Հա

Օրակարգ

28/04/2019 - 14:30

Կրկնակի վնասներից խուսափելու ելքը... (1)

Ապրիլեան վերջին տասնօրեակի կրօնա-աւանդական տօներին, ինչպէսեւ համազգային պահանջատիրութեանը նւիրւած ժողովրդական համախմբումներին իրանահայ երեք թեմերի աւանդապաշտ ու գիտակից հասարակայնութեան բոլոր խաւերի մասնակցութիւնն, ինչ խօսք, դրւատանքի է արժանի: Չէ՞, որ առհասարակ հասարակայնութիւններում (համայնք լինի դա, թէ՝ պետութիւն), միասնականութեան որեւիցէ երեւոյթ կամ դրսեւորում տւեալ հաւաքականութեան կենսունակութեան չափանիշն ու ապացոյցն է հանդիսանում…:

Դ. Մ.

 

Ապրիլեան վերջին տասնօրեակի կրօնա-աւանդական տօներին, ինչպէսեւ համազգային պահանջատիրութեանը նւիրւած ժողովրդական համախմբումներին իրանահայ երեք թեմերի աւանդապաշտ ու գիտակից հասարակայնութեան բոլոր խաւերի մասնակցութիւնն, ինչ խօսք, դրւատանքի է արժանի: Չէ՞, որ առհասարակ հասարակայնութիւններում (համայնք լինի դա, թէ՝ պետութիւն), միասնականութեան որեւիցէ երեւոյթ կամ դրսեւորում տւեալ հաւաքականութեան կենսունակութեան չափանիշն ու ապացոյցն է հանդիսանում…:

Միաժամանակ, սակայն, խորհելու եւ ինչու չէ նաեւ մտահոգւելու տեղիք են տալիս նոյն կենսունակ հանրութեանը արդէն տեւական ժամանակ սպառնացող բնական թէ՛ արհեստական այն մարտահրաւէրները, որոնք, ճիշտ է, համերկրային մասշտաբում են, բայցեւայնպէս՝ մեզ նման հանրոյթներին, որպէս «կրօնական փոքրամասնութիւն», կրկնակի վնասներ կրելու առջեւ է կանգնեցնում:

Բոլորի համար պարզ է ու ակներեւ համերկրային մակարդակով տնտեսական օրըստօրէ խորացող ու ահագնացող ճգնաժամի բացասական հետեւանքները, որոնք առաջնահերթաբար կրում են հէնց հասարակական լայն խաւերն ու ժողովուրդը:

Ինչ վերաբերում է երկրի համընդհանուր դժւարութիւններին, պէտք է յուսանք, որ պետութեան այրերն ու կառավարիչները նոյն ժողովրդի նեցուկով՝ խելամտօրէն յաղթահարեն համապատասխանաբար թէ՛ ներքին, եւ թէ՛ արտաքին տնտեսաքաղաքական զգայացունց մարտահրաւէրները…: Մարտահրաւէրներ, որոնք, ճիշտ է՝ առաջին հերթին ակնբախ են տարաբնոյթ պատժամիջոց-սանկցիաների տեսքով եւ ապա՝ ներքին մասշտաբով, որին համարժէք անհրաժեշտ է ազգային միասնականութեան հիմքի վրայ՝ հասարակա-տնտեսական առողջ միջավայրի շուտափոյթ վերականգնումը՝ բանիմաց, նւիրւած ու ժողովրդական վստահութիւն վայելող սրտցաւ ուժերի ներգրաւմամբ:

Ի վերջոյ, արտաքին վտանգների ու սպառնալիքների դիմագրաւման ու յաղթահարման հիմնաւոր զէնքն ու գործօնը, ոչ միայն դիւանագիտական-քաղաքական ու առաւել եւս՝ զինական հնարքներն են, այլ եւ մանաւանդ ազգային ու ժողովրդային նեցուկը, վստահութիւնն ու համախմբումը՝ պետականութեան անխոցելիութեան եւ ամրակայման ուղղութեամբ:

Մեր՝ հայկական համայնքի օրախնդիր հարցերի շուրջ յարգելի ընթերցողի հետ կը փորձենք կիսւել յաջորդ համարում…:

Յարակից լուրեր

  • Ուրմիայի գոյամարտի վճռորոշ դերը՝ 1918 թ. Մայիսեան յաղթանակներում
    Ուրմիայի գոյամարտի վճռորոշ դերը՝ 1918 թ. Մայիսեան յաղթանակներում

    Թուրքական բանակը մինչ 1918 թ. Մայիսեան ջախջախիչ պարտութիւնները, արդէն բազմիցս ճաշակել էր հայի անկոտրում կամքի ու բազկի զօրութիւնը...

  • Դաշինքով, թէ առանց դաշինքի...
    Դաշինքով, թէ առանց դաշինքի...

    Հակաիրան «Եռեակ դաշինքը» ԱՄՆ-ի, Իսրայէլի եւ Ս. Արաբիայի համահեղինակութեամբ անթաքոյց՝ պատերազմական իրավիճակի հեռանկարներ է ուրւագծում, որն յղի է ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ միջազգային մակարդակով պայթիւնավտանգ հանգամանքներով…

  • «Մայիս-1»-ով ընդառաջ՝ յաղթանակների ամսին...
    «Մայիս-1»-ով ընդառաջ՝ յաղթանակների ամսին...

    Խորհրդանշօրէն «Յաղթանակների Ամիս» համարւող մայիսի հէնց առաջին օրը՝ «ՄԱՅԻՍ-1»-ը ազդարարում է համաշխարհային հասարակայնութեան չարքաշ ու ազնիւ խաւի՝ աշխատաւորութեան տօնը:

  • Կրկնակի վնասներից խուսափելու ելքը… (2)
    Կրկնակի վնասներից խուսափելու ելքը… (2)

    Մեր երէկւայ համարի նոյն այս սիւնակում ընդհանուր ակնարկ նետեցինք երկրի տնտեսական համընդհանուր ճգնաժամին ու դրանից բխող հետեւանքներին, որոնցից, ինչ խօսք՝ անմասն չի կարող լինել մեր համայնքը նաեւ: Ներկայումս, տնտեսական ճգնաժամի վատթարացող հեռանկարը պայմանաւորւած է՝ Իրանին նաւթային բլոկադայի օղակի առաւել ամուր սեղմմամբ ԱՄՆ-ի, Իսրայէլի եւ տարածաշրջանային արբանեակ երկրների համընթաց դերակատարմամբ:

  • Շինծու պետութեան ու պատմութեան գերին...
    Շինծու պետութեան ու պատմութեան գերին...

    Ի հեճուկս Թուրքիայի նախագահի, արտգործնախարարի եւ միւս պաշտօնական թէ՛ անպաշտօն շրջանակների ժխտողական (իսկ այս տարի նաեւ՝ սպառնական) կեցւածքների, աշխարհասփիւռ հայութիւնը ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած Նահատակների 104-րդ տարելիցը…

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։