Հա

Օրակարգ

25/04/2019 - 13:10

Շինծու պետութեան ու պատմութեան գերին...

Ի հեճուկս Թուրքիայի նախագահի, արտգործնախարարի եւ միւս պաշտօնական թէ՛ անպաշտօն շրջանակների ժխտողական (իսկ այս տարի նաեւ՝ սպառնական) կեցւածքների, աշխարհասփիւռ հայութիւնը ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած Նահատակների 104-րդ տարելիցը…

Դ. Մ.

 

Ի հեճուկս Թուրքիայի նախագահի, արտգործնախարարի եւ միւս պաշտօնական թէ՛ անպաշտօն շրջանակների ժխտողական (իսկ այս տարի նաեւ՝ սպառնական) կեցւածքների, աշխարհասփիւռ հայութիւնը ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած Նահատակների 104-րդ տարելիցը…

Եւ այսպէս՝ ողջ հայութեան պահանջատիրութեան պայքարի բաբախող սրտի զարկերակը հանդիսացող Ծիծեռնակաբերդի ոգեշնչումը վարակիչ օրինաչափութեամբ, յաչս աշխարհի, ամրագրեց մեր համազգային միասնականութեան կամքի արտայայտութիւնը:

* * *

Ցեղասպանութեամբ, տեղահանութեամբ ու հազարաւոր տարիների հայի պապենական հողերի բռնագրաւմամբ շինծու պետութիւն, ազգայնամոլ գաղափարախօսութիւն, նենգափոխւած պատմութիւն ու դրանց հիմքի վրայ ըստ ամենայնի չկայացած հասարակայնութիւն ձեւաւորած ու դրան գերի դարձած Թուրքիան այլ ելք, քան ժխտողականութիւն, չունի…

Եւ այս բոլորը արդարացնելու մէկ ու միակ ելքը, 20-րդ դարի առաջնեկ ցեղասպանը՝ Թուրքիան, տեսնում է դրանք 21-րդ դարում կրկնելու մէջ, այսօրեայ «օրինաչափութիւններով»…

փաստը՝ նոյն տեղահանւած հայերին փոխարինւած քուրդ (այնպէս էլ մինչ օրս թափառաշրջիկ) բնակչութեան շարունակական բռնաճնշումներն ու կոտորակումները,

փաստը՝ նոյնինքն Սիրիական թէ՛ Իրաքեան քուրդ ազգաբնակչութեանը սիստեմատիկ կոտորածների ենթարկելը՝ Աֆրինում, Մանբիջում, Իդլիբում եւ…:

Ու այսօր էլ ցեղասպանների իրաւաժառանգորդ Թուրքիան, յար եւ նման նախորդ դարում, երբ հայ զինեալ ուժերին ու ֆիդայիներին էր համարում կոտորածների պատճառը, քրդերի ներկայիս ողբերգութիւնների պատասխանատու է յորջորջում քուրդ «տեռորիստներին»…:

* * *

Ահաւասիկ.-

Հայոց պահանջատիրական պայքարը իր պետական-դիւանագիտական, քաղաքական ու պատմա-հասարակական բոլոր առումներով դրոշմւած է հայի «պատմական յիշողութեան» համատեքստում, իսկ դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ մեր սեփական Ազգային Գաղափարախօսութեան կարեւորագոյն հիմնադրոյթը՝ հայոց արդարագոյն դատը յաղթական աւարտին հասցնելու ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։