Հա

Օրակարգ

17/04/2019 - 14:40

Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը կեանքի է կոչել յանձնախումբ Իրանի ջրհեղեղից տուժածներին նպաստի հարցով

Իրանի ջրհեղեղից տուժածներին նպաստելու առումով Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը կեանքի է կոչել յանձնախումբ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Իրանի ջրհեղեղից տուժածներին նպաստելու առումով Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը կեանքի է կոչել յանձնախումբ:

Յանձնախմբի աշխատանքների կապակցութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանի հետ հեռախօսազրոյցի ընթացքում նա նշել է. «Թեհրանի հայ համայնքը, ինչպէս Իրանի համայն ժողովուրդը օր-օրի հետեւելով երկրի մասշտաբով տեղի ունեցած ջրհեղեղի պատճառած վնասները, փորձել է բարոյապէս եւ նիւթապէս սատար հանդիսանալ տուժածներին:

Այդ կապակցութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը օրեր առաջ յայտարարել է հաշւեհամար 1-497143-11-247 بانک پاسارگاد شعبه 247 شورای خليفه گری ارامنه تهران նաեւ شماره کارت پاسارگاد 5022297000040795 հայրենակիցների նիւթական նպաստը գանձելու համար:

Տուժածներին անհրաժեշտ ապրանքներ ուղարկելու նպատակով կեանքի է կոչւել յանձնախումբ ըստ հետեւեալի՝ Սերոժ Մատթէոսեան, Արշաւիր Քեշիշեան, Արտուշ Իսկանդարի, Մասիս Աբրահամեան, Մասիս Աւանէսեան, Ռուդի Ալիշան, Սիւնէ Ֆարմանեան եւ Լիլիթ Սարդարեան:

Հարկ եմ համարում մեր սիրելի հայրենակիցներին տեղեկացնել, որ յանձնախմբի կողմից անհրաժեշտ գոյքերի հաւաքագրումը սկսւելու է հինգշաբթի, ապրիլի 25-ից մինչեւ երկուշաբթի, ապրիլի 29-ը առաւօտեան ժամը 11-ից մինչեւ 18-ը հետեւեալ կենտրոններում՝

Հ. Մ. «Սարդարապատ» միութիւն, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւն, Թեհրանի Հայկական Բարեգործական ընդհանուր միութիւն, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւն՝ «Արարատ» մարզաւանում, Հ. Մ. «Սիփան» միութիւն, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիր եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցի:

Այս նպատակով ուրբաթ, ապրիլի 19-ին ժամը 9-ից 13-ը «Արարատ» մարզաւանում Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութիւնը ընդունում է հայրենակիցների նպաստները:

Ապրիլի 23-ի երեկոյեան եւ Ապրիլի 24-ի առաւօտեան Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու տարածքում տեղակայւելու է կրպակ, որտեղ հայրենակիցները կարող են յանձնել իրենց օժանդակութիւնները:

Բոլոր այն միութիւնները եւ կառոյցները, որոնք մինչ այժմ հաւաքել են ժողովրդի օգնութիւնները, կարող են դրանք յանձնել Սրբոց Թարգմանչաց եկեղեցուն, որոնք առաջիկայում հաւաքւող բոլոր նւէրների հետ, իբրեւ Թեհրանի հայ համայնքի օժանդակութիւն կը յանձնւեն պետական պատկան մարմիններին:

Անհրաժեշտ է հայրենակիցները որպէս օգնութիւն տրամադրեն (հանքային ջուր, չոր եւ պահածոյ ուտելիքներ, իւղ, բրինձ, ընդեղէն, շաքար ու շաքարաւազ, տաք հագուստ, հիգիենիկ պիտոյքներ):

Յարակից լուրեր

  • Խորհրդակցական քննարկումներ՝ ազգային առաջնորդարանում
    Խորհրդակցական քննարկումներ՝ ազգային առաջնորդարանում

    Թեմական եւ Կրթական խորհուրդները նկատի ունենալով համայնքում օրըստօրէ զարգացող կրթական հարցերը եւ դժւարութիւնները, համատեղ կազմակերպել են խորհրդակցական հանդիպում, քննարկելու համար դպրոցների վերադասաւորման հեռանկարային ծրագրերը, որը կարիք ունի համայնքային-միակամ որոշումների եւ աշխատանքների, միշտ նկատի առնելով համայնքի օգտին եւ բարելաւման համար կատարւող քայլերը:

  • Գնահատանքի միջոցառում՝ ի պատիւ Սայիդ Թաղաւիի երկարատեւ աշխատանքների
    Գնահատանքի միջոցառում՝ ի պատիւ Սայիդ Թաղաւիի երկարատեւ աշխատանքների

    Աւելի քան 20 տարի է ինչ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով պատասխանատուն էր Սայիդ Թաղաւին, որի աշխատանքային շրջանը այդ հանգամանքում իր աւարտին է հասել:

  • Գնահատանքի միջոցառում՝ ի պատիւ Սայիդ Թաղաւիի երկարատեւ աշխատանքների
    Գնահատանքի միջոցառում՝ ի պատիւ Սայիդ Թաղաւիի երկարատեւ աշխատանքների

    Աւելի քան 20 տարի է ինչ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով պատասխանատուն էր Սայիդ Թաղաւին, որի աշխատանքային շրջանը այդ հանգամանքում իր աւարտին է հասել:

  • Հանդիպում Իրանի Օլիմպիական կոմիտէի նախագահի հետ
    Հանդիպում Իրանի Օլիմպիական կոմիտէի նախագահի հետ

    Երեքշաբթի 11 յունիս 2019-ին, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանը, Հայաստանի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի Թեհրանի ներկայացուցիչ՝ պրն. Հենրիկ Խալոյեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ պրն. Հարմիկ Զովէլեանը, «Շիմիդոր» ակումբի նախագահ եւ իրանահայ մարզիկների հովանաւորող՝ պրն. Հենրիկ Տէր-Ղուասեանը հանդիպեցին Իրանի Ազգային Օլիպիական կոմիտէի ղեկավար՝ դոկտ. Սէյէդ Ռեզա Սալեհի Ամիրիի հետ:

  • Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցների օժանդակութիւնները՝ ջրհեղեղից տուժածներին
    Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցների օժանդակութիւնները՝ ջրհեղեղից տուժածներին

    Իրանի զանազան նահանգներում ջրհեղեղից տուժած հայրենակիցներին օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցների տնօրինութիւնների համատեղ նախաձեռնութեամբ պատրաստւեցին մարդասիրական օգնութեան կապոցներ, որոնք աղէտի գօտի առաքւեցին երեքշաբթի՝ ապրիլի 16-ին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։