած եւ ամենաժողովրդական  պաշտօնական զինեալ ուժերից մէկն  է: Երեւի աշխարհում առաջին անգամն է, որ որեւէ երկրի պաշտօնական ուժ դասակարգւում է որպէս ահաբեկչական խմբաւորում: Սա հակասութիւն է: Պահակազօրը խմբաւորում չէ եւ կարող է ըստ օրէնքի պաշտպանական ցանկացած ծրագիր իրագործել Իրանի եւ տարածաշրջանի ժողովուրդների օրինական շահերը պաշտպանելու համար:

Իրանի իշխանութիւնները ապացուցել են, որ նման պայմաններում, նրանք ցուցաբերում են սառը դատողութիւն եւ բանական ու խելամիտ  մեթոդներով հակազդելու նման ոչ խելամիտ եւ զգացական արտայայտութիւններին եւ ցանկացած գործողութիւններին:

Հարցազրոյցը վարեց Կ. Դ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։